Մի ուրիշ Վիսոցկի. այսօր Վիսոցկու 81 ամյակն է

25.01.2019 16:46
1315

Այսօր լրանում է ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 81 ամյակը: Վիսոցկին այն եզակի արվեստագետներից է, ում հավասարապես ճանաչում և սիրում են թե՛ հայրենիքում, թե՛ նրա սահմաններից դուրս:

Armdaily.am-ի հետ զրույցում Վիսոցկու ստեղծագործությունների թարգմանիչ Լևոն Բլբուլյանը նշեց, որ կենդանության օրոք Վիսոցկու մասին շատ էին գրում, չկար մեկը որ չճանաչեր նրան:

«Որպես բանաստեղծ շատ-շատերը, նաև ես, իրեն չէինք գնահատում: Նրան ավելի շատ որպես հանրահայտ երգիչ և սկանդալային մարդ էին ճանաչում: Բայց որպես բանաստեղծ նրան չէին ճանաչում, նրա երգերի մեջ չէին խորանում: Բայց երբ նա անսպասելի մահացավ թե թերթերը, թե ամսագրերը սկսեցին նրա մասին գրել, ինչպես նաև ներկայացնել նրան որպես բանաստեղծ»,-ասաց Լևոն Բլբուլյանը:

Վլադիմիր Վիսոցկին մահացել է 1980 թվականի հուլիսի 25-ին: Այդ տարիներին Լևոն Բլբուլյանը աշխատում էր «Ավանգարդ» թերթում: Հենց այս ժամանակ է նա ծանոթացել Վիսոցկու հետ, երբ ռուսական «Смена» ամսագրում հանդիպել է Վիսոցկու կենսագրությունը ներկայացնող հոդվածի, որում կային նաև արվեստագետի բանաստեղծությունները: Թարգմանչի խոսքով՝ մի քանի անգամ այդ բանաստեղծությունները կարդալուց հետո, զգացել է, որ դրանք շատ ինքնատիպ են և ոչ ոքի չնմանվող:

«Այդ ժամանակ մեջս գաղափար ծնվեց՝ ինչու՞ հայ ընթերցողին չծանոթացնել այդ բանաստեղծությունների ու առհասարակ Վիսոցկու անհատականության նոր դրսևորման հետ: Թարգմանեցի ես մի ընդարձակ շարք արձակ բանաստեղծություններից, և «Ավանգարդ»-ի առաջիկա համարում տպագրեցինք ամբողջ մի էջ՝ նրա լուսանկարով և «Ներկայանում է Վիսոցկի բանաստեղծը» խորագրով: Տպագրության հաջորդ օրը խմբագրության իմ հեռախոսը չէր լռում»,- պատմեց Լևոն Բլբուլյանը՝ հավելելով, որ հենց դա է եղել դրական խթան, որպեսզի սկսվեն գրքի թարգմանությունները:

Սկզբում թարգմանչի համար զուտ հետաքրքրություն են եղել թարգմանությունները, սակայն հետո այդ հետաքրքրությունը դարձել է սեր, նվիրում և ցանկություն:

«Տպագրեցի շարք գրական թերթում՝ իմ առաջաբանով, հետո հանդես եկա հեռուստատեսությամբ՝ իր բանաստեղծություններով: Այդ տարիներին ընկերներս, որ փողոցում հանդիպում էին, ասում էին՝ «Բարև, Լևոն Վիսոցկի»»,-ասաց Լևոն Բլբուլյանը:

Բացի Վիսոցկու կյանքը պատմող գիրքը թարգմանելուց՝ Լևոն Բլբուլյանը թարգմանել է նաև արվեստագետի կնոջ՝ Մարինա Վլադի «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք» գիրքը:

«Վիսոցկու մասին գիրքը թարգմանելուց, բացի բանաստեղծություններից, ու նրա ծանոթների պատմած հուշագրություններից, որոշեցի մի հատված էլ թարգմանել Մարինա Վլադի այդ գրքից: Բայց երբ սկսեցի թարգմանել այնքան ոգևորվեցի, որ թարգմանեցի ամբողջ գիրքը: Շատ հուզիչ, շատ անկեղծ գրված գիրք է: Նա շատ սիրով ու նվիրում է գրում իր ամուսնու մասին, սակայն չի թաքցնում նաև նրա թերությունները՝ թե հարբեցողության, թե խաղամոլության վերաբերյալ»,- ասաց Լևոն Բլբուլյանը:

Այնպես ստացվեց, որ Մարինա Վլադիի գիրքն ավելի շուտ թարգմանվեց, քան Վիսոցկու մասին պատմողը: Այն տպագրվել է 10 հազար օրինակով, սակայն թարգմանչի խոսքով՝ հիմա ինքը ունի միայն քրքրված մի օրինակ, և չի կարողանում գտնել նորը:

Լեգենդի վերածված պատմություն է Վիսոցկու հայաստանյան այցը և նրա մկրտությունը: Լևոն Բլբուլյանի խոսքով՝ կոնկրետ փաստեր չկան, որ կապացուցեն Վիսոցկու մկրտությունը Հայաստանում. դրանք ուղղակի խոսակցություններ են:

«Իր գրքում Մարինա Վերդին անդրադառնում է Վիսոցկու՝ Հայաստան գալուն: Նա գրում է, որ իր ընկերոջ՝ Դավիթի հետ Վիսոցկին մեքենայով եկավ Հայաստան: Ճանապարհին նրանք վթարի են ենթարկվում, և հրաշքով Վիսոցկին կենդանի է մնում: Սակայն մկրտության մասին փաստացի հուշագրություններ չկան»,-ասաց Լևոն Բլբուլյանը:

Նշենք նաև, որ թարգմանչի գրքի օրինակ պահվում է նաև Մոսկվայում՝ Վիսոցկու թանգարանում։ Արփինե Պետրոսյան

armdaily.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08