Միամտություն է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Զախարովա

13.03.2024 18:57
698

Երևանում չեն գիտակցում ֆրանսիական հովանավորների իրական մտադրությունները, ինչպես նաև տարածաշրջանում նրանց ռազմական ներկայության ընդլայնման ռիսկերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Երևանի և Փարիզի կապերի խորացման մասին հարցին։

«Միամտություն է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եթե նա նման հնարավորություններ ունենար, ապա դրանք կկիրառեր այն երկրներում, որտեղ պայմանագրային պարտավորություններ ուներ, որտեղ պարտավոր էր դա անել, որովհետև դրա դիմաց գումար էր ստանում»,- շեշտեց Զախարովան։

Զախարովան վստահ է, որ Ֆրանսիայի ներկա իշխանությունները բնավ չեն առաջնորդվում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերով, այլ՝ իրենց վիրավորված աշխարհաքաղաքական ամբիցիաներով, հակառուսական դիրքորոշմամբ, իսկ Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի ապագան գործիք է Ֆրանսիայի սեփական շահերն առաջ մղելու համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր կասեցնել, եթե երկրի ղեկավարությունը համաձայներ հանրապետության տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Փոխարենը Հայաստանի ղեկավարությունը զբաղվում էր աճպարարությամբ։

Ըստ նրա՝ Երևանի որդեգրած քաղաքականության շարունակումը, ի վերջո, կարող է անդառնալի վնաս հասցնել երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, վերջնականապես ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման գործող մեխանիզմները և անդրադառնալ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա:

Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև Ռուսաստանն է խաղաղապահ գործունեություն իրականացնում այնտեղ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ջանքերին։

armeniasputnik.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22