«Միասնության թևեր» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու Կարեն Լազարյանի հայտարարությունը

28.04.2026 12:21
1133

Հայրենակիցնե'ր

Պարտքս եմ համարում ձեզ տեղեկացնել՝ «Միասնության թևեր» կուսակցության համագումարում առաջադրվել եմ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ ս․թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

Կուսակցության այդ որոշումն ընկալում եմ իբրև գնահատանք՝ տարիներ շարունակ կրթության ոլորտում և Գորիսի հասարակական–քաղաքական կյանքում, ինչպես և տեղական ինքնակառավարման ոլորտում իմ համեստ գործունեության, ինչի համար երախտագիտությունս եմ հայտնում քաղաքական այդ ուժին և նրա առաջնորդ Արման Թաթոյանին։

Ինչո՞ւ հոժարությամբ համաձայնվեցի քաղաքական այդ ուժի նախընտրական ցուցակում ընդգրկվելու առաջարկությանը։

2020 թ․ կապիտուլյացիայից հետո Սյունիքի մարզը և հատկապես Գորիսի տարածաշրջանը հայտնվել են բազմաթիվ մարտահրավերների դեմ հանդիման։ Հաղորդակցության ուղիների երբեմնի բանուկ խաչմերուկ Գորիսը դարձել է երեք կողմից փականքված տարածաշրջան։

Մերձակա բարձունքներում հիմնավորված ադրբեջանական մարտական դիրքեր, հարյուրավոր հեկտար (եթե ոչ ավելի) օկուպացված տարածքներ, գյուղապահպանության ճգնաժամ, ժողովրդագրական սպառնալից վիճակ, բնակչության զբաղվածության և սոցիալական արդարության խնդիր, հանրության աննախադեպ մասնատվածություն․ ահա հիմնախնդիրների ոչ ամբողջական ցանկը, որ ծառացել է տարածաշրջանի առջև։

Եվ նախընտրական այս իրավիճակում չափազանց կարևոր է քաղաքական ուժերից յուրաքանչյուրի տեսլականը տարածաշրջանի լինելությանը սպառնացող նշված և մյուս վտանգներին դիմակայելու հարցում։

Ողջունելի է, որ հանրապետության մի շարք  քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ռացիոնալ և սթափ մոտեցումներ կան այդ ուղղությամբ։

Ողջամիտ և իրատեսական եմ համարում հատկապես «Միասնության թևեր» կուսակցության՝ մեր ազգային ընթացքի նոր ճանապարհի ընտրության վերաբերյալ առաջարկությունը, ինչն էլ պատճառ է, որ մասնակիցը դառնամ այդ ծրագրի կյանքի կոչմանը։

Կարևոր եմ համարել ու համարում քաղաքական այդ ուժի առաջնորդ Արման Թաթոյանի կերպարն ու վարքագիծը․ քաղաքական որևէ առևտրի կամ խաղի անխառն լինելու նախընթաց կենսագրություն, ինտելեկտուալ կարողություններ, իրականության հետ առերեսվելու քաջություն, սոցիալական արդարությունը վերականգնելու և պետական կարգն ու երկրի անվտանգային համակարգը զորացնելու անկեղծ ձգտում, հայոց պետականության հարատևության ճանապարհին Սյունիքի պատմական դերի ու նշանակության գիտակցում․․․

Ընդ որում՝ այդ որակներից շատերի գործնական դրսևորումները տեսել ենք Սյունիքում՝ 2020 թ․ պատերազմի օրերին և դրանից հետո։

Հաջորդ հարցը՝ կկարողանա՞նք ես կամ մեր քաղաքական ուժի մյուս թեկնածուները՝ Սյունիքից, արժանապատվորեն ու բարեխղճորեն կատարել ԱԺ պատգամավորի պարտականությունները, եթե, իհարկե, արժանանանք ձեր վստահությանը։

Բոլոր հիմքերը կան այդ հարցին (առանց վարանելու) տալու դրական պատասխան։

Առաջիկա օրերին մեկնարկող պաշտոնական քարոզարշավի ընթացքում մեր քաղաքական թիմն առավել հանգամանալից կներկայացնի իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները։

Մինչ այդ, եթե թույլ տաք, մեկ–երկու առաջարկություն–խնդրանք կներկայացնեմ կամ կկարևորեմ։

Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր նշանակություն կունենան Սյունիքի և հատկապես Գորիսի տարածաշրջանի համար։ Ուստի և որևէ մեկս նախընտրական գործընթացներին անհաղորդ մնալու իրավունք չունենք։

Անհաղորդ, անտարբեր չմնալու՝ այլընտրանք չունեցող քայլերից մեկը յուրաքանչյուրիս անբեկանելի, անսակարկելի վճիռը պետք է լինի՝ հունիսի 7-ին անպայման այցելել ընտրական տեղամաս և կատարել քվեարկություն սեփական խղճի թելադրանքով։

Մինչ այդ ժամանակ գտեք և ծանոթացեք «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ծրագրին, որն արդեն հրապարակված է, որը, համոզված եմ, Սյունիքի համար բախտորոշ ժամանակներում հույս և լավատեսություն կհաղորդի յուրաքանչյուրիդ։

Մեզ և ձեզ՝ բարի ընտրություններ, հանուն Հայաստանի, հանուն Սյունիքի, հանուն իրական ու արժանապատիվ խաղաղության, հանուն քրիստոնեական ու ազգային արժեքների, հանուն մեր պատմական հիշողության ամրապնդման ընտրություններ։

 

Հարգանքով՝

Կարեն Լազարյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22