Ժողովրդի սիրելի ղեկավարն ու հայրենասեր գործիչը․ ապրիլի 17-ը Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

17.04.2020 15:00
1390

 Լայնախոհ, լրջմիտ, համբերատար՝ ժամանակակիցներն այսպես են նրան բնորոշում։ Կարեն Դեմիրճյան՝ քաղաքական եւ պետական անվանի գործիչ, Հայաստանի ազգային հերոս։ Ծնողները եղել են Էրզրումից՝ Կարինից, ինչի համար էլ նրան Կարեն են անվանել։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարից մինչեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ Եղել է Խորհրդային Հայաստանի ամենասիրված ղեկավարներից, որ արժանացել է հայ ժողովրդի սիրուն ու համակրանքին։ Նրա կառավարման տարիներին երկրի բոլոր բնագավառները՝ արդյունաբերություն, շինարարություն, արվեստ, ճանապարհաշինություն եւ այլն, զգալի առաջխաղացում են ունեցել։ Տեղեկացված է եղել Հայաստանի մայրաքաղաքից մինչեւ սահմանամերձ գյուղերի անցուդարձից, խնդիրներից եւ ոչ միայն փորձել, այլեւ գտել է լուծման ելքեր։

Կարեն Դեմիրճյանն ստանձնել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցումը։ Շինարարական աշխատանքները կատարվել են եռանդուն կերպով։ Բանվորները գիշերները եւս էլեկտրական լույսերի ներքո աշխատել են։ «Ամենօրա գիշերային շրջայցերի ընթացքում իր բարի ժպիտով մոտենում էր շինարարներին, նրանց բացատրում այդ հուշակոթողի պատմական մեծ իմաստն ու նշանակությունը եւ հորդորում պատասխանատվության բարձր գիտակցությամբ աշխատել եւ «հոգի դնել» այդ սուրբ գործի մեջ...»,–գրում է ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը։ Կարեն Դեմիրճյանի որոշմամբ, անմար կրակի մոտ պետք է հնչեր հոգեւոր երաժշտություն։

1967 թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման տարելիցին, պատվով ավարտվել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշակոթողի շինարարական աշխատանքները։ 1975 թ. ապրիլի 23-ին Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Կարեն Դեմիրճյանը դատապարտել է Հայոց եղեռնի կազմակերպիչներին։ «Հայոց պատմության մեջ Կարեն Դեմիրճյանը ընդմիշտ կմտնի որպես արարող ղեկավար, ով ամեն օր հոգ է տանում իր երկիրը շենացնելու մասին»,–Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի երախտիքի խոսքերն են։

Սոցիալիստական այդ ժամանակահատվածում, երբ կովկասյան երեք հանրապետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) համար պետական լեզու պետք է ճանաչվեր ռուսերենը։ Ինչպես ժողովուրդը, այնպես էլ Կարեն Դեմիրճյանն ընդվզել են այդ իրողության դեմ։ Նա կարեւորել է օտար լեզվի իմացությունը, որպեսզի մարդիկ կարողանան հաղորդակցվել, տեղեկանալ գիտական, մշակութային եւ կրթադաստիարակչական բազում նորություններին, բայց եւ այնպես մայրենի լեզուն պետք է լիներ առաջնային։ «Մենք աչքի լույսի պես պետք է պահենք մեր լեզուն եւ մեր պատմությունը»,–ահա քաղաքական գործչի համոզմունքը։ Որդեգրած սկզբունքներին հավատարիմ մնալու եւ մեծ ջանքերի արդյունքում 1978 թ. ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ հաստատվել է հայերենը որպես պետական լեզու ամրագրող հոդվածը։

Նրա օրոք հանրապետությունում գործարկվել են Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները, Հայկական ատոմակայանը, մարզահամերգային համալիրը, կառուցվել են Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը, շարք մտել մի շարք երկաթուղային մայրուղիներ եւ այլ շինություններ։ «Եթե Կարեն Դեմիրճյանը լիներ ոչ թե Հայաստանի, այլ որեւէ եվրոպական պետության ղեկավար, ապա անկասկած կպատկաներ 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչների թվին, թերեւս, կդառնար նրանցից ամենանշանավորը»,–այս գնահատականն է տվել Խորհրդային Միության Ժողովրդական արտիստ Միխայիլ Ուլյանովը։

Քաղաքական կյանքում նրա հաջողության բանաձեւը համարում են ազնվությունը։ «Իր քրտնաջան աշխատանքով, նվիրվածությամբ, միավորելով խոսքն ու գործը՝ նա վաստակեց հարգանք, վստահություն, սեր, որը քաղաքական ոլորտում շատ եզակի է»,–կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի խոսքերն են։ Իսկապես, ժողովուրդը սիրել, պատվել, մեծարել է Կարեն Դեմիրճյանին, իսկ որպես շնորհակալություն անձնվեր աշխատանքի համար՝ պատվել է նրան Կարեն Շինարար պատվանունով։

 

Հասմիկ Գևորգյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40