Միշտ պատրաստ էր հայրենիքը պաշտպանելու

06.04.2016 18:02
3857

Ապրիլի 6-ին կապանցիները վերջին հրաժեշտը տվեցին Գագիկ Փարսադանյանին, ով զոհվեց ապրիլի 4-ին: Նախորդ օրը Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հոգեհանգստյան արարողություն կատարվեց՝ ի հիշատակ նահատակ զինվորի: Երբ ապրիլի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, հաջորդ օրը նա Կապանի երկրապահների խմբի հետ մեկնեց Արցախ: Սիսիանի երկրապահների հետ Մարտակերտով առաջնագիծ էր գնում, երբ թշնամու անօդաչու թռչող սարքը խոցեց տղաներին…

Նրա մարտական ընկերները հավաքվել էին երկրապահ կամավորների միության Կապանի տարածքային բաժանմունքի գրասենյակում: Բոլորի դեմքին ափսոսանք եւ խորին վիշտ կար: Գագիկին բնորոշում էին որպես մարդամոտ, ընկերասեր, կարգապահ մարտիկ:

- Բավական է հիշել, թե ինչպես էր նա պաշտպանում Ղարաչիման-Փայլասար սահմանը, - պատմում էին նրա զինակիցները, - Շիկահողի գումարտակի հրամանատարությունը բարձր է գնահատել նրա ռազմական ունակությունները՝ նշանակելով դասակի հրամանատար, այնուհետեւ տեղափոխվել է 5-րդ գումարտակ՝ նշանակվել է վաշտի հրամանատար: Պատահական չէ, որ նա մահացավ զենքը ձեռքին: Նրա մարտական ընկերը, նաեւ համագյուղացին՝ Կապանի զինկոմի տեղակալ, մայոր Գարիկ Ներսիսյանը Գագիկին բնորոշեց որպես կատարողական ու անմիջական: Նա հուզված էր մարտական ընկերոջ կորստից, մանավանդ ինքն էր ջերմ ձեռքսեղմումով Գագիկին Արցախ ճանապարհել:

Երկրապահ կամավորների միության Կապանի տարածքային բաժանմունքի գրասենյակի մոտ տեղի ունեցավ սգո հանրահավաք, Գագիկ Փարսադանյանի մարտական ուղին ներկայացրեց 97-րդ բրիգադի 6-րդ մոտոհրաձգային գումարտակի շտաբի նախկին պետ Սպարտակ Ստեփանյանը, հիշատակի խոսք ասաց մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը: Մասնավորապես այն միտքը հայտնվեց, որ միայն զինադադարի ժամանակ էր Գագիկը զենքը վայր դրել, նրա մարդկային տեսակն այնպիսին էր, որ հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգության դեպքում միշտ պատրաստ էր զենք վերցնել, թեպետ Արցախյան պատերազմում երկու անգամ վիրավորվելը շատ բան էր խլել նրա առողջությունից: Մանավանդ պատրաստ էր կանգնել մարտական դիրքերում թշնամու դեմ-հանդիման կանգնած 18-20 տարեկան երիտասարդների կողքին: Նրա գործը եղել է հայրենիքի պաշտպանությունը, ինչին հավատարիմ եղավ մինչեւ վերջ:

Գագիկ Կոլյայի Փարսադանյանը (ծնված 1960 թվականին) 1975-ին ավարտել է Հունան Ավետիսյանի անվան դպրոցի 8-րդ դասարանը, այնուհետեւ մասնագիտություն ստացել Կապանի N21 պրոֆտեխուսումնարանում: Ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում: Հայ-ադրբեջանական հակամարտության առաջին օրերից նա երկրապահների ջոկատի կազմում էր, պաշտպանում էր Կապանի շրջանի սահմանները: Երբ 1992-ին Կապանի սահմանամերձ գյուղերը եւ քաղաքը հրետակոծվում էին, կամավոր անդամագրվել է Կապանի զորամասին, այնուհետեւ տեղափոխվել 84029 զորամասի 3-րդ գումարտակ: 1993-ի հունիսին ծառայությունը շարունակել է 84029 զորամասի 5-րդ գումարտակում՝ որպես դասակի հրամանատար եւ ծառայել մինչեւ 1996 թվականի մայիսի 10-ը:

Մասնակցել է Կապան քաղաքի եւ սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը եւ մարտական գործողություններին: Իսկ երբ 1992-ի աշնանն Արցախյան պատերազմը նոր ընդգրկումներ ունեցավ, մասնակցեց Լաչինի մարտերին՝ Արցախի՝ Հայաստանին կապող միջանցքի բացմանը: 1992-ի դեկտեմբերի 10-ին Կապանի ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ գրոհ կազմակերպեցին ազատագրելու այն բարձունքները, որտեղից հակառակորդը հեռահար հրետանու միջոցով մահ ու ավերածություններ էր սփռում Կապանի եւ սահմանամերձ գյուղերի վրա: Վճռական այդ մարտին ակտիվ մասնակցություն ունեցավ Գագիկ Փարսադանյանը: 1993-ին մասնակցել է Շիկահող, Սրաշեն եւ Ներքին Հանդ գյուղերի պաշտպանությանը եւ վիրավորվել:

1994-ի հունվարի սկզբին, երբ թշնամին վերջին ուժերը հավաքեց տիրանալու կորցրածին, Գագիկ Փարսադանյանը հունվարի 5-ին զորամասի կազմում տեղափոխվեց ԼՂՀ հարավարեւելյան ճակատ՝ մասնակցելու Հորադիզ կիսակայարանի համար մղվող մարտերին, իսկ 1994-ի ապրիլի 24-ին վիրավորվել է Մարջանլի գյուղի մերձակայքում:

Հանրահավաքից հետո մեքենաների շարասյունը շարժվեց դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ դամբանական խոսքով հանդես եկան Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, այնուհետեւ նահատակ ռազմիկի դին զինվորական պատիվներով իջեցվեց գերեզման:

Արցախյան պատերազմի օրերին Գագիկ Փարսադանյանը սրտի անհուն ցավով էր հրաժեշտ տալիս հավերժի ճամփորդ դարձած ընկերներին: Ճակատագրի դառն հեգնանքով նա էլ իր վերջին հանգրվանը գտավ Բաղաբուրջի հուշահամալիրում՝ մարտական ընկերների կողքին: Ցավոք, նրա երկու որդին եւ երկու դուստրը հոր կարոտը լուսանկարներով են առնելու:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00