Մոսկվան ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ

15.01.2025 17:09
525

Մոսկվան Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նրանք (Հայաստան-Խմբ.) ասում են, որ չեն ծրագրում լքել ԵԱՏՄ-ն, բայց ինչո՞վ է առանձնահատուկ ներկայում ստեղծված իրավիճակը: Երկար ժամանակ է, ինչ քննարկումներ են ընթանում նրան շուրջ, որ Հայաստանը մտերմանում է Եվրամիության հետ, սակայն 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկն ազդարարող օրինագծին, իրավական առումով էական քայլ է կատարել։  Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք դա համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ: Հետագա քայլերը մնում են Հայաստանի կառավարությանը, կա՛մ պնդում են, որ ՀՀ կառավարության օրակարգում նման հարց չկա, կա՛մ որ չեն ցանկանում կամ չեն ծրագրում լքել ԵԱՏՄ-ն, կա՛մ էլ որ կգնահատեն, թե որտեղ է իրենց համար ավելի լավ լինելու։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ​​ասել է Օվերչուկը։

Նա ընդգծել է, որ «արդեն անցյալ տարի ռուսական կողմը նկատել է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր է դարձել  Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում»:

«Մենք տեսանք, որ մի շարք ոլորտներում բիզնես գործունեությունը սկսել է դադարել», - ասել է ՌԴ փոխվարչապետը:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին որոշման նախագծին, որն այժմ կքննարկվի խորհրդարանի կողմից. վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ սա «բառի ուղիղ իմաստով չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը, քանի որ այս հարցի վերաբերյալ որոշումը կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով»։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22