Մոսկվայում հանդիսավորությամբ նշել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակը

05.12.2022 19:08
987

Հայազգի մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակի կապակցությամբ Կրեմլի պատի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Մարշալի գերեզմանին ծաղիկներ խոնարհեցին ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչներ, ռուսական բանակի գեներալ Վլադիմիր Իսակովը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Բաղրամյանի թոռներն ու հարազատները, վետերաններ ու ռազմական բուհերի կուրսանտներ:

Առաջին համաշխարհայինից մինչև քաղաքացիական, խորհրդա-ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմ ՝ Մարշալ Բաղրամյանն իր անունը ոսկե տառերով գրեց պատմության մեջ՝ նշում են ռուսական զինված ուժերի ներկայացուցիչները: Ռուսական բանակի գեներալ Վլադիմիր Իսակովն ընդգծում է՝ «Բագրատիոն» օպերացիան և «անառիկ» Քյոնիգսբերգ ամրոցի գրավումը չորս օրում մարշալ Բաղրամյանի կողմից ծրագրված և հաջողությամբ իրականացված եզակի գործողություններ և ռազմարվեստի պատմության վառ դրվագներ են։

Վլադիմիր Իսակով (ՌԴ բանակի գեներալ) - Իվան Բաղրամյանը շատ բան է արել խորհրդային զինված ուժերի զարգացման համար: Նա մեծ ներդրում ունի թիկունքի կատարելագործման գործում։ Բավական է հիշել նրա խոսքը՝ «Հաղթանակը թիկունքի արժանիքն է՝ 50 և հնարավոր է նույնիսկ ավելի տոկոսով»: Ծանր հետպատերազմյան ժամանակաշրջանում նա ստեղծեց այնպիսի համակարգ, որն աշխատեց ողջ խորհրդային տարիներին: Մենք նրա աշակերտներն ենք և հպարտ ենք, որ նա մեզ դաստիարակել է և թողել ճիշտ գործելու հստակ պատգամներ: Մենք նրա գրքերի մի ամբողջ ժողովածու ենք հրատարակել:

Ելույթ ունենալով հավաքվածների առջև՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանն ընդգծեց հայ և խորհրդային ականավոր զորավարի անգնահատելի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի ընդհանուր գործում: Հարությունյանն առանձնացրեց նաև, որ հայ ժողովուրդն անսահման հպարտ է Հովհաննես Բաղրամյանի սխրանքներով և հարգում է նրա հիշատակը:

Լեգենդար մարշալի 125-ամյակը նշվեց նաև Մոսկվայի Հաղթանակի թանգարանում՝ «Հաղթանակի արվեստը. Մարշալ Բաղրամյան» ֆիլմի անդրանիկ ցուցադրությամբ:
Ֆիլմը պատմում է մարշալ Բաղրամյանի յուրահատուկ հարուստ կենսագրության մասին՝ լի վերելքներով ու անկումներով, անհավանական հաջողություններով ու ճակատագրի ողբերգական շրջադարձերով։ Նրան վիճակված էր մասնակցել պատերազմի առաջին ամիսների ամենաողբերգական արյունալի մարտերին, և Բաղրամյանը ռազմական այդ խառնաշփոթի մեջ կարողացավ հզոր դիմադրություն կազմակերպել։

Տիգրան Մանասյան (ֆիլմի պրոդյուսեր) - Ֆիլմի գլխավոր նպատակն է ծանոթացնել նոր սերնդին մեր հերոսների հետ, որ տվել է աշխարհին հայ ժողովուրդը, որոնցից է մարշալ Բաղրամյանը: Ֆիլմում բացահայտում ենք մարշալի անձը՝ երիտասարդ տարիքից մինչև խոր ծերություն և ներկայացնում դեռ չբացահայտված մանրամասներ ռազմական գործողություններից:

Հովհաննես Բաղրամյանի կյանքի մեծ սերը՝ Թամարան, որին նա սիրառատ նամակներ էր գրում մարտի դաշտից, վարած կատաղի մարտերը ֆաշիստների դեմ ու փառահեղ ռազմական ուղին՝ ֆիլմն անդրադառնում է մարշալի կյանքի բոլոր նրբություններին:

Վաղարշակ Հարությունյան (ՌԴ-ում ՀՀ դեսպան) - Պատերազմի ժամանակ երեք զորատեսակներից երկուսը ղեկավարել են հայերը, որոնց որոշումներն ազդել են պատերազմի ընթացքի և դրա ելքի վրա: Այսպիսով մենք հիշում ենք մեր մարշալներին, և դա կարևոր է այնքանով, որ մենք ռազմահայրենասիրական դաստիարակություն ենք անցկացնում երիտասարդ սերնդին, ոչ միայն հայ, այլև ռուս:

Գերմանացի ֆաշիստական զավթիչների հետ մարտերում նրա կողմից իրականացված ռազմական գործողություններից շատերը դեռ մանրակրկիտ ուսումնասիրվում են աշխարհի տարբեր ռազմական ուսումնական կենտրոններում: Ֆիլմի նկարահանող «Գործընկեր ֆիլմ» կինոընկերությունն ու «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամն էլ որոշել են օգտվել այդ ուսումնասիրություններից և աշխարհին պատմել հայ 5 մարշալների մասին:

Արթուր Սողոմոնյան (Ֆիլմի պրոդյուսեր) - Հետաքրքիրն այն էր, որ ռազմական ոլորտում բարձրագույն կոչում ստացած այդ 5 մարշալները ծնունդով Ղարաբաղից էին: Որոշել ենք նրանց մասին պատմելով՝ աշխարհին ցույց տալ, որ համեստ հայկական ընտանիքներից սերած այդ հերոսների գենետիկան շատ հզոր էր, որոնք սեփական տաղանդով և ուժերով են հասել այդ կոչման ու հայկական ոգով են կերտել հաղթանակներ:

5 հայ մարշալների մասին ֆիլմերի նկարահանումներից հետո դրանք կցուցադրվեն ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում և այլ երկրներում:

1lurer.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08