Մրգի եւ բանջարեղենի գներն աճել են 17.1 տոկոսով

05.02.2021 21:59
4110

Հայաստանում 2021-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ։ 2020-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 4.5% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի` 9.5% (2020-ի հունվարի համեմատ՝ 12.0% գնաճ) եւ բանջարեղենի` 23.0% (2020-ի հունվարի համեմատ՝ 9.9% գնաճ) գների բարձրացումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Այս տարվա հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ մրգի եւ բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 17.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ՝ նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի (2.2%) աճին 1.4 տոկոսային կետով:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գներն աճել են 16.9%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 3.2%-ով (արեւածաղկի յուղի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 44.3%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 6.7%): Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են 8.4% եւ 1.0% (հացի եւ ալյուրի գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 7.9% եւ 12.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.8% եւ 1.6% ):

«Կաթնամթերք, պանիր եւ ձու» ապրանքախմբում անցյալ ամիս 2020-ի հունվարի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Ձվի գինը աճել է համապատասխանաբար, 26.4% եւ 2.7%-ով:

Շաքարի եւ շաքարավազի գները 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ աճել են 40.7%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.7%-ով, մսամթերքինը՝ է 0.1 եւ 0.2%-ով։

Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում այս տարվա հունվարին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 10.8%, իսկ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 12.9%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.1%):

2021-ի հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան եւ ծովամթերքի՝ 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.1%, սուրճի, թեյի կակաոյի՝ 1.2% գնաճ:

news.am

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30