Մշակութային քաղաքականության ստեղծմամբ չպետք է զբաղվեն բացառապես մշակութային գործիչները. Արա Խզմալյան

20.08.2018 11:01
1234

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց տասնյակ պրոֆեսիոնալներ՝ վերականգնողներ, թվայնացման մասնագետներ, արխիվագետներ, թանգարանագետներ տարբեր երկրներից սեպտեմբերի 12-16-ը Երևանում կմասնակցեն «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարին: Արդեն 8-րդ անգամ կազմակերպվող միջոցառումը փորձի փոխանակման յուրատեսակ հարթակ է դարձել:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի զբոսաշրջությանզարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը պատմում է միջազգային սեմինարի, մշակույթի ոլորտի խնդիրների, մշակութային քաղաքականության ձևավորման և այլ մշակութային թեմաների մասին:

«Հիշողության կերպարանքները»

Սեպտեմբերին շուրջ 60 առաջնակարգ մասնագետներ ենք ընդունելու ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Վերականգնողներ, թվայնացման մասնագետներ, արխիվագետներ, թանգարանագետներ տարբեր երկրներից արդեն 8-րդ տարին գալու են Հայաստան: Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի վերականգնման բաժինն ահռելի փորձ ունի գրական ժառանգության վերականգնման և պահպանման ոլորտում, մեր մասնագետները իրենց փորձն են ներկայացնելու, դրսից եկածներն՝ իրենց փորձը: 4 օր շարունակ քննարկվելու են բոլոր հարցերը, որոնք առնչվում են գրավոր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:

ԱՊՀ և Եվրոպական երկրների տարածքում սա այն բացառիկ հարթակն է, որը համախմբում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մասնագետներին և փորձի փոխանակման, հրատապ հարցերի քննարկման արտակարգ հնարավորություն է տալիս: Ամեն մեկը ներկայացնում է, թե ինչ ձեռքբերումներ ունի, ինչ նոր մեթոդներ, տեխնոլոգիաներ է կիրառում ոլորտում և այլն:

Արտասահմանցիները և հայ մշակույթը

Արտասահմանցիներին շատ է հետաքրքրում մեր մշակույթը: Առաջին հերթին հետաքրքրում է այն, ինչը բացառիկ է. մեր միջնադարյան հոգևոր արժեքները, հնագույն նախաքրիստոնեական շերտերը, որոնք մենք աշխատում ենք հնարավորինս գրագետ և ճիշտ «փաթեթավորել» և ներկայացնել զբոսաշրջիկներին:

Մենք արատավոր պատկերացում ունենք մշակույթի մասին: Այս աշխարհաքաղաքական վայրիվերումներում, երբ մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, մենք, ցավոք, մշակույթ ասելով դեռ հասկանում ենք ժամանցային բնույթ ունեցող դրսևորումները և չենք պատկերացնում մշակույթի իրական դերը պետության միջազգային դիրքավորման, պետության վարկանիշի բարձրացման գործում: Այս առումով մենք գոյաբանական մարտահրավերներ ունենք տարբեր հարթություններում:

Մշակութային քաղաքականության ձևավորում

Սա առաջին բանն է, որն անհրաժեշտ է այսօր իրականացնել: Իմ խորին համոզմամբ՝ մշակութային քաղաքականության ստեղծմամբ չպետք է զբաղվեն բացառապես մշակութային գործիչները: Երբեք մշակութային քաղաքականությունը զուտ մշակութային գործիչներով չի ձևավորվում: Մի բան է մշակույթը՝ որպես ստեղծագործական գործընթաց, մեկ այլ բան է՝ մշակութային քաղաքականությունը:

Առաջին՝ մշակութային քաղաքականության ձևավորման մեջ պետք է ընդգրկված լինեն մի շարք գերատեսչություններ, սա միջգերատեսչական խնդիր է: Երկրորդ՝ դա ոչ միայն ներքին սպառման խնդիր է, այլև երկրի ճանաչելիության, պաշտպանության հարց է: Եվ քանի դեռ մենք մշակույթն ընկալում ենք որպես տնտեսությունից և քաղաքականությունից ածանցված ոլորտ, մենք միշտ ստորադասելու ենք այն և չենք օգտագործելու այն ահռելի ռեսուրսը, որ ունի մշակույթը:

Մշակույթը պետք է լինի բոլոր մյուս ոլորտների առաջատարը:

Մշակույթը մարզերում և մայրաքաղաքում

Այս համատեքստում մի քանի կարևոր խնդիրներ կան: Նախ՝ պետք է ճշտել մշակույթի նախարարության գործառույթները: Կյանքի նոր մարտահրավերների պարագայում շարունակել ոլորտը կարգավորել մշտական մեխանիզմներով այլևս անհնար է: Պետք է հասկանանք՝ ինչպես պետք է կառավարվի մշակույթը մայրաքաղաքում և մարզերում: Մենք այսօր համահարթեցված մոտեցում ունենք, որը սխալ է: Եթե Երևանում կենտրոնացված է կապիտալը և բիզնեսը, չի կարող մայրաքաղաքի մշակութային հաստատությունը ֆինանսավորվել նույն սկզբունքով, ինչ մարզերում և համայնքներում, որտեղ տնտեսությունը գիտենք, թե ինչ վիճակում է: Պետք է մշակութային հաստատությունների ֆինանսավորման տարբերակում մտցնել: Մենք ունենք վիրահատական միջամտության անհրաժեշտություն, որը լինելու է ցավոտ, դժվար, բայց՝ կարևոր:

Մենք շարունակում ենք ֆինանսավորել բազում մշակութային հաստատությունների, որոնք մշակութային արտադրանք չեն տալիս, որևէ կերպ չեն նպաստում երկրի ճանաչելիության բարձրացմանը: Խնդիր ունենք վերանայելու պետական աջակցության քաղաքականությունը:

Մշակույթի նախարարության խնդիրներից պետք է լինի բարենպաստ օրենսդրական բարեփոխումներ կատարելը, երբ հովանավորչությունը սկսի ընկալվել որպես նպաստավոր գործունեություն: Բացի դրանից քաղաքական հաղորդագրություն է պետք ուղարկել երկրի կապիտալին տիրապետողներին, ստեղծել համապատասխան մթնոլորտ, որտեղ ամեն մի աջակցություն մշակույթին խրախուսվում և մեծարվում է: Այդպիսով կբեռնաթափենք նաև պետական բյուջեի բեռը:

Մշակութային գործիչները և հանրակրթական հաստատությունները

Շատ ենք խոսում՝ իսկ ինչպես անենք, որ ունենանք մշակույթն ընկալող հասարակություն: Տարիներ շարունակ կրթությունն անջրպետվել է մշակույթից: Միայն ներկայացում, համերգ նայելը բավարար պայման չէ: Ես առաջարկում եմ, որ դպրոցները հայտարարեն բաց դռների քաղաքականություն, այսինքն՝ հասարակական ճանաչում ունեցող մարդիկ պետք է այցելեն դպրոցներ, աշակերտի հետ շփվեն դասերից դուրս՝ մշակույթը դարձնելով հետաքրքիր: Մենք պիտի ապահովենք ստեղծագործական և մշակութային կապիտալի ներհոսք դեպի դպրոց:

Ակնկալիք ունեմ, որ կկազմակերպվի մշակույթի վերաբերյալ քաղաքական քննարկում: Մի քանի անգամ առիթ եմ ունեցել այս մասին խոսելու ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Հուրախություն ինձ՝ միանգամայն ընդունելի են իմ տեսակետները: Ակնկալում եմ նաև համատեղ աշխատանք:

Ամփոփելով, նշեմ, որ մենք պետք է ամբողջապես վերանայենք «մշակույթ» հասկացության նշանակությունը այսօրվա մեր իրականության մեջ և համաշխարհային գործընթացների համատեքստում:

 

Ռոզա Գրիգորյան

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21