Մտորումներ «Սյունյաց երկիր» հատուկ համարի շնորհանդեսից հետո

30.08.2024 12:22
1135

Օգոստոսի 17-ին կապանցիներով հանդիսավորությամբ նշեցինք Կապանի օրը։ Գոհունակությամբ պետք է նշել, որ կազմվել էր բազմաբնույթ միջոցառումներով հագեցած ծրագիր, ինչի համար կցանկանայի երախտագիտությունս հայտնել համայնքապետարանի աշխատակազմին՝ համայնքապետ պարոն Փարսյանի գլխավորությամբ, ցուցաբերած նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար։ Սակայն կուզենայի անդրադառնալ այդ օրը կայացած մեկ այլ կարևոր իրադարձության։ Կապանի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ «Սյունյաց երկիր» պարբերականի հատուկ համարի շնորհանդեսը, որը կրում էր «Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք» խորագիրը։ Պետք է խոստովանել՝ հերթական անգամ տպավորված եմ «Սյունյաց երկիր» պարբերականի գլխավոր խմբագիր պարոն Ալեքսանյանի գլխավորությամբ խմբագրակազմի կատարած մեծածավալ աշխատանքով։ Ընդհանրապես, թերթի յուրաքանչյուր հատուկ համար լուրջ գիտական աշխատանք է՝ արժանի ամենաբարձր գնահատականի, սակայն տվյալ հատուկ համարն առանձնապես կարևորում եմ այն հանգամանքով, որ վերջին շրջանում տեղի են ունենում պատմական իրադարձությունների խեղաթյուրման ուղղորդված, համակարգված և, անկասկած, նպատակային գործողություններ։ Ցավով պետք է նշեմ, որ կեղծիքները սկսել են մուտք գործել արդեն դպրոցական ծրագրեր, ինչի ամենացցուն օրինակն է Հարավային Կովկասում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների «լուսաբանումը» դպրոցական դասագրքերում, որտեղ Արևելյան Հայաստանի ազատագրումը ներկայացվում է որպես Ռուսաստանի կողմից «բռնակցում»։ Ակնհայտ է, որ այս պրոցեսները նախորոք պլանավորված են, և թիրախում է հայտնվել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, դաշնակցային, իսկ իմ խորին համոզմամբ՝ եղբայրական հարաբերությունները։ Որպես հայ մարդ չափազանց վտանգավոր եմ համարում նմանատիպ երևույթները, քանի որ պատմական կեղծիքները մեզ զրկում են անցյալը ճիշտ գնահատելու, հետևաբար, ապագայի տեսլականը ճիշտ մշակելու և պետության անվտանգությունն ու զարգացումն ապահովելու հնարավորությունից։ Պարզ է, որ այս ամենի հետևում, մեղմ ասած, հայ ժողովրդի բարեկամները չեն կանգնած, սակայն ինձ, որպես հայ մարդու և երկարամյա մանկավարժի, շատ ավելի մեծ ցավ է պատճառում հայրենի ակադեմիական շրջանների, հատկապես պատմաբանների անբացատրելի անտարբերությունը տեղի ունեցողի նկատմամբ, մանավանդ, եթե ի նկատի ունենանք, որ սա առաջին դեպքը չէ ու հաստատ վերջինը չի լինելու։ Հիշենք թեկուզ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսմղումը դպրոցական ծրագրերից, հայագիտական առարկաների ժամաքանակների նվազումը բուհերում, որոշ քաղաքական և պետական գործիչների կողմից Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելն ու, զուգահեռ, Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելը։ Սրանք բոլորը նույն մեծ կեղծիքի տրամաբանական շղթայի առանձին օղակներն են, որի դեմ պետք է պայքարել, հակառակ դեպքում պատմության լուսանցքից դուրս մնալը հայ ժողովրդի համար կդառնա անխուսափելի։

Ակնհայտ է, որ մենք ապրում ենք հայ ժողովրդի, հայկական պետականության համար բախտորոշ ժամանակներում։ Մեր պետականությունն այնքան է թուլացած, որ այլևս օտարներն ու մեր դարավոր թշնամիներն են թելադրում իրենց կամքը և որոշում մեր անելիքները։ Անտարակույս, դա հետևանք է մեր այդ նույն անտարբերության, ինչպես նաև նյութապաշտության, կոմֆորմիզմի և օրեցոր խորացող տգիտության։ Ճշմարտության համար պայքարն այլևս առաջնային է, քանզի ռազմաճակատի առաջին գիծը նախ անցնում է մեր մտքերում, իսկ հետո արդեն խրամատներում։

                Խաչատուր Բադալյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24