Նախակրթարաններն աշխատում են, բայց նվազ բեռնվածությամբ

15.06.2020 12:04
1149

Թագավարակի (կորոնավիրուս) համավարակի պատճառով քիչ ասել է, թե մեր կյանքը դուրս է եկել բնականոն հունից։ Եվ ոչ ոք չի կարող ասել, թե այս տխուր վիճակը որքան պիտի շարունակվի։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո մյուսների պես գործունեությունը դադարեցրեցին կրթական հաստատությունները։ Եվ եթե դպրոցական ուսումնական հաստատությունների սովորողների համար ուսուցումն իրացվում է հեռավար եղանակով (ինչպես ընդունված է ասել` առցանց), ապա նախադպրոցական ուսումնական հաստատությունները որոշակի պարապուրդից հետո, ավելի ստույգ` մայիսի 18-ին (խոսքը Կապան համայնքի մասին է) վերսկսել են պարապմունքները։ Այն էլ ասենք` նախկինի համեմատ` բավականին նվազ ծանրաբեռնվածությամբ։

Նախ` համայնքի ՆՈՒՀ-երի մասին տեղեկություններ ենք ստանում Կապանի համայնքապետարանից։ Կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Անի Մելիքսեթյանի փոխանցմամբ` Կապան խոշորացված համայնքում գործում է 16 նախադպրոցական ուսումնական հաստատություն (ՆՈՒՀ), 12-ը` մարզկենտրոնում, չորսը` գյուղական բնակավայրերում (Արծվանիկ, Դավիթ բեկ, Ծավ, Սյունիք)։  Հունիսի 11-ին համայնքի ՆՈՒՀ-երում, կամ որ միեւնույնն է մանկապարտեզներում, հաճախելիությունը կազմել է 149 սան, մինչեւ կորոնավիրուսը հաճախողների թիվը հասնում էր 1300-ի։ ԻՆչեւէ, տեղեկացանք` նախակրթարաններին համայնքապետարանն ապահովել է անհատական պաշտպանական միջոցներով, իսկ հունիսի 1-ից մանուկների սննդաբաժնում ավելացել են թարմ բանջարեղենն ու միրգը։

Եղանք համայնքի մի քանի նախակրթարաններում` իրավիճակին մոտիկից ծանոթանալու համար։ Թիվ 1 ՆՈՒՀ-ի տնօրեն Քրիստինե Սողոմոնյանի տեղեկացմամբ` օրական 20-22 հաճախելիություն է գրանցվում, մինչդեռ 160 տեղանոց է մանկապարտեզը։ Այս տարում ունեցել են 55 շրջանավարտ։ Ավանդաբար անցկացվող «Հրաժեշտ մանկապարտեզին» միջոցառումը հասկանալի պատճառով չի անցկացվել, բայց Կապանի համայնքապետարանը նախակրթարանն ավարտողների համար նվերներ էր պատրաստել (պայուսակներ` գրենական պիտույքներով լի)։

Նրանք, ովքեր այս ուստարում առաջին անգամ ոտք պիտի դնեն դպրոցի շեմին, ծնողների հետ տարբեր օրերին ու ժամերին ներկայացել են մանկապարտեզ եւ ստացել համայնքապետարանի հատկացրած նվերն ու նախակրթարանն ավարտելու մասին վկայականը։ Նախակրթարանի տնօրենի փոխանցմամբ` մանկապարտեզ են հաճախում այն մանուկները, որոնց ծնողներն աշխատում են։ Թեպետ այն էլ ասաց, որ իրենք սահմանափակում չեն մտցրել։

Կապանի թիվ 6 ՆՈՒՀ 200 սան է հաճախում, մեր այցելած օրը (հունիսի 9) 33 երեխա էր մանկապարտեզում, հիմնականում այն երեխաներն են մանկապարտեզ հաճախում, որոնց ծնողներն աշխատում են։ Բայց միայն դա չէ պատճառը։ «Երեխան տանը սթրես է տանում, ուզում է գալ մանկապարտեզ, որ ընկերների հետ շփվի, մենք էլ հետաքրքիր խաղեր ենք կազմակերպում, նաեւ պայմաններ ստեղծում, որ հնարավորինս պահպանվի սոցիալական հեռավորությունը», - տեղեկացնում է հաստատության տնօրեն Բելլա Կոստանյանը, նաեւ հավելում, որ այս տարում ունեն 59 շրջանավարտ, որից 10-ն էր այդ օրը մանկապարտեզ հաճախել, 49-ը հունիսի 1-ից այլեւս նախակրթարանի սան չեն։

Ի դեպ, սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով` նախակրթարանում չորս խումբ է գործում, յուրաքանչյուրում` ութ սան։ Օրական երկու անգամ ջերմաչափում է կատարվում, անկողնային սպիտակեղենն ամեն օր լվանում են, խստորեն հետեւում սանիտարահիգիենիկ պահանջներին։ Նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ՀՀ պարետի կողմից սահմանված անվտանգության կանոններում «Սննդի կազմակերպում» բաժնում գրված է` հնարավորության դեպքում սնունդը բերվում է տնից, առանձնացված տարաների մեջ։ Այդ առիթով Բելլա Կոստանյանը նշեց, որ մանկապարտեզն ապահովված է սննդով, դրսից սնունդ բերելու ոչ մի անհրաժեշտություն չկա, մանավանդ ամռան այս տապին։

Թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն այցելեցինք առավոտյան ժամը 9-ին, երբ նոր սկսվում են պարապմունքները նախակրթարանում։

Նախասրահում բուժքույր Արմինե Ամիրխանյանը մանկան ջերմությունն է չափում` 35.9 աստիճան, ուրեմն փոքրիկը կարող է ազատ մուտք գործել մանկապարտեզ, բոլորի համար անհատական ջերմաչափ ունեն։ Բայց փոքրիկների համար այդ պրոցեսը (ջերմաչափում) ինչպես երեւում է, հաճելի չէր, ոմանք դրանից նեղվում եւ արտասվում էին։

Սաթինե Ստեփանյանը, ով ռազմական ոստիկանության աշխատակից է, երեք զավակից կրտսերն է նախադպրոցական տարիքի, ում բերել է մանկապարտեզ եւ խիղճը հանգիստ կարող է մեկնել աշխատանքի։

Թիվ 7 մանկապարտեզում մեր այցելության օրը 14 մանուկ էր հաճախում։

Այս եւ մյուս նախակրթարանների հաճախելիության ցուցանիշներն ամեն ինչի մասին խոսում են։ Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են։

 

Վահրամ Օրբելյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22