Նախարարի խոսքով՝ այսօր շատ կարևոր է, որ Սյունիքը ղեկավարի անձնավորություն, որը հասկանում է զինվորական գործից

11.12.2020 16:42
3268

Այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ Սյունիքի մարզը ղեկավարի անձնավորություն, որը հասկանում է զինվորական գործից, հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելով Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։

Պապիկյանն ընդգծել է՝ Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին առաջարկելիս ելել են նաև այս փաստից։

«Յուրաքանչյուր բախտորոշ ժամանակաշրջան իր առանձնահատկություններն ունի, և պարոն Մելիքսեթ Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին առաջարկելիս՝ ելել ենք այն փաստից, որ Սյունիքն առավել առանձնահատուկ է իր սահմանային լինելով ու այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ մարզը ղեկավարի անձնավորություն, որը հասկանում է զինվորական գործից, հասկանում է պահի կարևորությունը և մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը։ Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Մ․Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը», - ըստ մարզպետարանի պաշտոնական կայքէջի, ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը նաև շնորհակալություն է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար։

Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ վստահության համար, նշելով, որ Մեղրուց մինչև Գորայք անչափ կարևոր է Սյունիքի պաշտպանությունը ու ինքն ամեն ինչ անելու է այն ապահովելու համար։

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվեց դեկտեմբերի 3-ին, իսկ կառավարության դեկտեմբերի 9-ի որոշմամբ, այդ պաշտոնում նշանակվեց Մելիքսեթ Պողոսյանը։

Հունան Պողոսյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հոկտեմբերից: Նախքան այդ էլ՝ մինչև 2018 թվականի մայիսը Պողոսյանը եղել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ:

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11