Նամակ ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին Գորիսի Սերո Խանզադյանի տուն-թանգարանի գիտաշխատող Արմանուշ Բակունցից

20.09.2018 15:08
1149

Բարև Ձեզ պարոն Փաշինյան, Նկատի առնելով Ձեր զբաղվածությունը, ստիպված եմ գրավոր ձևով ներկայացնել Ձեզ՝ ինձ հուզող խնդրի մասին:

Ես զոհված ազատամարտիկի այրի եմ: 1996թ-ից Գորիսի զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց կազմակերպության նախագահ եմ, ունեմ բարձրագույն կրթություն (ավարտել եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը 1982թ-ին):

2008թ-ի սեպտմեբեր ամսից ընդունվել եմ աշխատանքի՝ որպես Սերո Խանզադյանի տուն- թանգարանի վարիչ: Նշեմ, որ հենց այդ տարին է որոշվել մեծ գրողի գորիսյան տունը վերածել թանգարանի: Ուզում եմ տեղյակ լինեք, որ այդ պահին Խանզադյանի տունը, տարածքը շատ անմխիթար վիճակում էր, կիսաքայքայված՝ ներսից և դրսից, ավելացրած դրան՝ տունը նաև օտարված էր՝ վաճառված էր ոմն գորիսեցու: Այդ ժամանակվա ղեկավարների կողմից տունը հետ է գնվել՝ իրավական հարթակում հարցերը կարգավորելուց հետո Խանզադյանի տունը դրվել  Գորիսի քաղաքապետարանի հաշվեկշռում: 2011 թ-ից Սերո Խանզադյանի տուն –թանգարանը ենթարկեցվել է Գորիսի մշակույթի կենտրոնին՝ գիտաշխատողի 1 հաստիքով: Անցյալ տասը տարիներին ես եմ եղել թանգարանի միակ աշխատողը...Այդ ընթացքում տարբեր դրամաշնորհներով տարածքը, դարպասները, շենքի ներսում մեկ սենյակ վերանորոգվել է: Մշտապես թանգարանը բաց է եղել, մենք այնտեղ Գորիսի պետ. համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասախոս Թեհմինա Մարությանի, նրա ղեկավարությամբ գործող «Միրհավ» գրական ակումբի հետ համատեղ միջոցառումներ ենք կազմակերպել նվիրված Ս. Խանզադյանի ծննդյան օրվան և այլ առիթներով: Եղել են գրական զանազան հանդիպումներ գրողների, արվեստագետների, հարազատների, գրողին ճանաչող և գնահատող տարբեր մարդկանց հետ: Միաժամանակ մենք հավաքագրման աշխատանքներ ենք կատարել՝ կապ ենք հաստատել գրողի ժառանգների, բարեկամների հետ՝ այստեղ և Երևանում, գրողին վերաբերող իրերը, մասունքները, գրքերը, լուսանկարները, գրողի հետ հանդիպման հիշողությունները լրացնելով՝ թանգարանի կայացման համար: 2015թ. հոկտեմբերից մինչև 2016թ. սեպտեմբեր ամիսը Խանզադյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի վերանորոգման ծրագրերի տրամադրած դրամաշնորհով գրողի տունը կարելի է ասել ամբողջությամբ վերանորոգվել է: Այս տարվա հուլիսի 7-ին եղել է թանգարանի հանդիսավոր բացումը:

Այժմ խնդրահարույց հարցի մասին. այս տարվա հուլիսի վերջին Գորիս քաղաքի ավագանու նիստում որոշվել է քաղաքի Ս. Խանզադյանի տուն- թանգարանին երկու հաստիք հատկացնել՝ վարիչի և գիտաշխատողի: Միաժամանակ այդ նիստում որոշվել է, որ թանգարանի գիտաշխատողը պետք է լիակատար տիրապետի ռուսերեն և անգլերեն լեզուներին, որպեսզի օտարազգի այցելուներին պատշաճ ձևով բացատրի գրողի կյանքը և գործունեությունը: Եվ հետևաբար ինձ ծանուցում է ուղարկվել, որ ես 49 օրվա ընթացքում պեք է սովորեմ ռուսերեն և անգլերեն, հակառակ դեպքում իրենք միակողմանի իմ հետ ունեցած աշխատանքային պայամանգիրը կխզեն: Լեզուների իմացության առաջարկությունը հավանաբար արվել է համայնքի ղեկավարի կողմից ինձ աշխատանքից հեռացնելը արդարացնելու նպատակով: Չնայած ես ունեմ բավականաչափ ռուսերենի և անգլերենի իմացություն՝ թանգարան այցելողներին գրողի գրական և հասարակական- քաղաքական գործունեությունը ներկայացնելու համար, որի մասին նրանք վկայել են իրենց գրառումներով՝ տպավորությունների մատյանում:

Իմ խնդրանքին, որ թանգարանին հատկացվող վարիչի հաստիքը կարող են ինձ հատկացնել, գիտաշխատողի հաստիքը հատկացնելով օտար լեզուներ կատարյալ տիրապետող մեկ ուրիշի՝ պարոն Առուշ Առուշանյանը պատասխանել է, որ ինքը չի ուզում վարիչի հաստիք պահել: Ինքը կամենում է, որ լինի մեկ գիտաշխատող և մեկ պահակ: Ավելացնեմ, որ արդեն սեպտեմբերի 17-ին, առանց իմ ռուսերենի և անգլերենի իմացությունը ստուգելու, Գորիսի մշակույթի կենտրոնից ինձ հիշեցվել է, որ ես մինչև սեպտեմբերի 20-ն եմ աշխատանքի մեջ, 20-ից ես աշխատանքից հեռացված եմ...Երբ ես այդ մասին համայնքի ղեկավարին հարցում կատարեցի հեռախոսով, և ոչ միայն հեռախոսով, այլ իր հետ հատուկ այդ առիթով հանդիպման ժամանակ, որ ես զոհված ազատամարտիկի այրի եմ, որ տղաս ոտքի ջարդվածք և այլ առողջական խնդիրներ ունի՝ չի աշխատում, ես այլ եկամտի աղբյուր չունեմ, մնում եմ գործազուրկ, ինձ պատասխանեց, որ դա իրեն չի վերաբերվում: Պատճառաբանում է նաև, որ դու լավ աշխատող չես՝ թանգարանի տարածքի խոտահանման, շենքի հավաքարարի աշխատանքները լավ չես կատարել, այդ ամենը դու պետք է գիտաշխատողի աշխատանքի հետ համատեղ կատարեիր՝ մինիմալ 55000 աշխատավարձով, որպեսզի մեր աշխատանքային չափորոշիչներին համապատասխանեիր, մենք աշխատող մարդիկ ենք... մեզ քո նման աշխատող պետք չէ: Ավելացնեմ, որ այս տարվա մայիս-հունիս ամիսներին նույնպես միջոցառումներ են եղել թանգարանում՝ նվիրված Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման 100-ամյակին և Ս. Խանզադյանի մահվան 20-րդ տարելիցին:

Հիմա ես Ձեզ եմ դիմում պարոն վարչապետ, ու՞մ են վերաբերվում իմ ընտանիքի հոգսերը, այս իրականությունից որտե՞ղ փախչենք... 

Կից ուղարկում եմ ինձ ուղարկված ծանուցման թերթիկը:

ք. Գորիս, 19. 09. 2018թ.

Հեռ.՝ 094 57 19 26

 







Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00