ՆԱՍԱ-ի արբանյակն առաջին անգամ ցույց է տվել՝ ինչպես են Լուսնի վրա տեղաշարժվում ջրի մոլեկուլները

11.03.2019 19:47
1219

Մոլորակագետներն առաջին անգամ հետևել են՝ ինչպես են ջրի մոլեկուլները Լուսնի մի հատվածից տեղաշարժվում դեպի մյուսը: 

Ինչպես նշում է ria.ru-ն, նրանք Լուսնի տեսանելի հատվածում տեղի ունեցող ուշագրավ գործընթացին հետևել են ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի LRO արբանյակի միոջոցով:

Ամերիկացի մասնագետները ականատեսն են դարձել՝ ինչպես են Լուսնի մերձմակերեսային գրունտի մեջ գտնվող ջրի մոլեկուլները «պոկվում» մակերևույթից: Դա տեղի է ունեցել լուսնային ցերեկվա ամենատաք հատվածում: Մոլեկուլների մի մասը տեղափոխվել է արբանյակի ավելի մութ հատվածներ, իսկ մյուսը՝ տիեզերք:

Համարվում է, որ Լուսնի վրա ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք խոչընդոտում են ջրի մեծ պաշարների կուտակմանն ու պահպանմանը: Մթնոլորտի բացակայությունն ու թույլ ձգողականությունն անհնար են դարձնում Н2О մոլեկուլների գոյությունը հեղուկի կամ գոլորշու տեսքով:

Այնուամենայնիվ, Լուսնի վրա ջուր գոյություն ունի. 2009թ. հնդկական արբանյակը Լուսնի հարավային կիսագնդում ջուր է հայտնաբերել, իսկ 2012թ. LRO արբանյակը հյուսիային բևեռի խառնարաններում եղյամ, ինչպես նաև սառույցի քողարկված գոյացություններ է ֆիքսել:

Այս բացահայտումները գիտնականներին ստիպել են խորհել այն հարցի շուրջ` որտեղից են Լուսնի վրա ջրի մոլեկուլներ հայտնվել: Չի բացառվում, որ այն երկնաքարային կամ ասուպային ծագում ունի:

tert.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21