Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականներ պատգամավորների փակ հանդիպումն ավարտվեց. ի՞նչ հարցեր են եղել օրակարգում

07.11.2022 22:55
1178

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումն ավելի քան երեք ժամ անց ավարտվեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Սոչիում եւ Թեհրանում ունեցած իր հանդիպումները եւ պատասխանել է պատգամավորների հարցերին: Ընդհանուր եզրահանգումն այն է եղել, որ նման հանդիպումները պետք է շարունակվեն, վերջնական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Այս հանդիպմանը խաղաղության պայմանագրի մասին չի խոսվել»,- նշեց Աղազարյանը:

Աղազարյանը նշեց, որ հանդիպման ընթացքում չի քննարկվել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության պահանջը։

«Ես մանրամասներին ծանոթ չեմ, բայց ինձ հետաքրքիր կլինի, եթե խորը ուսումնասիրություններ լինեն, որ բոլոր հարցերի պատասխաններն ունենանք: Եթե Դատախազությունում քննարկում են, ուրեմն՝ ինչ-որ բան կա: Ես կոնկրետ այս դեպքով չեմ ասում, բայց ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքը առաջնահերթ վերաբերվում է իշխանականներին»,- ընդգծեց Աղազարյանը:

Աղազարյանի խոսքով՝ անդրադարձ է եղել նաեւ ՔՊ վարչության կազմի ընտրություններին:

«Հայտարարվել է, որ կան հարցեր, որոնք ճշտելու համար քննություն պետք է գնա: Հավանաբար, քննիչ հանձնաժողովն է դրանով զբաղվելու, որ թերությունները մատնանշվեն»- ասաց Աղազարյանը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22