Նոր գումարման ԱԺ առաջին նիստը կբացվի առանց հովվապետական օրհնանքի

29.07.2026 21:23
100

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կբացվի առանց հովվապետական օրհնանքի։

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մինչև հիմա մեկնարկել է Ամենայն Հայոց կաթողիկոսի աղոթքով ու ուղերձով։ Այդպես է եղել նույնիսկ 40-օրյա պատերազմից հետո, երբ Գարեգին Երկրորդը Փաշինյանին հորդորում էր հեռանալ։

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով է սահմանված՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Կաթողիկոսն ու հանրապետության նախագահը։ «Քաղաքացիական պայմանագրից» այսօր ուղիղ են ասել՝ տրամաբանական չէր լինի, որ կաթողիկոսին հրավեր ուղարկեին։

Իսկ հնարավո՞ր է՝ Փաշինյանին միացած հոգևորականներից մեկին են հրավիրում, օրինակ՝ Արամայիս Թախմազյանին, որ այսօր «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակի շենքում է եղել։ Կարգալույծ եղած քահանան ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։

«Ուզում ենք իմանալ՝ Դո՞ւք եք լինելու նիստին, կարո՞ղ է նման բան լինել», - լրագրողի այս հարցին կարգալույծ հռչակված քահանա Տեր Թադեն արձագանքեց. - «Ինձ թվում է՝ կարող եք հարց ուղղել Ազգային ժողովին»։

Նորընտիր խորհրդարանի բացմանը Կաթողիկոսի մասնակցության իրավունքը սահմանադրական օրենքով է նախատեսված, «Ազատությանն» ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Եթե Գարեգին Երկրորդը ցանկանա, ըստ նրա, կարող է գնալ, խորհրդարանի դռները նրա առջև փակելու իրավունք որևէ մեկը չունի։

«Այսինքն՝ էստեղ հրավերի խնդիրը չի իրականում, ինքը էդ իրավունքը օրենքի ուժով ունի, և հայեցողություն էլ չկա, որ, ասենք, Ազգային ժողովը իրեն հրավիրե՞ց, թե՞ չհրավիրեց։ Հայեցողություն չի Ազգային ժողովի կողմից, հայեցողություն է Կաթողիկոսի կողմից. ինքը կուզի՝ կգա, կուզի՝ չի գա, բայց Ազգային ժողովը, եթե ինքը գալիս է, իրավունք չունի իրեն չթողնի», - նշեց սահմանադրագետը:

Չնայած իրավաբան Պողոսյանը նշում է, որ դա Կաթողիկոսի իրավունքն է, Մայր Աթոռից հրավերի են սպասում: Ինչպես անցած շաբաթ, այսօր էլ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսային «Ազատությանն» ասաց՝ Ազգային ժողովից հրավեր չեն ստացել։

Եթե իշխող ՔՊ-ն որոշի Կաթողիկոսի փոխարեն Ազգային ժողով բերել որևէ հոգևորականի կամ կարգալույծ հոգևորականի, դա օրենքի խախտում կլինի, ասում է Վարդան Պողոսյանն ու մանրամասնում՝ օրենքում հստակ նշված է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի մասին։

«Եվ որևէ մեկ այլ անձ էդ առաջին նիստի, նստաշրջանի բացման օրը ելույթ ունենալու, ողջույնի ելույթ ունենալու իրավունք, բացի Կաթողիկոսից ու հանրապետության նախագահից, չունեն: Իրենք Թադեին կկանչեն, թե ինչ-որ նոր ձեռնադրված քահանայի կամ կարգալույծ քահանայի, ոչ մի նշանակություն չունի։ Օրենքը շատ հստակ ասում է՝ Կաթողիկոս, եթե Կաթողիկոսը չկա, ուրեմն՝ որևէ այլ հոգևորական չի կարող Կաթողիկոսին փոխարինել», - պնդում է սահմանադրագետը:

Կաթողիկոսի հնարավոր բացակայությունը առաջին նստաշրջանին Փաշինյանի կառավարության օրոք ծավալված միակ աննախադեպ պատմությունը չէ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև հայտնվել է ամբաստանյալի աթոռին։ Գարեգին Երկրորդի և Մայր Աթոռի վեց եպիսկոպոսի դեմ քրեական գործն արդեն ուղարկել են դատարան։ Նրանց մեղադրում են դատարանի որոշումը չկատարելու համար։ Դատարանը պահանջում էր ապահովել Արման Սարոյանի վերադարձը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնին մինչև գործով եզրափակիչ դատական ակտի հրապարակումը։ Նրան պաշտոնանկ էր արել Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Գարեգին Երկրորդը Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկով կարգալույծ էր արել Սարոյանին։

Կաթողիկոսի ու եպիսկոպոսների գործով դատական նիստը դեռ չի սկսվել։ Գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատավոր Հակոբ Մանուկյանին։

azatutyun.am

Նոր գումարման ԱԺ առաջին նիստը կբացվի առանց հովվապետական օրհնանքի

29.07.2026 21:23

Կապանի արվեստի թանգարանը, նախկինում Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

29.07.2026 17:16

Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան

29.07.2026 16:41

Վարչապետի աշխատակազմի ղեկավար կնշանակվի Լիլիթ Մակունցը

29.07.2026 16:07

ՔՊ-ն առաջադրել է ԱԺ հանձնաժողովների նախագահների իր թեկնածուները

29.07.2026 15:59

Reuters. Իրանը մերժում է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման Օմանի ծրագիրը

29.07.2026 15:43

Ուկրաինան հարվածել է Պերմում գտնվող Ռուսաստանի խոշորագույն ՆՎԳ-ներից մեկին

29.07.2026 15:39

Հայաստանը և Իրանը քննարկում են էներգետիկ համագործակցության ընդլայնումը. Խուդաթյան

29.07.2026 15:33

ՀԷՑ-ն առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ կճանաչվի հանրային գերակա շահ․ Պետրոսյան

29.07.2026 15:11

Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին

29.07.2026 13:59

Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով

29.07.2026 13:47

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը

29.07.2026 13:24