Նոր սկիզբ Սյունիքում. Սուրեն Պապիկյանը մարզպետարանում ներկայացրեց նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին

10.06.2018 13:08
2812

Սյունեցիների մեծամասնության կողմից ողջունելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համատեղ որոշումը, որ Սյունիքի մարզի քաղաքական պատասխանատվությունը վստահվեց «Ծառուկյան» դաշինքին, նրանք էլ մարզի ղեկավարումը վստահեցին Կարեն Համբարձումյանին:

Վերջինս ԲՀԿ-ի անդամ է հենց կուսակցության ստեղծման օրվանից: Նա քաղաքական լուրջ ու հարուստ կենսագրություն ունի: Համբարձումյանին ճանաչում են որպես ազնիվ, անկեղծ, հող ու ջրին նվիրված, խարդավանքներից զերծ, կայացած ու պատասխանատու անձ ու անհատ:

Իհարկե, Ծառուկյան դաշինքի տեսադաշտում ամենայն հավանականությամբ եղել են նաև այլ թեկնածուներ, սակայն Կարեն Համբարձումյանի ընտրությունը այս իրավիճակում ճիշտ էր ու արդարացված:

Սյունիքի նախորդ վեց մարզպետներից երեքը՝ Ռոման Նավասարդյանը, Էդիկ Բարսեղյանը, Վահե Մաքսիմի Հակոբյանը եղել են Կապանի տարածաշրջանից, Սուրիկ Խաչատրյանը՝ Գորիսից, իսկ երկուսը Սուրեն Աբրահամյանը և Վահե Ալբերտի Հակոբյանը՝ Երևանից:

Սյունիքի յոթերորդ մարզպետը Սիսիանից է: Կարեն Համբարձումյանը լինելով երիտասարդ, բանիմաց, շրջահայաց ու գործունյա, քաջ գիտակցում է պաշտոնի լրջությունն ու իր վրա դրված պատասխանատվությունը, քաջ գիտակցում է, որ երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակում նորովի մոտեցումներ ու աշխատելաոճ է պահանջում:

Կարեն Համբարձումյանը, ցանկացած իրավիճակում և կարգավիճակում միշտ հավատարիմ է եղել իր տեսակետներին, սկզբունքներին ու մոտեցումներին: Առավել քան համոզված ենք, որ Սյունիքի նորանշանակ մարզպետը կկարողանա պատվով ու արժանապատվությամբ իրականացնել իր բոլոր գործառույթները և կկայունացնի մարզի բարոյահոգեբանական լարված ու ապակայունացված մթնոլորտը:

Կարեն Համբարձումյանը որպես պատմական Սյունիքի մարզի ղեկավար, արդեն իսկ ստանձնել է իր պարտականությունները, HayNews.am-ը մաղթում է նրան հաջողություններ ի փառս Սյունյաց աշխարհի, վստահությամբ՝ մեծ ու հզոր քայլերով իրականացնի իր առջև դրված պարտականությունները: 


HayNews.am

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11