Նորից այդ չարչրկված վերջին զանգի մասին

24.05.2016 14:29
2775

Եվս մի քանի օր, եւ դպրոցներում կհնչի վերջին զանգը, որի նախապատրաստման աշխատանքները վաղուց են սկսվել: Դպրոցի հետ կապ չունեցող մարդիկ այդ մասին իմանում են ավարտական դասարաններում սովորողների հագուստ-կապուստից: Արդեն ապրիլի սկզբներից սկսած քաղաքներում, ավարտական դասարաններ ունեցող գյուղական բնակավայրերում երեւում են տոնական հագուստներով, կրծքներին խորհրդանշական փոքրիկ զանգերով գեղեցիկ պատանիներ, գեղատեսք օրիորդներ: Նրանք այս տարվա շրջանավարտներն են…

Եվ ինչպես միշտ, այս տարի էլ շրջանավարտների ծնողները, դասավանդող ուսուցիչները, դպրոցների տնօրենները լուրջ հոգսերի տակ են: Մի մասի համար այդ հոգսերը նյութական են, մյուսների համար էլ՝ զուտ աշխատանքային ու բարոյական:

Օրեր առաջ հեռուստադիտողին կրթության եւ գիտության նախարարը տեղին հիշեցրեց՝ ժամանակի թելադրանքն է, որպեսզի տարեվերջյան միջոցառումները լինեն պարկեշտության շրջանակներում:

Նման զգուշացումներ միշտ էլ եղել են, բայց… Եվ հետո էլ՝ ասողին լսող է պետք:

Ինչքան դժվարանում է մեր ապրելակերպը, այնքան ավելանում է վերջին զանգն իրենց երեխաների համար տոնի վերածելու համար ծնողներից պահանջվող գումարը: Եթե տվյալ ընտանիքում կա շրջանավարտ, ապա ընտանեկան բյուջեից այսօր ծախսվում է միջինը մոտ 90 հազար դրամ (որի մեծ մասը հատկացվում է հագուստին, վարսահարդարմանն ու դիմահարդարմանը եւ այլն):

Փորձեցինք այս օրերին դրամահավաքության մասին շրջանառվող զրույցների մասին իմանալ մարզպետարանի կրթության վարչության պետ Հովիկ Ալեքսանյանի կարծիքը: Առաջին բանը, որ անհանգստացրեց մարզի հանրակրթության ղեկավարին, այն էր, թե որտեղից ենք ստացել այդ տեղեկատվությունը:

Հետո իմացա, որ տնօրենների մասնակցությամբ հուզող հարցին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետարանում, որտեղ ընդարձակ ելույթով հանդես է եկել բնագավառի մարզային ղեկավարը, կոնկրետ առաջադրանքներ տվել նրանց…

Եվ, այդուհանդերձ, գործերի իրական վիճակին ծանոթանալու համար որոշեցինք լինել մեկ-երկու դպրոցում, զրուցել շրջանավարտների, ուսուցիչների, եթե հնարավոր լինի, նաեւ մի քանի ծնողի հետ:

***

Զրուցում ենք Ակ.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանի հետ: Այստեղ պահում են ավանդույթները: Վերջին զանգի օրը՝ մայիսի 27-ին, դպրոցին հրաժեշտ կտա 81 շրջանավարտ: Այդ օրվա հանդիսավոր ցերեկույթին վաղուց են սկսել նախապատրաստվել, բայց դրամահավաքի մասին խոսք անգամ լինել չի կարող: Մի քանի տարի է, ինչ շրջանավարտների ծնողներն իրենց նախաձեռնությամբ հարազատ օջախներում ընտանեկան տոն են կազմակերպում, օրվա հերոսին շնորհավորելու են գալիս հարազատները, մտերիմները, բայց այն դպրոցի հետ որեւէ առնչություն չունի: Բացի այդ դպրոցի տնօրենությունը հանդիպել է շրջանավարտների ծնողների հետ, հորդորել նրանց խուսափել աղմկոտ ու ծախսատար սեղաններ պատրաստելուց, ավտոմեքենաների ղեկը երեխաներին տրամադրելու վտանգավոր սովորույթից: Դպրոցի տնօրենը համոզված է, որ երկրում գոյություն ունեցող բարոյահոգեբանական իրավիճակից համապատասխան հետեւություններ կանեն նաեւ ավարտական դասարանների ծնողկոմիտեները, որոնք էլ ակնարկված դրամահավաքի կազմակերպիչներն են:

Մի երկու, երեք տասնամյակ առաջ էլ միջնակարգն ավարտելը երեւույթ էր թե նոր կյանք մտնող երիտասարդի, եւ թե նրա ծնողների համար: Այն ժամանակ էլ դա նշվում էր հավուր պատշաճի, բայց այդ հավուր պատշաճի ասածը չէր նախատեսում ընտանիքի չունեցած եկամուտի զգալի մասը, այն չէր կարող հասնել տատիկի կամ պապիկի կենսաթոշակի կրկնապատիկին: Ավանդական տոնախմբությունից հետո ընտանիքը չէր հայտնվում պարտքերի տակ: Էլ չենք խոսում հարցի բարոյական կողմի մասին: Բարոյական ասվածը միայն այն չէ, որի մասին օրեր առաջ իր հեռուստաելույթում տեղին ակնարկեց գիտության եւ կրթության նախարարը՝ նկատի ունենալով ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակը: Բարոյական չէ մեծ չափերի դրամահավաքը թեկուզ հենց այն պատճառով, որ շրջանավարտների ծնողների մեծ մասը նման հնարավորություններ չունի: Մի՞թե դժվար է պատկերացնել, թե հոգեկան ինչ ապրումներ են ունենում շրջանավարտը, նրա ծնողները, հարազատները մինչեւ այդ գումարը հայթայթելը: Բայց այդ հոգեկան ընկճվածությունը չի վերջանում ավարտական հանդիսության հետ: Այն դեռ երկար օրեր, գուցե նաեւ ամիսներ է շարունակվում, մինչեւ այդ վիճակում գտնվողները կարողանում են առաջին հայացքից չնչին թվացող պարտքի տակից դուրս գալ…

Մտորումներս կիսում եմ Ակ.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի մի խումբ ավարտական դասարանցիների հետ, որոնց հանդիպում եմ դպրոցի բակում: Հուրախություն ինձ, շատ հարցերում նրանք ինձ հետ համամիտ են, բայց եւ չեն թաքցնում, որ այսպես կոչված «քեֆի» համար նախատեսված գումարը քիչ է տարբերվում վերեւում ակնարկած թվից:

Համարյա նույն բովանդակության զրույց էլ ունեցանք Գորիսի մյուս ավագ դպրոցի ավարտական դասարանի տղաների խմբի հետ, որոնց հանդիպեցինք քաղաքային զբոսայգում:

N4 ավագ դպրոցը եւս չորս ավարտական դասարան ունի՝ մոտ 100 աշակերտ: Այս զրույցի ակամա վկան ու մասնակիցն է դառնում Վերիշենի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն, հարգված մանկավարժ Մատվեյ Ղազարյանը: Նա էլ է մտահոգված տարեվերջյան սպասվող անցուդարձով: Ավարտական դասարանների երեխաների ծնողներին վերջին անգամ հրավիրել է ծնողական ժողովի՝ այդ հարցերը նրանց հետ քննարկելու: Գոհ է իր սաներից, միայն ափսոսանք է հայտնում, որ վերջին զույգ դասարանն է հրաժեշտ տալիս դպրոցին: Աշակերտների թիվը պակասում է: Մնացած բոլոր դասարանները մեկական են:

Փորձում ենք իմանալ, թե շրջանավարտներն ինչ կարծիքի են այն երեւույթի մասին, երբ ավարտական դասարանցիները վերջին զանգից հետո, հատկապես երեկոյան ժամերին, գերբեռնված ավտոմեքենաների ձայնային ազդանշանները միացրած, մեքենաների աջ ու ձախ պատուհաններից կիսով չափ կախված, գոռում-գոչյունով շրջում են քաղաքի փողոցներով՝ հաճախ վթարային իրավիճակներ ստեղծելով, վտանգի տակ դնելով թե իրենց եւ թե ուրիշների կյանքը:

Ասում են, որ այդ հարցի շուրջ իրենք էլ են խորհել եւ գրել, որ այս տարի, գուցե նաեւ հաջորդ տարիներին, նման բան չլինի:

Հայտնի ճշմարտություն է՝ բոլոր ժամանակներում ավագ սերունդը ժամանակի երիտասարդներից բողոքելու, նրանց վարքն ու բարքը փնովելու առիթը բաց չի թողել: Բայց մեր ժամանակը տարբերվում է անցած-գնացած բոլոր ժամանակներից, որովհետեւ հիանալի երիտասարդություն ունենք, որը գիտի մեծի ու փոքրի տեղը, զգում է իր պատասխանատվությունն ու դերակատարումը երկրի վաղվա օրը կերտելու գործում: Նրա մի մասն այսօր-վաղը հրաժեշտ կտա դպրոցին, կյանք կմտնի: Շնորհավորենք վերջին զանգի կապակցությամբ, ցանկանանք նրանց բազում ծրագրերի իրականացում:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին

05.12.2025 21:56

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39