Նրանց անունները չեն խամրի

01.04.2025 11:39
695

Քարահունջ: Քարերի, ժայռերի երկիր: Եվ ծաղկած այգիներ հենց քարերի, ժայռերի վրա, որ ծնվել են հրաշագործ մարդու ձեռքով:

Արծիվը ժայռից է թռչում: Ու երբ պայթեց Մեծ հայրենականը, և խախտվեց մարդու ստեղծագործ, խաղաղ աշխատանքը, 208 արծիվ տղաներ ճախրեցին Քարահունջի քերծերից, գնացին, որ պաշտպանեն մեր արևը, մեր խիղճն ու հավատը:

Հաղթանակ եղավ աշխարհում, նորից տուն դարձան խիզախները, նորից կիսատ մնացած ակոսներում ծորեց քաղցր հորովելը: Իսկ 128 քարահունջցի մայրերի աչքեր մնացին որդիների ճամփին հառած: Լաց եղան հայրենի լեռները, ձորերը: Ինչ արած, երբ գործը մեծ զոհեր է պահանջում: Բայց երբեք չի խամրում մեծ գործի համար նահատակված մարդու անունը: Նրանք հիմա էլ կան, իմ մեջ են, քո մեջ են, նրա մեջ են: Դարերը կծերանան, կմամռոտեն դարերը, բայց դարերի մուժում նրանց հիշատակը միշտ անմահ կպահի այն հիանալի հուշարձան-կոթողը, որ իրենց միջոցներով կառուցել են երախտապարտ քարահունջցիները:

Օրերս ցնծություն էր Քարահունջում: Հուշարձան-կոթողի հանդիսավոր բացմանը մասնակցելու համար եկել էին Բաքվից, Երևանից, Գրոզնուց, երկրի տասնյակ այլ քաղաքներից: Գյուղսովետի գործկոմի նախագահ Հրանտ Ալեքսանյանը հանդիսավոր միտինգը հայտարարում է բացված: Հանդարտորեն սահում է սպիտակ պաստառը, և ներկաների աչքերի առջև ասես հառնում են 128 արծիվները, որոնք քառորդ դար բացակայելուց հետո կրկին գյուղ են վերադարձել… հուշարձան դարձած:

Հիտլերյան ֆաշիզմի դեմ սովետական ժողովրդի տարած հաղթանակի, ահեղ մարտերում գտնված քարահունջցիների անցած ուղու մասին զեկուցեց հուշարձանը կառուցող հանձնաժողովի նախագահ, պատերազմի վետերան, պահեստի սպա Սերյոժա Ավետյանը:

Միտինգի մասնակիցներին ողջունեցին գյուղի դպրոցի պիոներները:

- Այսօր իմ վիշտը թեթևացավ, - ասում է պատերազմում զոհված Աշոտ Սարգսյանի մայր Բարիշ Սարգսյանը, - հազար անգամ շնորհակալություն իմ որդու և համագյուղացիների հիշատակը հավերժացնելու համար:

Սրտահույզ ելույթներ ունեցան 1918 թվականից կոմունիստ Գաբրիել Սևյանը, Գրոզնում ու Բաքվում բնակվողներ Հմայակ Ալավերդյանը, Հայրո Սարգսյանը, Սամվել Մանգյանը, պատերազմի հաշմանդամ Ռաֆայել Աբրահամյանը, ՀԿԿ Գորիսի շրջկոմի քարտուղար Գերասիմ Հարությունյանը: Իսկ Գրիգոր Գևորգյանը կարդաց իր «Նրանք տուն դարձան» բանաստեղծությունը:

Ս. Թոխունց

 

Նրանք տուն դարձան

Նրանք տուն դարձան որպես մարմարե լուռ անմահություն,

Որպես մեծ կռվի սուրբ նահատակներ՝ դարձած հուշարձան,

Որպես դարերի բյուր սերունդների համար սրբություն,

Որպես սխրանքի փայլուն օրինակ, նրանք տուն դարձան:

Նրանք տուն դարձան մայրերի աչքից արցունք սրբելու,

Հայրերի սրտի սպին փակելու՝ չարտասվեն անձայն:

 

Սիրահարների հառաչին եկան պատասխան տալու,

Մանկան ժպտի հետ ժպտալու համար նրանք տուն դարձան:

Մեր եղբայրներն են ու մեր հայրերը այս արձանի տակ,

Նրանց լույս հոգին, մեր հանգիստ խիղճը այսօր միացան,

Քառորդ դար հետո առաջին անգամ դնում ենք պսակ

Նրանց շիրիմին, որ հաղթանակով այսօր տուն դարձան:

Գրիգոր Գևորգյան

«Զանգեզուր» թերթ

21 մայիսի, 1968 թ.

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12