Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 2100 դրամով

16.12.2021 12:32
1412

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի՝ 2022 թվականի հունվարից նվազագույն կենսաթոշակի ու որոշ նպաստների չափերը կբարձրացվեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ կբարձրանան նվազագույն կենսաթոշակը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։

«Առաջարկվում է 2022 թվականի հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայող հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 43 000 դրամ՝ 40 000 դրամի փոխարեն։

Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 33 000 դրամ՝ 30 000 դրամի փոխարեն, և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 30 000 դրամ՝ 27 000 դրամի փոխարեն։ Պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30 000 դրամ՝ 27 000 դրամի փոխարեն»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ նախագծով առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքերում նպաստների չափերը։ Հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար նպաստի չափը կսահմանվաի 37 000 դրամ՝ ներկայիս 26 500 դրամի փոխարեն։ Նախարարը նշեց, որ եթե մյուս դեպքերում բարձրացումները համեստ են, ապա հաշմանդամ ճանաչված երեխաների դեպքում բարձրացումը շուրջ 10 000 դրամ է կազմում։

2022 թվականի հունվարի մեկից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կբարձրանա 2100 դրամով՝ սահմանելով 28 600 դրամ։ Գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի դեպքում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը սահմանվում է 57 200 դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Իհարկե, մենք երջանիկ չենք այն չափերից, որոնցով հիմա բարձրացնում ենք կենսաթոշակները։ Բայց նաև ուզում եմ ասել, որ երբ եղած բազայի վրա ենք նայում, տոկոսային բավական շոշափելի աճ է։ Մյուս կողմից ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք հետևյալը, որ կենսաթոշակները մեր ծախսային ամենամեծ հոդվածներից մեկն են։ Իհարկե, կենսաթոշակների բարձրացումը մեր շարունակական պարտավորությունն է, մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցը մենք տեսնում ենք առավել արդյունավետ և առավել զարգացած տնտեսություն ունենալու մեջ, որովհետև տնտեսությունն է գեներացնում այն գումարները, որոնք մենք հնարավորություն ենք ունենալու ծախսել սոցիալական կարիքների վրա։ Ես ուզում եմ մի զուգահեռ բերել՝ մենք կենսաթոշակների նվազագույն չափը ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց ուզում եմ ընդգծել, որ այս տարվանից գիտության ոլորտում դարակազմիկ չափերով աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում։ Ի՞նչ կապ ունի թեման մեկը մյուսի հետ՝ մենք հույս ունենք, որ կրթության և գիտության, տեխնոլոգիների ոլորտում մեր արած ներդրումներն ի վերջո շղթայորեն բերելու են այնպիսի էֆեկտի, որտեղ մենք հնարավորություն կունենանք ավելի գործունակ ու էֆեկտիվ սոցիալական ապահովության համակարգ ունենալ»։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08