Ո՞ւմ է խրախուսել մոսկվայաբնակ բիրդանաղան՝ Գորիսի քոլեջի տնօրենի աթոռը «վարձակալելու» համար

22.05.2026 15:44
1438

Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար՝ տևական ժամանակ ձգձգված և գավառական բեմադրության վերածված մրցույթը։

Այն անցկացրեց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը, որի 11 անդամից 5-ը տվյալ կարգավիճակում  հայտնվել են նախարարի աթոռը զբաղեցնող տիկնոջ կողմից երկրի գործող օրենքը, տվյալ խնդիրը կարգավորող նորմատիվ իրավական ակտը շրջանցելու ճանապարհով։

Ավելի պարզ և որոշակի՝ մրցույթ կոչված ներկայացումը կազմակերպել է թաշկինակի դեր ստանձնած մարդկանց մի խմբակ, որը նման լիազորություն չի ունեցել։

Բեմադրությանը մասնակցում էր (խորհրդի անդամի կարգավիճակով) նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչության ՄԿՈՒ համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Դանիելյանը։

Լիազոր մարմնի ներկայացուցիչն էր մեր ընթերցողին հայտնի Լուսինե Կիրակոսյանը, ով նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման ռազմավարության բաժնի գլխավոր մասնագետն է, ով 2025 թ․ մարտի 5-ին Կարեն Լազարյանի հավաստագրման քննության արդյունքների կեղծման ականավոր դերակատարներից է, ինչի համար՝ առայժմ մեկ անգամ հարցաքննվել է դատարանում և հակասական ցուցմունքներ տվել, մի շարք դեպքերում՝ Հավաստագրման հանձնաժողովի նախագահ Արաքսիա Սվաջյան վկայի ցուցմունքին հակասող։

Հետաքրքիր մի հանգամանք ևս՝ կապված թաշկինակ-խորհրդի հետ։ Մեկ տարի շարունակ Գորիսում վիճարկվող այդ հարցի գլխին կանգնել է Սյունիքի վայ մարզպետի գործընկեր, կառուցվող քոլեջի շինարարության ղեկավարի դերում հայտնված, կրթական գործից կիլոմետրերով հեռու Անդրանիկ Բուդաղյանը, ով ֆեյքի մերձավոր բարեկամ-հարազատն է (երկու քրոջ թոռ-ծոռ են)։

Տնօրենի թափուր տեղի համար կազմակերպված մրցույթ-ներկայացմանը հայտ էին ներկայացրել երկու հոգի ՝ Աննա Տոռոզյանը և Արմինե Կոլյանը, ընդ որում՝ վերջինիս հավաստագրի օրինականությունը դեռևս հաստատված չէ ու վիճարկվում է դատարանում։ Ժաննան է, ինչ-ինչ անձնական շահերից ելնելով կամ հայտնի տիկնոջ հանձնարարականը կատարելով, Արմինե Կոլյանին նվիրել  հավաստագիր՝ Արաքսիա Սվաջյանի «արտադրամասի» միջոցով, ինչի հիմքերն ամիսներ շարունակ ու հետևողականորեն թաքցվում են։

«Քվեարկության» արդյունքում, որքան էլ պատրաստվել էր թաշկինակ-խորհուրդը, երկու հոգի դեմ են քվեարկել ֆեյքին։

Այդ ամենից հետո կարող է թվալ, թե «Աննա-Ժաննա-Ռոբերտ-Արմեն-մոսկվայաբնակ բիրդանաղա» բիզնես նախագիծն ավարտված է, սակայն․․․

Առայժմ ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պատասխան չեն տվել խնդրո առարկային առնչվող հանցագործությունների մասին հաղորդմանը, որում շարադրված են վերոնշյալ հարցի վերաբերյալ Ժաննայի և Արմինեի ապօրինությունները։

Առայժմ իրավապահ մարմինները չեն պատասխանել՝ ինչպե՞ս է Արմինե Կոլյանը փաստաթղթեր կեղծել ու քոլեջի մանկավարժական կազմի և ուսանողական ինքնակառավարման մարմնի անունից (իր քիմքին հաճո) խորհրդի անդամի հինգ թեկնածու ներկայացրել նախարարություն։

Առայժմ իրվապահ մարմինները չեն պատասխանել՝ նախարար Ժաննան անձնական շահի մղումո՞վ է գերազանցել իր լիազորությունները, չարաշահել իր պաշտոնեական դիրքը և ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ ձևավորել Արմինե հավակնորդի պատվերով, թե՞ հայտնի կնոջ հանձնարարությունն է կատարել՝ իր պաշտոնը չկորցնելու համար, որի անունը պատեհ-անպատեհ հնչեցնում է ֆեյքը։

Մի հանգամանք, այդ բոլորով հանդերձ, հստակ է և անբեկանելի՝ պետական բարձր պաշտոնյայի ծիրանիով ծպտված Ժաննայի ջանքերով ծանակված օրինականությունն ու պետական կարգը տվյալ կրթօջախում վերականգնելու, ինչպես և Գորիսի բազմագործառութային պետական քոլեջն իշխանական կոռուպցիայի սուբյեկտ դարձնողներին օրենքի առաջ կանգնեցնելու համար վաղեմության ժամկետ չկա և չի կարող լինել։

Արդեն իսկ պատրաստվում է հայցադիմում՝ մայիսի 21-ի մրցույթ-խեղկատակության արդյունքները վիճարկելու համար, եթե, իհարկե, մինչ այդ հանրային քրեական վարույթ չնախաձեռնվի ԿԳՄՍ նախարարի վերոնշյալ ապօրինությունների առնչությամբ։

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Անտառաշատի, Վանեքի, Օխտարի և Ձորաստանի բնակիչների հետ

05.11.2026 23:42

Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին

05.11.2026 23:34

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

05.11.2026 19:37

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54

Փաշինյանի վարքագիծը Հարավային Կովկասում լարվածության նոր փուլ է բացում․ Իրանի նախկին արտգործնախարար

05.11.2026 14:36

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31