Ոչ քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում. Զատուլինը` Հայոց ցեղասպանության մասին

24.04.2026 15:21
364

 Ավելի քան 100 տարի առաջ երիտթուրքերը հայերին ոչնչացնում էին Ռուսաստանին համակրելու կասկածանքով, ցավոք, Ռուսաստանի նկատմամբ համակրանքը որոշ երկրներում դեռ ճնշման և հետապնդումների հիմք է համարվում։ Այս մասին ասվում է Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, «Լազարյան ակումբի» խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանը, Ռուսաստանը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում XX-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին։ Ոչ քաղաքակիրթ աշխարհը չի ցանկանում լսել այդ մասին։ Միայն այս մոտեցման դեպքում է հնարավոր տոնել, օրինակ, այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է 2023 թվականին Ադրբեջանի կողմից զավթած Լեռնային Ղարաբաղից ամբողջ հայ բնակչության տեղահանումը», – նշվում է Զատուլինի` Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում։

Զատուլինը հավելել է, որ դեռ 1995 թվականին Ռուսաստանը որոշեց ապրիլի 24-ը ճանաչել որպես Հիշատակի և վշտի օր։ Միևնույն ժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանից հեռանալու ուղի է ընտրել։

«Մենք հասել ենք նրան, որ այսօրվա Հայաստանում իշխանությունը կանգնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհին և հետապնդում է նրանց, ովքեր դեմ են դրան։ Պատահական չէ, որ աշխատանքից զրկվում են նրանք, ովքեր Երևանի հուշահամալիր-թանգարանում թույլ չեն տվել մարել հիշատակի լույսը», – ընդգծել է ռուսաստանցի քաղաքական գործիչը։

Զատուլինը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչած պետությունների թվում են ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը։

«Պարզվում է, որ Հոլոքոստը վերապրած հրեաները չեն ցանկանում կարեկցել այլ մարդկանց և ազգերի»,– հավելել է նա։

arm.sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40