Օպերային ներկայացում, համերգային ծրագրեր. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հագեցած կլինի նաև մշակութային միջոցառումներով

03.10.2018 15:43
1131

Ֆրանկոֆոնիայի միջազգային 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի հոկտեմբերի 7-12 Երևանում, Հայաստանի մայրաքաղաքում և ՀՀ մարզերում տարբեր մշակութային միջոցառումներ կանցկացվեն: Կիրականացվեն թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, որոնք միտված կլինեն հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունն ընդգծելուն և դրանք ամրապնդելուն:

Կայանալիք կարևորագույն միջոցառումների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի հետ:

«Այս տարի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մշակութային չէ. այն տնտեսական ուղղվածություն ունի, սակայն առկա է նաև մշակութային բաղադրիչը:  Նախարարությունը փորձել է կայանալիք միջոցառումներում ներառել  մշակույթի բոլոր ճյուղերը, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա գտնել իրեն հետաքրքրող ուղղությունը»,-նշեց Քարամյանը:

Նա շեշտեց, որ ամենասպասված և խոշոր միջոցառումը «Ֆրանկոֆոնիայի ավանն» է, որը կանցկացվի հոկտեմբերի 7-12-ը  Ազատության հրապարակում:  «Ֆրանկոֆոն երկրները, որոնք մասնակցում են տնտեսական ֆորումին, իրենց մշակույթը կներկայացնեն տարբեր տաղավարներում: Կցուցադրվեն ձեռագործ աշխատանքներ, ազգային նվաճումները ներկայացնող գործեր և այլն: Այդ հատվածում կլինի բեմահարթակ, որտեղ  Ֆրանկոֆոն երկրների  ներկայացուցիչները հանդես կգան երգով, պարով,  թատերական ներկայացումներով: Նախարարությունը կանի հնարավորինս այդ միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար»,-ընդգծեց վարչության պետը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայից: Թատրոնը արվեստասեր հասարակության դատին կհանձնի ֆրանսիացի երգահան Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան: Առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, իսկ հոկտեմբերի տասի ներկայացմանը ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ներկայացումը կընդգրկվի օպերային թատրոնի խաղացանկում»,-հավելեց Քարամյանը:

Հոկտեմբերի 4-25-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում կցուցադրվեն ֆրանսահայ գեղանկարչուհի  Ասիլվայի ստեղծագործությունները: Քարամյանի խոսքով` Ասիլվան բավականին հետաքրքիր արվեստագետ է և կարող է դուր գալ շատերին:

Ֆրանսիական ժամանակակից գրականությունն ու թատերարվեստը  կներկայացվեն  Յ. Ղեզայի «Սպանդի աստվածը» բեմադրության մեջ, որը հոկտեմբերի 13, 14, 16-ին  արվեստասերները հնարավորություն կունենան դիտել Երևանում, իսկ հոկտեմբերի 20-ին ԱՊՀ պատմամշակութային մայրաքաղաք Գորիսում:

«Շատ եմ կարևորում նաև հոկտեմբերի տասին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ճեմասրահում կայանալիք «Գիրք և գինի»  ցուցահանդեսը, որի նպատակը մեր երկրում Ֆրանկոֆոնիայի պատմությունը ներկայացնելն է:  Կցուցադրվի Ֆրանսալեզու գրականություն, հյուրերը հայկական գինիներ  համտեսելու հնարավորություն կունենան: Նույն միջոցառման շրջանակում  տեղի կունենա Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի շնորհանդեսը»,-ասաց Լուսինե Քարամյանը:

Նա նշեց, որ մենահամերգ ունենալու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանն է դիմել հայկական ֆոլկ երաժշտություն ներկայացնող Մխիթարյան քույրեր և ընկերներ  խումբը: Նրանց համերգային երեկոն տեղի  կունենա հոկտեմբերի 9-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի  պետական թատրոնում:  Խումբը հայկական ազգային  մշակույթը կներկայացնի նորովի մոտեցումներով:

Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի  հայ արվեստագետների ցուցահանդես: «Արվեստագետները` գեղանկարիչներ,  քանդակագործներ, լուսանկարիչներ,  կցուցադրեն գործեր, որոնք ուղղված են հայ-ֆրանսիական մշակույթի  հանրահռչակմանը: Նրանք այն արվեստագետներն են, որոնք  2009 թվականից սկսած մասնակցել են Ֆրանկոֆոնիային և հաջողություններ են գրանցել»,-փաստեց Քարամյանը:

Հատկապես երիտասարդները կարող են մեծ բավականություն ստանալ կարճ ժամանակում աշխարհում լայն ճանաչում ձեռք բերած երգչուհի Զազի մենահամերգին: Այն տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Հանրապետության Հրապարակում: «Համերգին պետք է մասնակցեր նաև մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ցավում եմ, որ դա անհնար դարձավ: Ազնավուրի հարցազրույցներից մեկի ընթացքում նա խոսեց Զազի մասին` երգչուհուն առանձնացնելով բոլորից և նշեց, որ Զազն այն քիչ կատարողներից է, որը ոչ ոքի չի կրկնօրինակում»,-պատմեց վարչության պետը:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի շրջանակում Շառլ Ազնավուրին նվիրված որևէ  միջոցառում անցկացնելուն` Քարամյանն ասաց, որ իրենք խորապես ցնցված են նրա մահվան լուրից և կարծում են, որ անպայման անհրաժեշտ է ինչ-որ բան նախաձեռնել, բայց դեռ չեն քննարկել այդ հարցը: Նա հույս հայտնեց, որ   կիրականացնեն միջոցառում մեծ հային  ևս մեկ անգամ  հիշելու և նրան հարգանքի տուրք մատուցելու համար:

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի շարժմանը մասնակցում է 2004 թվականից` սկզբում որպես դիտորդ,  2008  թվականից որպես ասոցացված անդամ, իսկ 2012  թվականի հոկտեմբերից որպես լիիրավ անդամ:  2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի շարժմանը` ամեն տարի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում` Երևանում և մարզերում բազմաժանր միջոցառումներ անցկացնելով:

Անժելա Համբարձումյան

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40