Օրակարգում արդյունահանող ճյուղերի թափանցիկության ապահովումն է

27.04.2017 11:57
1615

Ապրիլի 21-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ՀՀ-ում արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրման (ԱՃԹՆ) վերաբերյալ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ կառավարության, տարածաշրջանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների, տարբեր հկ-ների ներկայացուցիչներ, ազդակիր համայնքների ղեկավարներ եւ այլք: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ԱՃԹՆ-ի էությունը եւ Հայաստանում դրա ներդրման գործընթացը, հետագա գործողությունների ծրագիրը: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, որից հետո ներկայացան ԱՃԹՆ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամները:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում է 51 երկիր (23.02.2016թ. դրությամբ):

ՀՀ կառավարության աշխատակազմի «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի փորձագետ Լուսինե Թովմասյանը ներկայացրեց ԱՃԹՆ-ի նպատակը, տարբեր երկրներում դրա շնորհիվ արձանագրած դրական փոփոխությունները, Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացը եւ այլն:

ՀՀ ԱՃԹՆ թեկնածության հայտը ներկայացվել է 2016թ. դեկտեմբերի 28-ին, իսկ 2017թ. մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի նիստի ժամանակ ՀՀ-ին շնորհվեց ԱՃԹՆ թեկնածու երկրի կարգավիճակ:

ՀՀ-ն պետք է հրապարակի երկրի առաջին ԱՃԹՆ-ի զեկույցը 18 ամսվա ընթացքում, որը կկազմվի անկախ կազմակերպության կողմից: Զեկույցում կներկայացվեն երկրում մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների 2016-17թթ. ֆինանսական տվյալները, այն է՝ ռոյալթիներ, եկամտահարկ, շահութահարկ, գույքահարկ, բնապահպանական եւ այլ տեսակի վճարներ, տարեկան արտադրության ծավալները, ինչպես նաեւ ազդակիր համայնքների զարգացմանն ուղղված տվյալ մարզում իրականացվող սոցիալական-տնտեսական ծրագրերը եւ այլն: Ի դեպ, սկզբնական շրջանում նախաձեռնությունը կընդգրկի Հայաստանի միայն մետաղական հանքարդյունաբերությունը:

Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ն կազմված է կառավարության, հանքարդյունահանող կազմակեպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, որի անդամների ընդհանուր թիվը 15 է, այդ թվում` 6 պետական գերատեսչությունների ներկայացուցիչ, 4 հանքարդյունահանող կազմակերպությունների ներկայացուցիչ, 4 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ եւ 1 գիտության ոլորտի ներկայացուցիչ, խմբի նախագահն է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: ԱՃԹՆ ԲՇԽ-ն պատասխանատու է ԱՃԹՆ-ին միանալու գործընթացի կառավարման համար, որի առաջնային նպատակն է` ապահովել Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ում ներգրավվելու թեկնածությունը, այնուհետեւ՝ ԱՃԹՆ-ին համապատասխանությունը: ԲՇԽ երեք կողմն իրավահավասար է, որոշումները կայացվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսով:

Քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկումը կայացավ ակտիվ մթնոլորտում, բազմաշահառու խմբին ուղղված հիմնական հարցադրումները վերաբերում էին ԱՃԹՆ-ի գործընթացին, ԲՇԽ-ի ձեւավորմանը, ծրագրի միջոցով համայնքների զարգացմանը նպաստելու հավանականությանը, ինչպես նաեւ ծրագիրը ձախողելու դեպքում հնարավոր ռիսկերին եւ այլն:

Ինչպես հավաստիացնում են կառավարությունից, սա կնպաստի երկրի տնտեսական աճին, ներդրումների ծավալների ավելացմանը, առավել բաց եւ թափանցիկ հանքարդյունաբերական գործունեություն ծավալելուն, այդ թվում՝ հանքարդյունաբերական ընկերությունների իրական շահույթը, ինչպես նաեւ իսկական սեփականատերերին բացահայտելուն: «Երկրի բնական պաշարները, ինչպիսիք են՝ նավթը, գազը, մետաղները եւ հանքային նյութերը, պատկանում են հանրությանը: Այդ պաշարների արդյունահանումը կարող է ապահովել տնտեսական աճ եւ սոցիալական զարգացում: Սակայն, բնական պաշարների վատ կառավարումը հաճախ հանգեցնում է կոռուպցիայի եւ հակամարտությունների: Արդյունահանող ոլորտի հանրային հարստության օգտագործման եւ կառավարման բաց եւ հանրային վերահսկողությունն անհրաժեշտ է, որպեսզի բնական պաշարներն օգուտ բերեն բոլորին», - նշված է կառավարության կայքում:

Նշենք նաեւ, որ ծրագրի գործընկերներն են Համաշխարհային բանկը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում, ՀՀ-ում բրիտանական դեսպանատունը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08