Որքա՞ն գումար են հանգանակել Գորիսում ապրիլյան պատերազմի օրերին եւ ի՞նչ նպատակով է այն ծախսվել

21.06.2018 12:16
2963

Գորիսի «Մինա» հյուրանոցում հունիսի 20-ին ասուլիս էր՝ յուրօրինակ հաշվետվություն, որ տվեցին 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ հանգանակված գումարները կանոնակարգած հանձնաժողովի անդամներ  Վաչագան Ադունցը, Մելիքսեթ Պողոսյանը, Մասիս Ղեւոնդյանը, Ժորա Ալեքսանյանը,  Գառնիկ Սարգսյանը, Սուրիկ Բաղդասարյանը, Ավետիք Ավետիսյանը, Գեւորգ Բոլյանը:  Ըստ նրանց` ապրիլյան  պատերազմի ժամանակ Գորիսում նույնպես   գումար հանգանակվեց՝ շուրջ 21 մլն դրամ: 

Հանձնաժողովը զբաղեցրել էր քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկը. այն բոլորի համար  հասանելի էր եւ հարմար:

 Ինչպես կազմավորվեց հանձնաժողովը: Քանի որ պատերազմ էր, երկար-բարակ մտածելու ժամանակ չկար, հանձնաժողովում ընդգրկվեցին մեծ գումար նվիրաբերած մարդիկ: Տեսնելով, որ գումարը շատանում է, հանձնաժողովը որոշեց «Արարատ» բանկում հաշիվ բացել հանձնաժողովի անդամ Գառնիկ Սարգսյանի անվամբ եւ գումարը պահ տալ բանկին:

2016թ. ապրիլյան պատերազմին Գորիսի տարածաշրջանից մասնակցեց 224 երկրապահ: Նրանք համարյա երկու ամիս եղել են դիրքերում: Նրանց սննդի, կեցության հարցերը լուծելու համար ծախսվել է հանգանակված գումարից: Գնել են ծխախոտ, հաց, սուրճ,  պահածոներ: Խրամատում գտնվող երկրապահների համար պատրաստվել են տաք ճաշեր, որի համար գնել են կարտոֆիլ, ոսպ, բրինձ, աղ  եւ այլն:  Գնվել են  նաեւ ցեմենտ, բլոկնոտներ, գովազդային պաստառներ:

Գնումների ցանկը նայելուց ճչում են  «գովազդային պաստառներ», «բլոկնոտներ» գրառումները:  Ինչի՞ համար էին գովազդային պաստառները, ինչի՞ համար էին բլոկնոտները… 

Դրանց պատասխան-բացատրությունը տրվեց ասուլիսի ժամանակ. գովազդային պաստառները գնվել են Կորնիձոր գյուղի մի բնակչից եւ օգտագործվել բլինդաժ կառուցելու ժամանակ.  դրանց վրա հող է փռվել, իսկ բլոկնոտներում գրանցվել են հերթափոխն ընդունող-հանձնող երկրապահների անուններն ու զենքերի տեսակն եւ համարները:

Ըստ հանձնաժողովականների` հանգանակված գումարով Գորիսն օգնել է նաեւ Գորիսի հիվանդանոցում այդ օրերին բուժում ստացող  զինվորներին:  

Հավաքված գումարի շնորհիվ գնվել է նաեւ ցեմենտ, որն օգտագործվել է առաջնագծում հենակետ կառուցելու,   դիրքերում շինարարական  աշխատանքներ կատարելու համար:

Իրենց առաքելությունն ավարտելուց հետո գորիսեցի երկրապահները տուն դարձան: Սակայն հաշվեհամարում դեռ գումար կար, այն լրիվ չէր ծախսվել ու մինչեւ հիմա էլ կա՝ 5.02000 դրամ եւ 3700 ԱՄՆ դոլար՝ ավանդի տեսքով: Ըստ հանձնաժողովի անդամների՝ հանգանակված գումարն ավանդի ձեւով են պահում բանկում՝ նկատառումով, որ գումարի վրա գումար ավելանա…

Գումարի մնացորդի շուրջ քննարկումներ եղել են ու հիմա էլ շարունակվում են. գումարը բաժանել ապրիլյանի մասնակից երկրապահների ընտանիքներին՝ ըստ նախնական հաշվարկի՝ յուրաքանչյուրին կհասնի  մոտ 30 հազար դրամ կամ… Առաջ է քաշվել նաեւ Գորիսի երկրապահների միության համար մեքենա գնելու հարցը, որը դարձյալ մերժվել է : Ու էլի տեսակետներ… 

Ասուլիսի ժամանակ այդ հարցի շուրջ նույնպես քննարկում եղավ: Եվ դարձյալ ընդհանուր հայտարարի չեկան: Հանձնաժողովի անդամները սպասում են նաեւ հանրության արձագանքին. չէ՞ որ դա մարդկանց փողն է, եւ իրենք կարող են այդ գումարի տնօրինման վերաբերյալ կարծիքներ հայտնել:

Ասուլիսը հեռարձակվել է syuniacyerkir.am  կայքով:

Ալվարդ Մեսրոպյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34