Ո՞վ է զրուցել Համլետ Հովսեփյանի հետ եւ ինչո՞ւ «Սյունյաց երկիրը» չի հրապարակել այդ հարցազրույցը

13.10.2018 16:05
1981

Քիչ առաջ մեզ տեղեկացրին, որ ֆեյսբուքյան ինչ-որ էջերում հրապարակվել է Գորիսի պետական համալսարանի արհկոմի նախագահ Համլետ Հովսեփյանի հետ հարցազրույցը, որի տակ դրված է Սամվել Ալեքսանյանի եւ Վահրամ Օրբելյանի ստորագրությունը:

Հրապարակման նախաձեռնողները (մկան ծակից դուրս չգալով) նաեւ խմբագրականի պես մի բան են խզբզել-վայրահաչել, թե երեք ամիս առաջ տեղի ունեցած հարցազրույցը «Սյունյաց երկիրը» չի հրապարակել շահադիտական նկատառումներով…

Հավատարիմ մարդկանց աչքերին ուղիղ նայելու մեր սկզբունքին, չենք կարող չանդրադառնալ այդ վնգստոցին, թեեւ, ինչպես նշեցինք, հրապարակման հեղինակը հայտնի չէ:

Իսկապես, Համլետ Հովսեփյանի հետ տեղի է ունեցել հարցազրույց, որը չի հրապարակվել: Եվ ճիշտ ենք արել, որ չենք հրապարակել:

Բայց Սամվել Ալեքսանյանն այդ հարցազրույցի ո՛չ հեղինակն է, ո՛չ համահեղինակը:

Սամվել Ալեքսանյանը նույնիսկ ծանոթ չէ հարցազրույցի տեքստին, չի ընթերցել անգամ հրապարակվելուց հետո, չի էլ պատրաստվում ընթերցել՝ դրան կարեւորություն չտալով:

Մինչդեռ, տեղյակ եմ հարցազրույցի նախապատմությանը. ինքս եմ, որպես խմբագիր, թույլատրել Վահրամ Օրբելյանին՝ ընդառաջ գնալ Համլետ Հովսեփյանի քանիցս ներկայացրած խնդրանքին՝ հանդես գալու «Սյունյաց երկրի» էջերում:

Հարցազրույցի մի մասը կատարվել է իմ ներկայությամբ, մեկ-երկու անգամ նույնիսկ միջամտել եմ զրույցին, երբ փորձ է արվել շեղվել նախապես պայմանավորված թեմայից:

Ի սկզբանե մերժել էի Համլետ Հովսեփյանի առաջարկությունը՝ զրույցի ընթացքում քննարկել ԳՊՀ-ին առնչվող եւ իրեն հետաքրքրող բոլոր հարցերը՝ նկատի ունենալով, որ համալսարանին առնչվող մյուս հարցերը (արհմիութենական խնդիրներից դուրս) կարող ենք քննարկել գործին առավել տեղյակ մարդկանց հետ:

Իսկ եթե ինքը շատ է կամենում համալսարանում տիրող իրավիճակի մասին ամբողջական խոսք ասել, ապա կարող է հոդված պատրաստել եւ ուղարկել խմբագրություն, եթե, իհարկե, ի վիճակի է ինքնուրույն եւ հոդաբաշխ տեսակետ շարադրել:

Եվ պայմանավորվել էիք զրույցը վարել արհկոմ-ռեկտոր հարաբերությունների շուրջ:

Ու այդպես էլ (որքանով տեղեկացրեց Վահրամ Օրբելյանը) ընթացել է հարցազրույցը:

Իմիջիայլոց, մերժել էի նաեւ նրա առաջարկությունը, որ զրույցն ինքս վարեմ՝ անկեղծորեն պատճառաբանելով, որ այդ դեպքում ես այլ ու ոչ հաճելի հարցեր կարող եմ հնչեցնել (իմ ոճին համահունչ), որն այս դեպքում ցանկալի չէ:

Օրինակ, կարող էի հարցնել՝ պարոն Հովսեփյան, ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանում բնակվող եւ այնտեղ գտնվող ուսանողին քննություն կամ ստուգարք եք նշանակել, ինչո՞ւ եւ որ հոդվածով են քեզ քրեական մեղադրանք առաջադրել ու նման այլ հարցեր:

Մի խոսքով՝ ես հրաժարվեցի անձամբ հարցազրույց վարել Համլետ Հովսեփյանի հետ, ինչի համար էլ Կապանից լրագրող հրավիրեցի Գորիս:

… Օրեր անց Վահրամ Օրբելյանը, կարգի համաձայն, ներկայացրեց այդ նյութը, որը թողարկելուց առաջ պարտավոր էի ընթերցել՝ խմբագրի իմ լիազորություններից ելնելով: Սակայն հրաժարվեցի ծանոթանալ հարցազույցին՝ ասելով՝ համաձայնեցրեք Համլետի հետ եւ ներկայացրեք հրապարակման:

Մի քանի օրից Վահրամ Օրբելյանը տեղեկացրեց, որ հարցազրույցի տեքստը համաձայնեցված է:

Այդ ընթացքում, մինչդեռ, թերթի խմբագրությանն առնչվող ինչ-ինչ հանգամանքներ էին ջրի երես դուրս եկել:

Վերջնականապես պարզվել էր, որ Համլետ Հովսեփյանի որդին՝ Մենուա անուն, ով զբաղեցնում է Գորիսի համայնքապետի տեղակալի տաբուրետկան, Գորիսի ոստիկանությանը գործ է տվել, մատնություն է կազմակերպել, «ստուկաչություն» արել…

Հարցազրույցի օրն էլ, դրանից առաջ էլ Համլետ Հովսեփյանին թեթեւակի ակնարկ էի արել՝ իր որդու՝ թերթի խմբագրության դեմ մատնություն հրահրելու գործին (Վահե Ա. Հակոբյանի հանձնարարությամբ) առնչակից լինելու մասին:

Եթե սկզբնական փուլում դա ասեկոսեի մակարդակի վրա էր, ապա ավելի ուշ (խմբագրությանն առնչվող քրեական գործերի նախաքննությունն ավարտելուց հետո) պարզ էր դարձել, որ Համլետ Հովսեփյանի որդին՝ Մենուան, 1937-ի մակնիշի մատնիչ է եւ գործ տվող:

Եվ ակնկալում էինք, որ տեղի-անտեղի բարոյական բարձր արժեքների մասին խոսող, ազնվության եւ արդարության մունետիկի դերակատարություն ստանձնած Համլետ Հովսեփյանը որդու փոխարեն ներողություն կխնդրի, կամաչի, կկարմրի, բայց…

Եվ ինքս անթույլատրելի համարեցի, որ Համլետ Հովսեփյանի հարցազրույցը հրապարակվի «Սյունյաց երկիր» թերթում կամ syuniacyerkir.am կայքում՝ համարելով դա մեծագույն անպատվություն մեր լրատվամիջոցի համար:

Ահա ամբողջ պատմությունը, ահա եւ մեր շահը, ինչին հավատարիմ ենք մնալու այսուհետ եւս. բարոյական արժեքների համար «կռիվ տվող» յուրաքանչյուր ոք պետք է պատրաստ լինի գնահատական տալու նաեւ իր մերձավորի անբարո արարքին:

Իսկ եթե, այդ ամենով հանդերձ Համլետ Հովսեփյանը շատ է կամենում, որ «Սյունյաց երկրի» էջերից հանդես գա, իսկ հարցազրույցն էլ վարի Սամվել Ալեքսանյանը, ապա պատրաստ ենք նաեւ դրան: Ավելին, պատրաստ ենք ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակել մեր զրույցը…

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26