ՊԱՐԲԵՐԱԿԱՆ, ՈՐԸ ԿՈՉՎԱԾ Է ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՐԱՀՌՉԱԿԵԼՈՒ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

17.05.2020 11:22
1050

Օրերս լույս է տեսել ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թվականի 1-ին(4) համարը, որը նվիրված է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման 5-ամյակին և բացվում է գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի հոբելյանական նախախոսքով՝ «ԱԵԳՄՄ-ի հնգամյա երթը» խորագրով:

Ինչպես նշում է Ա.Հարությունյանը, «կազմակերպության բարեշահ նախաձեռնություններից մեկն էլ 2018 թվականից «Գիտական Արցախ» պարբերականի հրատարակումն էր, որ, ի թիվս այլ առաջնահերթությունների, կոչված է միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի ու Արցախի հիմնախնդիրների վերաբերյալ բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն և գիտության միջոցով Արցախը հանրահռչակելու արտերկրում: Այդ համազգային տեսլականով, հավաքական պատասխանատվությամբ, գիտական ուժերի համախմբումով հարկ է շարունակել պարբերականի հրատարակումը, պարբերական, որը պետք է դառնա ԱԵԳՄՄ-ի որդեգրած գիտության դիվանագիտության միջոցով Արցախի միջազգային ճանաչմանը նպաստող ռազմավարական ու մարտավարական յուրօրինակ ուղեցույցը»:

2020 թվականի ապրիլի 15-ի դրությամբ տպագրվել է պարբերականի 4 համար: Առաջին իսկ համարից գիտական-ակադեմիական հանրության ուշադրությանն արժանացած պարբերականում ընդհանուր առմամբ տպագրվել են 200 հեղինակների 180 հոդվածներ, որոնք ներկայացնում են աշխարհի 11 երկրները` Հայաստանը, Արցախը, ԱՄՆ-ը, Բելառուսը, Գերմանիան, Իրանը, Հարավային Օսեթիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ռուսաստանը և Ուկրաինան: Յուրաքանչյուր համարի լույս ընծայումից հետո ԱԵԳՄՄ-ն  հոդվածագիրների և գիտական լայն հանրության մասնակցությամբ կլոր սեղան-քննարկումներ է կազմակերպում ինչպես Երևանի պետական համալսարանում, որ պարբերականի հիմնադիրն է, այնպես էլ Ստեփանակերտում:

«Գիտական Արցախ»-ի սույն համարով սկզբնավորվում է նաև «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրած «Արցախ» հրատարակչության գործունեությունը: Ինստիտուտը, որի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը տեղի ունեցավ ս.թ. մարտի 15-ին, իր նպատակներին ու առաքելությանը համահունչ շարունակելու է ապահովել ԱԵԳՄՄ-ի գլխավոր ծրագրերի շարունակականությունը, այդ թվում՝ «Գիտական Արցախ»-ի հրատարակումը տարեկան 4 համարների տպագրությամբ:

«Գիտական Արցախ»-ի 2020թ. 1-ին(4) համարում տեղ են գտել հասարակական գիտությունների (քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, պատմություն, տնտեսագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն, լեզվաբանություն, գրականագիտություն, լրագրություն) վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Գերմանիան, Լեհաստանը և Ուկրաինան ներկայացնող 30 հեղինակների 24 հոդվածներ՝ գիտական ամենատարբեր հիմնախնդիրների արդիական լուսաբանությամբ, ինչպես նաև մեկ գրախոսություն: Հեղինակներից 7-ը գիտությունների դոկտոր է, 11-ը` գիտությունների թեկնածու, 12-ը` ասպիրանտ, հայցորդ ու մագիստրոս:

Համարում տեղ գտած լավագույն հոդվածներից մեկի հեղինակը Լեհաստանի Վարմիա և Մազուրի համալսարանի քաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի լավագույն բարեկամ Արկադիուշ Ժուկովսկին է, որ ԱԵԳՄՄ-ի նախագահ Ա.Հարությունյանի հրավերով մշտապես մասնակցում է Ստեփանակերտում կազմակերպվող «Հայոց պետականության անցյալը, ներկան և ապագան» միջազգային ամենամյա գիտաժողովին և յուրովսանն նպաստում Արցախի ճանաչելիության բարձրացմանը: Հոդվածում Ժուկովսկին քննում է սահմանների և սահմանամերձ տարածքների նոր դերը՝ տարածաշրջանագիտության տեսական նոր մոտեցմումներին համապատասխան՝ կապված մի քանի հետխորհրդային պետությունների հետ:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Սահմանադրությունների համեմատության շուրջ ուշագրավ ուսումնասիրությամբ Գերմանիան ներկայացրել է  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2019թ.-ին Ստեփանակերտում առաջին անգամ ԱԵԳՄՄ-ի կողմից «Արցախի գիտության դեսպան» կոչմանն ու համանուն մեդալին արժանացած Օտտո Լուխտերհանդտը: 

Պարբերականի սույն համարում Ուկրաինան Նիկոլաևի ազգային ագրարային համալսարանից ներկայացրել են տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Իրինա Կսյոնժիկը,  տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարինա Դուբինինան և տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հաշվապահական հաշվառման և հարկման ամբիոնի վարիչ Սվետլանա Սիրցեվան:

Հայ-ռուսական համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովան իր հոդվածում սահմանել ու վերլուծել է  ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերը 1990 թվականի հունվարի 13-20-ին Բաքվում հայերի ջարդերի և «Սև հունվարի» իրադարձությունների լուսաբանման շուրջ՝ առաջադրելով տեղեկատվական պատերազմում ադրբեջանական քարոզչությանը հակազդելու մեխանիզմներ ու ռազմավարության։

Քաղաքագիտական, միջազգային հարաբերությունների, իրավագիտական ու պատմագիտական ուսումնասիրությունների շրջանակում գիտական նորույթներով են հատկանշվում երիտասարդ հետազոտողների՝ ասպիրանտների ու հայցորդների հոդվածները (Նարեկ Գրիգորյան, Գայանե Հովհաննիսյան, Անի Խաչատրյան, Տիգրան Ղազարյան և այլք):

Արդիականության տեսանկյունից առանձնակի կարևորություն են ներկայացնում տնտեսագիտական հետազոտությունները: ԵՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի և նույն ամբիոնի աստիստենտ, տնտեսագիտության թեկնածու Էլյանորա Մաթևոսյանի համահեղինակությամբ ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության (ՀՆԱ-ի ցուցանիշի միջոցով) կառուցվածքային տեղաշարժերն ու դրանց զարգացման միտումները վերջին 20 տարվա ժամանակահատվածում, գնահատվել է տնտեսության նոր կառուցվածքի առաջադիմականությունը և տնտեսության նոր ավելացված արժեք ստեղծելու հնարավորությունը: «ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման անհրաժեշտությունը» հոդվածում համահեղինակներ Կարինե Մնացականյանն ու Մարգո Ղազարյանը  առաջադրել և հիմնավորել են այն մոտեցումը, որ ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործընթացում առկա բացերը կարելի է մեղմել գյուղացիական տնտեսությունների կոոպերացման միջոցով, որը հիմնվում է բնակչության անձնական, կոլեկտիվ ու հասարակական հետաքրքրությունների վրա:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն, ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Ոսկանյանը և նույն կենտրոնի ավագ գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու Մարգո Հովհաննիսյանն անդրադարձել են գյուղատնտեսական արտադրանքների մեծածախ իրացման հնարավորություններին ու հեռանկարներին ՀՀ-ում: ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությանը, կարևորությանն ու շարժընթացին ուշագրավ  եզրակացություններով անդրադարձել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմինե Սչանյանը:

ԱԵԳՄՄ-ի անդամ, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության գլխավոր մասնագետ Ժաննա Բազիյանն իր աշխատանքում ուսումնասիրել է տեխնոպարկում գիտության, կրթության և բիզնեսի ինտեգրացիայի հիմունքները, ինչպես նաև իրականացրել «գիտելիքների տրանսֆեր» հասկացության համակողմանի վերլուծություն:

Ուշարժան են մանկավարժական ու հոգեբանական ուսումնասիրությունները: ԵՊՀ-ի մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Մերի Ավետիսյանն անդրադարձել է երեխայի անձի սոցիալականացման գործընթացի նկատմամբ տարբեր մոտեցումներ ունեցող ընտանիքներում ընտանեկան դաստիարակության ժամանակակից մեթոդների կիրառության խնդիրներին:

Ուսուցման արդյունավետության բարձրացման գործում արտ-տեխնոլոգիաների և մեթոդների կիրառման առանձնահատկություններն է լայն տողանցումով քննել մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Հայրապետյանը՝ հանգելով այն եզրակացության, որ մանկավարժական արտ-մեթոդներն ու տեխնոլոգիաները յուրահատուկ մանկավարժական այլընտրանքներ են, որոնք կարող են լուծել ոչ միայն ուսուցման գործընթացն առավել ակտիվ, ստեղծագործական և արդյունավետ դարձնելու հիմնախնդիրը, այլև նպաստել անձի ստեղծագործական ներուժի զարգացմանը, ինքնաբացահայտմանն ու ինքնաընկալմանը:

«Լեզվաբանություն, գրականագիտություն, լրագրություն» գիտակարգային հարթակում ներկայացված ուսումնասիրությունները նույնպես հատկանշվում են հիմնախնդիրների բազմակողմանիությամբ ու արդիականությամբ: ԵՊՀ-ի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Հասմիկ Բաղդասարյանի և նույն ամբիոնի դասախոս ու ասպիրանտ Տաթևիկ Եղիազարյանի հոդվածը վերաբերում է թարգմանաբանության մեջ ազգամշակութային նշույթավորվածություն ունեցող տարրերի՝ իրակությունների սահմանման ու դասակարգման խնդրի ուսումնասիրությանը, որը դեռևս չի գտել իր գիտական սպառիչ լուծումը:

ԵՊՀ-ի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանն իր հոդվածում ներկայացրել է հայկական ռադիոընկերությունների նպատակային ու հասցեական դերակատարությունը Հայաստան-Արցախ-Ափյուռք փոխգործակցության և գլոբալ տեղեկատվական հոսքերի կառավարման համատեքստում՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի հանրային ու մասնավոր ռադիոկայանների վարած ծրագրային քաղաքականությունը, որը հնարավորություն տվեց հայ և օտարազգի լսարաններին աշխարհի ցանկացած վայրում, ռադիոյի հասանելիության շառավղում, օֆլայն և օնլայն ռեժիմներով ունկնդրելու հայկական ռադիոկայանները:

Գրական ստեղծագործության վերլուծության մեթոդաբանությանը կոնկրետ հարցադրումներով անդրադաձել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզաննա Սարգսյանը:

Պարբերականն ունի նաև «Երիտասարդ գիտնականի ամբիոն», որը հարթակ է գիտության ասպարեզում նախաքայլեր անող մագիստրանտների համար: Այս համարում բաժինը ներկայացնում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի տարածաշրջանային քաղաքականություն ծրագրի մագիստրոս, ԱԵԳՄՄ-ի անդամ Զարուհի Զաքարյանը՝ «Արցախյան հիմնահարցը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համատեքստում» ուսումնասիրությամբ: 

Համարում տեղ է գտել նաև Ջուլիետա Գյուլամիրյանի «Մայրենիի ուսուցման մեթոդիկա» (Ե., Զանգակ, 2018թ., 344 էջ) ուսումնական ձեռնարկի վերաբերյալ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Պետրոսյանի գրախոսությունը:

«Գիտական Արցախ»-ի հոբելյանական համարը եզրափակվում է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման կողմից 2020 թվականի փետրվարին Ստեփանակերտում «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման նշանակալից իրադարձության և հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի բովանդակալից լուսաբանությամբ, որը ներկայացված է «Գիտական կյանքը Արցախում» խորագրի ներքո:

«Գիտական Արցախ»-ի սույն համարի արժեքայնության մասին կարելի է դատել գիտական արգասիքի բազմակողմանիությամբ, նպատակային ուղղվածությամբ ու որակով: Համարներից յուրաքանչյուրը խոսում է գլխավոր խմբագիր Ա.Հարությունյանի և խմբագրակազմի պրոֆեսիոնալիզմի, գիտական գործի կազմակերպման ակնհայտ ներուժի մասին:

Պարբերականն իրավամաբ դարձել է գիտության զարկերակն Արցախում, որ, բարձրացնելով գիտահեն մտքի տեսակարար կշիռը, մշտապես կարժանանա համընդհանուր ուշադրության ու գնահատության: Այն հրաշալի հարթակ է կայացած գիտնականների և գիտության մեջ նախաքայլեր անող երիտասարդների համար՝ ի շահ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գիտական մտքի զարգացման ու հանրայնացման:

 

Թեհմինա Մարության

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19