Փարիզի քաղաքապետն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին

24.01.2023 11:40
928

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակը լիցքաթափելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը։

«Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասն ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:

Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,- նշել է Արցախի նախագահը:

«Շանթ Դաշինքի» թեկնածուները հանդիպել են Հունան Ավետիսյան և Մինաս Պապյան փողոցների բնակիչների հետ

17.11.2026 22:45

Իրանը ցանկանում է ՀՀ-ի հետ սահմանին գտնվող Նորդուզը վերածել խոշորագույն առևտրային անցակետի

17.11.2026 19:07

Մահազդ

17.11.2026 16:13

Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օրվա առթիվ

17.11.2026 15:47

Առանց լիցենզիայի կոսմետոլոգները կպատժվեն․ Ավանեսյան

17.11.2026 15:39

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

17.11.2026 15:27

В России был организован комплекс мероприятий, направленных на укрепление российско-армянского взаимодействия в культурно-гуманитарной сфере

17.11.2026 15:08

Վարչապետին՝ պահանջ․ անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի՝ իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվեն, թե՞ ոչ

17.11.2026 12:17

Շաքիում կնոջ վրա հարձակված Նասիմի Մուսաևին 9 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել

17.11.2026 12:11

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանին. արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

17.11.2026 11:32

Տեղի է ունեցել բանակցությունների ևս մեկ փուլ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև․ Զելենսկի

17.11.2026 11:26

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2026 11:19