Պարոն վարչապետ, արդյո՞ք Քաջարանը մտնում է Հայաստանի կազմի մեջ, եթե այո, ապա ի՞նչ է կատարվում Քաջարան գյուղում

25.08.2020 15:21
5305

Երբ 2014-ին հայոց պետական իշխանությունը հատուկ մասնագիտացված հրոսակախումբ գործուղեց Քաջարան, ամեն ինչ փոխվեց այնտեղ:
Նրանք էլ տեղում ստեղծեցին (տեղացիներից կազմված) սպասավորների խումբ, որին Քաջարանում անվանում են «Սալյարկա գողացողների շայկա» կամ «Ուրացող Մելիք Ֆրանգյուլի հետեւորդների գվարդիա»:
2014-ից սկսվեց սեփականության վերաբաշխումը, որն ավարտին հասցվեց 2020-ին:
Անգամ նեմեց Պիլարսկու գլխավորած «Քրոնիմետ» խոշոր ներդնողն առեղծվածային հանգամանքներում այնտեղից փախավ, թեեւ այդպես էլ հայտնի չէ, թե նրա ունեցվածքի 62.5 տոկոսն ո՞ւմ է փոխանցվել: Ասել է թե՝ բաժնետերերի իրական եւ ամբողջական ցանկն ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հեղափոխությունից հետո շարունակում է մնալ գաղտնիք:
Հիմա մի ուրիշ խնդիր է առաջացել. ավազակախումբը կրկին հարձակվել է Քաջարան գյուղի վրա:
Արդեն ավարտել են Ողջի գետը (Թթու ջրի տակից) գյուղի տարածքով, խողովակաշարով տանելու հարցը:
Խաչի կողք տարածքում (նախկին շինարարական տեխնիկումի տեղում), որ համայնքային տարածք է, ինչ-որ աղաց են տեղադրում` հանքաքար մանրացնելու նպատակով։
Տարիներ առաջ նույնպես Քաջարան գյուղն ուզում էին կուլ տալ, բայց պետությունն ի վերջո պաշտպանեց Նախիջեւանի սահմանի մերձակայքում գտնվող, հազարամյակների խորքից եկող այդ բնակավայրը պահպանելու՝ տեղաբնիկների դիրքորոշումը:
Իսկ հիմա… Հիմա ի՞նչ է կատարվում Քաջարան գյուղում: Հիմա ո՞ւմ հետ է կառավարությունը՝ ներխուժած հրոսակախմբի՞, թե՞ տեղի բնակիչների եւ Սյունիքի ներկայով ու ապագայով մտահոգ մարդկանց հետ:
«Սյունյաց երկրի» խմբագրատուն այսօր այցելած մի խումբ քաջարանցիներ հենց այդ պատասխանն են ուզում ստանալ երկրի մերօրյա առաջնորդից:
Եվ Ձեզ դիմելու համար ներողամտություն են հայցում, քանզի Հայաստանում (Սյունիքի մասին ավելորդ է խոսել) չկա մի երկրորդ պաշտոնյա, որ կհամարձակվի պատասխանել այդ հարցերին կամ միջամտել հրոսակների նորօրյա գործողություններին:
Ի դեպ, Քաջարանում սարսափի մթնոլորտն օրեցօր ավելի է սաստկանում, ուստի եւ մարդիկ այսկերպ են փորձում հրավիրել Ձեր ուշադրությունը սահմանապահ Քաջարան գյուղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Հ.Գ.
Այսօր ՀԲՃ-ն տեսանյութ եւ լուսանկարներ է տարածել Քաջարան գյուղում կատարվող կամայականությունների մասին:


 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40