Պարը կերպարվեստում

01.03.2024 11:03
971

Պարը մեր բնականոն կյանքի շատ երևույթների նման խոր ակունքներ ունի: Այն ձևավորվել է սկսած անտիկ ժամանակներից և շարունակաբար ընթացել մարդկային քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ: Այդ ընթացքը հավերժական է, կենսականորեն պահանջված: Հեռավոր ժամանակներից սկսած՝ թե՛ ծիսակատարությունների, թե՛ հուզական (ուրախության, տխրության և այլն) զգացումների արտահայտման առումով պարը գրավոր ձևով մեզ է ներկայանում գեղանկարչության և քանդակագործության միջոցով: Աշխարհի ամենատարբեր անկյունների քարանձավային տարածքներում, գաղտնարաններում, մութ այրերում և այլևայլ տեղերում այսօր էլ պատերի, առաստաղների վրա հանդիպում են տասնյակ հազարավոր տարիներ առաջ ածխով, այլ գծող, նկարող նյութերով արված նկարների, քանդակային պատկերների, որոնք բազմաթիվ ու բազմազան են և շատ հետաքրքիր: Հարցը, թե պարն ու կերպարվեստն ի՞նչ կապի մեջ են կամ երբվանի՞ց, միանգամայն ավելորդ է: Դրանց կապն ուղղակի է՝ քանի որ հանդես են եկել իրար հետ՝ համատեղ: Կա այսպիսի միտք, որ մարդկային էթնոսի ձևավորման վաղնջական ժանանակներում անգամ, ինչքան կարևոր էր նրա համար ֆիզիկական անվտանգությունը, նույնքան էլ նա մշակութային պահանջ ուներ: Բնականաբար՝ վերջինում անփոխարինելի դեր են ունեցել պարն ու կերպարվեստը: Դրա համար էլ, խիստ շահագրգիռ, մարդը պարի միջոցով արտահայտած իր ուրախություններն ու հույզերը նպատակադրել է պահել-պահպանել ու փոխանցել հաջորդ սերնդին, որի համար լավագույն միջոց է հանդիսացել կերպարվեստը: Անգամ գիր, գրավոր միտք ունենալուց հետո էլ մարդկային կյանքում տեղի ունեցող շատ ու շատ անցուդարձներ շարունակվում են արձանագրվել-մեկնաբանվել կերպարվեստի տված հնարավորություններով, նրա միջոցով: Մենք էլ՝ հայ ժողովուրդը, այս հարցում, յուրովի ենք՝ սկսած հին դարերից մինչև հիմա: Մեր երկրի բազմաթիվ տարածաշրջաններում՝ Արագած լեռ, Գեղամա լեռներ, Ուխտասար, Սևան և այլն, հազարավոր տարիներ առաջ մեր հեռավոր նախնիներն իրենց խոհերն ու ապրումները դաջել են ժայռերի, ժայռաբեկորների վրա, որոնք այսօր ժայռապատկեր անվանումն են կրում: Դրանց թեմատիկան մարդկային մտքի ամենատարբեր դրսևորումներն են, որոնց մեջ իր ուրույն տեղն է գտել նաև պարը: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի կողմից 1970 թ. հրատարակված «Հայաստանի հնագույն հուշարձանները» շարքի առաջին հատորում, որը նվիրված է Սյունիքի ժայռապատկերներին, ուղղակիորեն արձանագված է այսպես. «Մեր հեռավոր նախնիների կերտած զարմանալի գեղեցիկ արվեստի կենսախայտ, երփնագեղ պատկերներում իրենց արտացոլումն են գտել պաշտամունքային, ծիսական պարի տեսարանները. բնության, պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի, որսի և այլնի մեջ հաջողության հասնելու հմայական գործողությունները, պարերը, թատերականացված պարային ներկայացումները: …Ակնբախ է նախնադարյան նկարչի ցուցաբերած մարդկային մարմնի իմացության, պարային շարժումների, պարային ճկուն դիրքերի վարպետորեն պատկերումը: Կոմպոզիցիոն պատկերներում վերարտադրված են թև-թևի տված, մեկական ձեռքերով իրար բռնած, մյուսները դեպի կոնքերը բերած դիրքով զուգապարի, ինչպես նաև խմբապարի, շուրջպարի տեսարաններ» (էջ-30): Այդ հատորից ստորև բերվող մի քանի տեսարանները լիարժեք ապացույցն են այն բանի, որ պարն ու կերպարվեստը զուգահեռաբար են զարգացել՝ միաժամանակ լրացնելով իրար: Եվ այսպես՝ պարն ու կերպարվեստը, որպես մեր մշակույթի կարևորագույն մաս, համատեղ եկել հասել են մեր օրեր, ու պիտի իրար հետ էլ շարունակեն հարստացնել մեր ազգային մշակույթի գանձարանը: Պարը, պարողները, հատկապես պարուհիները միշտ էլ ոգեշնչել են նկարիչներին: Նրանց ոգեշնչումը կերպարանք է ստացել իրենց կտավներում: Ինչպես համաշխարհային կերպարվեստում, այնպես էլ հայկականում այն իր դրսևորումն է ունեցել: Հարկ եմ համարում բերել մի քանի օրինակ այսօվա մեր նկարիչների աշխատանքներից, որոնցում պատկերված են հայկական պարի տեսարաններ: «Սովետական գրող» հրատարակչությունը 1983 թ. թողարկել է Առաքել Պատրիկյանի աշխատասիրությամբ «Հայկական տարազ» հարուստ ալբոմը, որում տեղադրված է նաև նկարիչ Ս. Սաֆարյանի «Զանգեզուրի կանանց պարը» յուղաներկ կտավը: Ավանդական զանգեզուրյան տարազով լեռնցի հպարտ հայուհիների պարն իր մեջ նազանքի և խոր կանացիության հետ մեկտեղ, կրում է նաև ուժ, վեհություն, վստահություն և հպարտություն՝ ներկայացնելով զուտ հայ ազգայինը: Պարը, իր կախարդող կտավներում, պատկերել է նաև մեր ժամանակների hայ հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանը: 1923 թ. հեղինակած «Հայաստան» վերտառությամբ նկարում պատկերված է Գորիսի կանանց խմբային պարը՝ Գորիս գյուղի տներից մեկի կտուրին: Ստեղծած սքանչելի պատկերի ֆոնին զանգեզուրյան անկրկնելի բնաշխարհի նշխարներն են՝ քարափներն ու քարաբուրգերը, ծերպերն ու նեղլիկ բացատանման բացվածքները՝ զարդարող բուրումնավետ թփերով ու ծառերով, հեռվում մեր հավատի տունը՝ եկեղեցին: Այս ամենը պարզ, միաժամանակ խորը պատկերացում են տալիս մեր երկրի այդպիսի անկրկնելի հատվածում ապրող ու ստեղծագործող մարդկանց մասին, ընդգծում նրանց անսահման սերն ու նվիրվածությունը հայրենիքին, հող ու ջրին: (М. Сарян, Избранные произведения, Москва, Советский художник-1983, թիվ-83): Գծանկարային իր հանճարեղ գործերի շարքում հայ մեծ ճարտարապետ և քանդակագործ Արա Հարությունյանը 1973 թ. պատկերել է նաև պարը՝ ցայտուն ձևով ցույց տալով կանացի պարային շարժումների գեղեցկությունն ու նրբագեղությունը, պլաստիկան ու շարժումների ներքին հզոր էներգետիկան: Օրինակները կարելի է շարունակել՝ բալետային ներկայացումների կերպարվեստային պատկերավորումներով և բազմաթիվ այլ ոլորտներում պարային էլեմենտների օգտագործման կամ կիրառման տեսարաններով, սակայն ասվածն էլ բավական է ու սպառիչ, որ հայ մշակութային կյանքում պարն ու կերպարվեստն իրենց կարևոր տեղն են զբաղեցնում և հանդես են գալիս իրար հետ սերտորեն կապված:

Սիլվա Ասատրյան

Գորիսի պետական համալսարանի դասախոս

Իրանը հարվածներ է հասցրել Սիրիայում ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին

17.07.2026 10:43

1993 թ․ հուլիսի 16-ին՝ ժամը 23․40-ին, երկրային կյանքին հրաժեշտ տվեց Համո Սահյանը

17.07.2026 10:28

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

17.07.2026 09:57

Իրանի ԱԳՆ-ն կոչով դիմել է Մերձավոր Արևելքի երկրներին

16.07.2026 22:40

Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա

16.07.2026 17:07

Կենսաթոշակային և հաշմանդամության գործերի թվայնացմամբ նախատեսվում է ազատել մինչև 3000 քմ վարչական տարածք

16.07.2026 16:56

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել բարեկամ երկրներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար

16.07.2026 16:42

Богатыри и Давид Сасунский: когда легенды говорят на одном языке

16.07.2026 15:10

Գերագույն ռադան Սերգեյ Կորեցկուն նշանակել է Ուկրաինայի վարչապետ

16.07.2026 14:57

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

16.07.2026 14:47

«Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները

16.07.2026 14:36

Թուրքիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել ռազմածովային անվտանգության երաշխիքներ․ Ֆիդան

16.07.2026 14:26