Փաշինյանի «լայվը» և Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրան»-ը

09.07.2018 10:53
1206

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրահատուկ կերպով հուլիսի 8-ին տրվեց 15-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսավորությամբ մեկնարկած սպասված ու սիրված կինոտոնին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք, մշակութային գործիչներ: Բացման հանդիսավոր արարողության մեկնարկին փառատոնի հյուրերն անցան կարմիր գորգով:

«Հանդիսատեսը շատ է կապվել այս փառատոնիn: Շատ կարևորում եմ, իհարկե, հյուրերի ցանկը, որոնց շարքում համաշխարհային ճանաչում ունեցող մեծանուն արվեստագետներ են: Փառատոնը պետք է շարունակվի ոչ միայն նույն ռիթմով, նոր ոգով, այլև պետք է նորովի մատուցենք հանրահայտ արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները մեր հանդիսատեսին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Հանդիսավոր արարողության մեկնարկին ցուցադրվեց փառատոնի 15-ամյա ուղին ամփոփող տեսանյութ: Ներկայացվեցին նաև երաժշտական համարներ, ելույթներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանը և այլ արտիստներ:

Երեկոյի ընթացքում տեսաէկրանին ցուցադրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը, որում նա շնորհավորեց բոլորին փառատոնի մեկնարկի առթիվ: «Իհարկե, հույս ունեմ, որ տեղի ունեցած իրադարձությունները կինոյում իրենց արտահայտությունը կգտնեն: Եվ ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, նոր ստեղծագործագործական լիցք և էներգիա կտան մեր կինոգործիչներին և նրանք կունենան հնարավորություն ստեղծելու նորանոր բազմաթիվ գլուխգործոցներ», -իր ֆեյսբուքյան լայվ հիշեցնող տեսանյութում ասաց Փաշինյանը:

Արարողությանը ներկայացվեցին նաև փառատոնի մրցութային և արտամրցութային ֆիլմերը, ինչպես նաև փառատոնային ժյուրիի կազմը:

Արարողության ընթացքում ցուցադրվեցին փառատոնի պատվավոր հյուր, ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Դարեն Արոնոֆսկու ֆիլմերի թրեյլերները: Հետո բեմում հայտնվեց նրա ֆիլմի հայտնի Սև կարապն ու գեղեցիկ պարից հետո Արոնոֆսկուն բերեց բեմ:

Արոնոֆսկին իր ելույթի ընթացքում խոստովանեց, որ պարող կարապն այնքան խենթ է, որքան իր ֆիլմերը: Նա նաև նշեց, որ Հայաստանում իր հետևից ընկել են փոքր երեխաներ՝ փորձելով ջրել նրան: Այստեղ էլ ռեժիսորը տեղեկացել է, որ հուլիսի 8-ին մեր երկրում ջրի տոն է, և մարդիկ իրենց մեղքերն են լվանում: Ջրի շիշը ձեռքին ռեժիսորը նախ իր գլխին ջուր թափեց, այնուհետև «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը միացավ խրախճանքին ու ջրեց նրան:

Այնուհետև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն Արոնոֆսկուն հանձնեց «Փարաջանովյան թալլեր» մրցանակը, փառատոնի հիմնադիրներն էլ կինոտոնը բացված համարեցին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութայինիրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացմանհիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկեծիրանի» հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներՄիքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ումշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգայինկինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստիերկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութայինտարբեր ծրագրերով։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40