Փաշինյանն անդրադարձավ աշխատավարձերը չբարձրացնելու վերաբերյալ պատգամավորների մտահոգություններին

01.11.2018 17:30
1167

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատգամավորների կողմից հնչեցրած մտահոգությանը, թե 2019թ. պետական բյուջեի նախագծով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ երբ ասում են, որ եկամտային հարկը  36.6 տոկոսի, 28 տոկոսի  փոխարեն լինելու է 23 տոկոս, դա աշխատավարձի բարձրացում է: «Էլ չեմ ասում, որ մենք արդեն իսկ կուտակային կենսաթոշակի համակարգի փոփոխության արդյունքում 206 հազար մարդու աշխատավարձ դեռ հուլիսի 1-ից բարձրացրել ենք»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով պետական համակարգի, բյուջետային համակարգի աշխատողների դրույքների բարձրացման վերաբերյալ հնչած մտահոգություններին՝ Փաշինյանն ընդգծեց, որ այդ մտահոգությունները տեղին են, մասնավորապես, ուսուցիչների պետական ծառայության աշխատակիցների և գիտնականների մասով:

«Եկեք խորանանք խնդիրների մեջ: Հայաստանի հանրակրթության ոլորտում 48 795 դրույք կա: Այսինքն, մեր պահանջարկն այդքան է: Բայց այսօր այնտեղ աշխատում է 10 782-ով ավել մարդ, քան նախատեսված է այդ հաստիքացանկով: Ինչպե՞ս է ստացվել այս իրավիճակը: Տարբեր հանգամանքների բերումով: Եվ այսօր մենք նույնիսկ չենք կարող ասել, որ մեր բոլոր ուսուցիչները ստանում են այնքան աշխատավարձ, որ նախատեսված է օրենքով: Նրանք ավելի ցածր աշխատավարձ են ստանում: Որովհետև շատ դեպքերում այն տեղերում, որ պետք է լինի մի ուսուցիչ, մի ուսուցչի աշխատավարձը ստանում է երկու ուսուցիչ»,-մանրամասնեց Փաշինյանը:

Պետական կառավարման համակարգում այսօր 18 հազար 700 մարդ է աշխատում: Մենք մտածում ենք, որ սա արդյունավետ պետական կառավարման համակարգ է՞: Եթե սա արդյունավետ պետական կառավարման համակարգ է, ես ամենապարզից սկսեմ՝ քաղաքացիները իրենց նամակների պատասխանները նույնիսկ ժամանակին չեն կարողանում ստանալ: Մենք ի՞նչ ենք ուզում ասել: Մենք ուզում ենք ֆորմալ ասել, որ աշխատավարձերը բարձրացրինք, բայց  իրականում աշխատավարձը չբարձրանա, որակն ընկնի և ոչ մի հարց չլուծե՞նք: Մենք այսօր այս խնդրի պատճառով չենք կարող հարցին շատ արագ արձագանքել»,- ընդգծեց նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ իրենք ընտրություն ունեին՝ բոլոր թոշակառուների թոշակը հազար դրամով բարձրացնել կամ  աղքատության գծից ներքև գտնվող 85 հազար թոշակառուների և նպաստառուների նպաստը բարձրացնել, որ գոնե համոզված լինեն, որ այդ մարդիկ հաց գնելու  գումար ունեն: «Մենք երկրորդ ճանապարհն ընտրեցինք՝ չբացառելով խոսակցությունը մյուս ճանապարհի մասին: Բայց մեր գլոբալ խնդիրն այն է, որ  մի երկրում, որտեղ 400 հազար մարդ աշխատում է, իսկ 800 հազար մարդ այդ  աշխատանքի արդյունքը պետք է կիսի, չենք կարող շատ լուրջ խոսել: Մենք պետք է աշխատողների թիվն ավելացնենք, դրա համար եմ ասում, որ մենք պետք է աշխատանքը խրախուսենք»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով գիտնականների վարձատրության մասին՝ վարչապետի պաշտոնակատարը նախ նշեց, որ Հայաստանում հաստիքով կա 4 հազար 500 գիտնական: «Բյուջետային խորհրդակցությունների շրջանակներում քննարկումներ են եղել, երբ ես ասել եմ, խնդրում եմ ինձ ասեք՝ ի՞նչ գիտական արդյունք են տալիս 4 հազար 500 գիտնականները: Ես չեմ ասում, որ նրանք արդյունք չեն տալիս, բայց մենք չգիտենք, թե այդ գիտնականներին  ի՞նչ պատվեր ենք տալիս, նրանք ինչպե՞ս են վերադարձնում այդ պատվերը: Մենք չգիտենք՝ գիտության մեջ կեղծ հաստիքների խնդիր ունե՞նք, թե՞ չունենք: Սոցիալական նպաստների ոլորտում մենք ասում ենք 360 հազար նպաստառու անձ ունենք: Բայց մենք բացահայտումներ ենք անում, որ հազարավոր մարդիկ կան, ովքեր չգիտեն,  որ իրենք նպաստառու են, իսկ փարոսի տնօրենները, քաղաքապետերը  նրանց փողերը ստանում են, յուրացնում են»,- մանրամասնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում գիտության  հիմնական խնդիրն այն է, որ մեր իրականությունն ու գիտությունը միմյանցից կտրված են, գիտությունը և տնտեսությունը իրար հետ կապ չունեն: «Երբ մենք կստեղծենք այդ կապը, մեր գիտնականները ոչ թե պետության աշխատավարձի հույսին կլինեն, այլ մեր գիտնականները շատ կոնկրետ գործառույթային պայմանագրերով ծանրաբեռնված կլինեն, որ  զարգացող արդյունաբերությունը նրանց կոնկրետ պատվեր տա»,- ասաց Փաշինյանը:

 armenpress.am

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23