Պաշտոնյաների խոսքը գործ չի դարձել

19.11.2018 22:43
1186

Ուժանիսում կյանքը կարծես կանգ է առել, եթե ժամանակի մեքենան գործի չդրվի, ապա մի քանի տարի հետո  գյուղի 8 երիտասարդն էլ կհեռանան գյուղից և Ուժանիսը կդառնա լքված բնակավայր: Մարզպետները եկել են գյուղ, ծանոթացել խնդիրներին ու հեռացել՝ խոստումներով, բայց խոսքը գործ չի դարձել: Նոր իշխանություններից սպասելիքներ ունեն:

26-ամյա երիտասարդ Սասուն Ավագյանը դեռ ընտանիք չի կազմել, բայց արդեն 4 ամիս ծանր բեռի տակ է մտել, նշանակվել է Կապան խոշորացված համայնքի Ուժանիս բնակավայրի վարչական ղեկավար:

Չնայած երիտասարդ տարիքին Սասունը խորը հոգոցով է խոսում գյուղի խնդիրներից:  Գյուղն անտեսված է, հիմնական խնդիրները գյուղտեխնիկայի,  ջրի և ճանապարհի հարցն է:

Նախկին մարզպետները համայնքի տեղը գիտեն, երբեմն եկել են ու գնացել, բայց ինչպես Սասուն Ավագյանն է ասում՝ խոսքը գործ չեն սարքել: Պաշտոնական տվյալներով Ուժանիսում 205 հա վարելահող  կա, որտեղ հաճար, ցորեն ու գարի են ցանել, տնամերձերում էլ՝ բանջարեղեն:

Վերջին երեք տարում հողերի մեծ մասն անմշակ է մնացել: Մարդիկ միջոցներ և հնարավորություն չունեն մշակելու:

Սարի վրա փռված գյուղում 73 տնից միայն 23-ի դուռն է բացվում:

Ուժանիս բարձրացող ճանապարհը անտառի միջով է անցնում, ճանապարհները քանդված են, համայնք բերող հասարակական տրանսպորտ չունեն, անցած տարվանից հանվել է, ինչն էլ ավելի է դժվարացրել գյուղացիների կյանքը:

Գյուղի երիտասարդ ընտանիք ունեցող միակ տունը, որտեղ 2 մանկապարտեզահասակ երեխա կա ,  համայնքի օպերատոր Սեդա Ոսկանյանի տունն է: 

2 տղա ունի, մեկը Սիսիանում զինվորական է, մյուսն ապրում է իր հետ: Որդին հաշմանդամություն ունի, հաշմանդամության կենսաթոշակառուներ են նաև Սեդան ու իր ամուսինը: 35 տարի գյուղում ապրող Սեդան մտահոգված է երեխաների ու գյուղի ճակատագրով՝ ոչ մանկապարտեզ կա, ոչ էլ դպրոց: Իր երեխաները հաճախել են հարևան Եղվարդի դպրոց:

2 կմ ճանապարհը երեխաներն անտառի միջով են անցել  կամ ձիով, կամ ոտքով: Դպրոցի պատճառով ընտանիքները տրոհվել են՝ մայրը դպրոցականի հետ մնում է Կապանում, հայրը՝ գյուղում:

Հիմա Եղվարդի դպրոցում Ուժանիսից 1 երեխա է սովորում, համայանքի նախկին ղեկավար Էդիկ Բեգլարյանի կրտսեր որդին է, վերջերս են Կապանից տեղափոխվել գյուղ:

Գյուղից հեռացածների համար Ուժանիսի հայրական տունը ծնողներից հետո դարձել է ամառանոց, Կապանից գալիս են տնամերձը մշակում: Լալա Գաբրիելյանը գյուղը սիրում է, ամռանն այստեղ են լինում, ձմռանը՝ ճանապարհները փակ են:

Գյուղում կյանքի որակի փոփոխությունը հնարավոր  է նոր սկիզբ  ունենա: Կրտսեր որդին ցանկանում է ապրել գյուղում:

Անտառի բարձունքին ապրող գյուղացիները ապակենտրոնացել են համայնքներից ու մեկուսացած ապրում են մինչև որ մի լույս կվառվի:  

Ներկա իշխանություններից սպասելիքներ ունեն, ուզում են հավատալ, որ մի օր էլ իրենց բնակավայրին ուշադրություն կդարձնեն ու չեն թողնի, որ գյուղի  8 երիտասարդն էլ հեռանա, իսկ երիտասարդ վարչական ղեկավարը իր երեխաների համար Ուժանիսում ցանկանում է լավ ապագա կառուցել:

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

 

 

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11