Պատերազմի սկզբում Ջրականի զորամասի հրամանատարը «վերևից» խաղից հանվեց, ենթադրում եմ՝ ՀՀ-ից

06.04.2021 11:16
1338

Արցախի հարավում ծավալված ռազմական գործողությունների ամենախնդրահարույց դրվագներից էր Ջրականի (Ջեբրայիլ) զորամասի հրամանատարին, իրադարձությունների ամենաթեժ պահին, պաշտոնանկ անելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Նպատակը, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, այդ ուղղությամբ ձախողումը վերջինիս վրա գցելու անհաջող փորձն էր։

Այդ օրերին, իշխանության քարոզչամեքենան ամենալկտի ստերն էր տարածում, ոչ միայն Գետաշենը, Շահումյանը «ազատագրելու» տրամաբանության մեջ, այնպես էլ ցանկացած տապալման ժամանակ արագ մեղավորներ նշանակելու և զանգվածին նրա դեմ ուղղորդելու համար։

Զորամասի հրամանատարի պաշտոնանկությունից օրեր անց, զորամասի տարածքում ադրբեջանցիների ու մեր զինծառայողների միջև թեժ մարտերից հետո զորամասի շտաբի պետի ճակատագիրը հայտնի չէ, վերջինս, եթե չեմ սխալվում, ներկայումս անհետ կորածների թվում է։ Նրան վերջին անգամ տեսնողները նշում էին, որ շտաբի պետը ոչ մի կերպ չէր համակերպվում զորամասի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու հետ և մինչև վերջ պայքարել է։

Այսինքն՝ պատերազմի սկզբնական շրջանում, զ/մ-ի հրամանատարը «վերևից» խաղից հանվեց, այդ շրջանի պետական քարոզչությունն էր այդպես «պահանջում», իսկ օրեր անց, թեժ մարտերից հետո, նրա շտաբի պետը. մի խոսքով զորամասը «գլխատվեց»։

Ավելի ուշ, նույն՝ քաղաքական շարժառիթներով, խաղի մեջ մտցրեցին անձանց, որոնց պատճառով բանակի ռեզերվն անհաջող, անիրատեսական օպերացիայի արդյունքում մեծ կորուստներ կրեց։

Այդ զորամասի արդեն նախկին հրամանատարին մինչև պատերազմը աշխատանքի բնույթով առնչվել եմ, միշտ լավ տպավորություն է թողել, նվիրված զինվորական է։

Սխալներ, անշուշտ, կարող է թույլ տված լինել, բայց չեմ լսել այնպիսի խնդրի մասին, որի պայմաններում նրան շարքից հանելը անհրաժեշտություն էր։

Ենթադրում եմ, որ օպերացիան պլանավորվել և իրականացվել է ՀՀ-ից՝ կոնկրետ քաղաքական նպատակներով։

Պատերազմից հետո չեմ տեսել, չգիտեմ ուր է, ինչով է զբաղվում։ Միայն գիտեմ, որ նրա նկատմամբ հաստատված որևէ մեղադրանք չկա, իրավական գործընթաց չի տարվում, ըստ այդմ՝ մաքուր է։

Եթե նույնիսկ քաղաքական դրդապատճառներով պրոցես սկսեն, ապա չեմ հավատում, որ նրա վրա քրեական գործ հարուցելու պատճառ կա։

Մի խոսքով, այս պատերազմը դեռ շատ հարցերի պատասխան չի տվել, բայց ժամանակը կգա, դեռ կպարզվի, թե ով, ինչ հանգամանքներում և ինչպես է նպաստել այդ ճակատում քաոսի վերածմանը և մեր պարտության սկիզբը դնելու համար»,- գրել է Աբրահամյանը։

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

16.11.2026 10:39

Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում

16.11.2026 10:27

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48