Արցախցին իր բանուգործին է

12.04.2019 12:30
1115
Իսկ Ադրբեջանը պետք է զսպի իր ախորժակը 

 

«Ազատ Արցախը ողջունում է Ձեզ». Արցախի մուտքի մոտ կարդում ես, ցուցանակի մոտ լուսանկարվում ու առաջ շարժվում դեպի ազատ Արցախ։

Վառոդի հոտն Արցախի օդը չի պղտորել։ Արցախի օդի անգամ թարմության ու մաքրության հոտն ես զգում։ Իսկ սահմանում խաղաղությունն այնպես է պահպանվում ու հսկվում, որ ներսում միայն բնության ձայներն ու արցախցու բարբառն են լսվում՝ «լոխ լյավա»։ 
Այստեղ կյանքն ընթանում է բնականոն հունով։ Ու սահմանի այն կողմից կռվի ու պատերազմի մասին հնչող հոխորտանքները չեն փոխում բնակիչների առօրյան ու օրակարգը՝ ղարաբաղցին իր բանուգործին է։ 
Մարտակերտի շրջանից տիկին Սիլվան ամուսնու ու որդու հետ շտապում էր դստեր ընտանիքին հյուր։ Ասում է. «Մեզ մոտ կռիվներ եղել են, բայց հիմա վիճակը համեմատաբար նորմալ է։ Պատերազմի մասին խոսակցություններից չենք վախենում, արդեն սովորել ենք, սովորական է արդեն, չենք էլ պատրաստվում թողնել—գնալ։ Մի անգամ արդեն ինքս փախուստ տեսել եմ՝ 1992—ին։ Բայց հետո մեր գյուղ ենք վերադարձել»։ «Կիրովաբադը հենա, էն սարի հետեւն ա,–ասում է Արտաշը ու ավելացնում, որ պատերազմից չեն վախենում, բայց չեն էլ ուզում, որ լինի.–Ջահելներն ափսոս են՝ իրենցն էլ, մերն էլ»։
Շուշեցի Սուսաննայի աղոթքները նաեւ խաղաղության ու սահմանները պահող տղաների համար են։ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցում աղոթելուց հետո, երկար ժամանակ նստում է եկեղեցու բակում, մտորում, իսկ թոռներն այս ու այն կողմ են վազվզում, խաղում ու երբեմն հետեւում հարեւանությամբ ֆուտբոլի դաշտում ընթացող խաղին։ Խաղացողները ապագա ֆուտբոլիստներն են, որոնք ամեն սխալի արձանագրումից հետո դիմում էին մարզչին՝ «պա հո՞ւնց անիմ»։
Շուշիից հետո, Ստեփանակերտում արդեն կյանքն ավելի եռուն էր։ Փողոցներում՝ ամենուր այս ու այն կողմ շտապող մարդիկ էին՝ շաբաթվա առաջին աշխատանքային օրն էր։ Բայց Արցախ այցելած զբոսաշրջիկների ուղղությունը առաջին հերթին «Մենք ենք մեր սարերը», կամ, ինչպես ասում են, «Դեդո—բաբոյի» հուշարձանն էր։ Գալ Արցախ ու չտեսնել «Տատիկ—պապիկը»՝ նույնն է, ինչ Արցախից հեռանաս առանց «ժենգյալավ հաց» համտեսելու։ Եվ երեւի չկա որեւէ արցախցի տնային տնտեսուհի, որի դանակի տակով, իր համար այդքան պարզ, իսկ զբոսաշրջիկների համար նույնքան բարդ հնչեղությամբ կանաչիներն անցած չլինեն։ Ժենգյալով հացի հարցում արցախցու ձեռագիրը տարբերվող է։
Առհասարակ, Արցախի հարցում բնությունն այլ ձեռագիր է բանեցրել։ Եվ միայն Արցախում լինելով ու Արցախը տեսնելով կարելի է հասկանալ Ադրբեջանի ախորժակի ու պահանջների պատճառը։ Բայց որ այդ ախորժակն այդպես էլ «բաց» է մնալու ու չի հագեցվելու՝ աքսիոմա է։
«Էս հողն ու ջուրը մեր պապերից ենք ժառանգել ու պահպանելու ենք մինչեւ վերջ։ Այսօր էլ Երեւանից եկել եմ այստեղ՝ աղջկաս ծանոթացնելու իր հողին ու ջրին»,–ասաց ղարաբաղցի Արմենն ու լուսանկարում հավերժացրեց նորածին Աննայի առաջին տուրը դեպի Արցախ՝ Դադիվանք։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ստեփանակերտ—Երեւան
12-04-2019

hhpress.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12