ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ Է ԾԱՆՈԹՆԵՐԻ ՇԱՀԵՐՈՎ ԵՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԷ ԱՆԾԱՆՈԹ ՄԱՐԶԱԲՆԱԿՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

05.03.2019 15:55
1176

ԱԺ փետրվարյան նիստերի շրջանում հարցազրույց ունեցանք «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ, որը հունվարին ԱԺ բացման նիստերին տարածել էր տեղեկություն, որը կարճ ժամանակ անց, որպես ապատեղեկություն, հերքվեց Գորիսի պետհամալսարանի կողմից: Պատգամավորի հետ հարցազրույցում պարզեցինք, որ ԳՊՀ-ին վերաբերող տեղեկությունը նա ստացել էր իրեն ծանոթ դասախոսից եւ տվյալը ճշտելու համար հարցում չի արել բուհից` իրավիճակը բազմակողմանի պատկերացնելու համար: Արդյունքում պատգամավորն առաջնորդվել է միակողմանի տվյալներով: Ըստ նրա պատկերացման` 2 խմբի մեջ պայքար է ընթանում, իսկ իր ծանոթի հանդեպ դրսեւորվել է սուբյեկտիվ մոտեցում, արդյունքում աշխատանքից հեռացվել է: Հաշվի առնելով, որ ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը եղել է Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, հարց ուղղեցինք պատգամավոր Գրիգորյանին, թե «Ինչպե՞ս եղավ, որ նույն ռեկտորը Երեւանում սուբյեկտիվ չէր, չկար կոնֆլիկտ կամ խնդիր դասախոսների հետ, իսկ Սյունիքում մի քանի տարի նույն դասախոսների հետ աշխատելուց հետո, հանկարծ փոխվե՞ց», հարցին նա պատասխանեց «Չգիտեմ»-ով:

Ըստ նախկինում տարածված ու չհերքված լուրերի` բուհում որոշ հրահրումներ էին արվում Գորիսի ղեկավար Առուշի ու նրա տեղակալ Ի.Յոլյանի կողմից դեռ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի օրոք:

Պարզվեց, սակայն, Սրբուհի Գրիգորյանը, իբր ընդդիմադիր ներկայանալով, հակված էր պաշտպանելու Առուշին, թեպետ չկարողացավ հակադարձել այն փաստին, որ հենց նրա օրոք մարդիկ արտագաղթում են քաղաքից, ինչի մասին են փաստում անգամ թեˊ ԿԸՀ եւ թեˊ այլ պաշտոնական օղակների ամփոփիչ տվյալները:

Իրականությունը մանրամասնող այդ տվյալներին պատգամավոր Գրիգորյանը ոչ միայն տեղյակ չէր, այլեւ իրեն դուր չեկավ, որ լրագրողն է տեղյակ, փոխանակ շնորհակալ լինելու կարեւոր իրազեկման համար: 

Հարցազրույցի սկզբում Սրբուհի Գրիգորյանը շեշտել էր, թե ներկայացնում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը, իսկ թե որքանո՞վ էր պատրաստ ներկայացնելու այդ մարզերի խնդիրները, հայտնի դարձավ հարցազրույցի կեսին, երբ հասանք Գորիսում առկա խնդիրներին: Հաշվի առնելով, որ նա, ըստ իր տարածած կենսագրի, կանանց հարցերով է եղել զբաղված, բացի այդ նախկինում լրագրող է եղել, հարցրինք, թե արդյոք տեղյակ է քաղաքի թանգարանի երկարամյա եւ միակ աշխատող, ժողովրդի սիրելի արձակագիր Բակունցի տոհմակից Արմանուշի խնդրին, որն իր տան միակ կերակրողը լինելով ամիսներով գործազրկության է մատնված Գորիսի միլիարդատեր համայնքապետի կողմից եւ որ նրան մինչ օրս աշխատանքի այլընտրանք չեն առաջարկել, տարօրինակ արձագանք ստացանք, թե որտեղի՞ց գիտենք այդ խնդրի մասին: Ասացինք, որ «Գործընթացն» անկախ թերթ է եւ ակտիվ կապ ունի բոլոր մարզերի հետ: Ակնհայտ էր, որ Սրբուհու ծանոթների շրջանակը շատ նեղ էր, ուստի կասկած էր հարուցում նաեւ, թե ինչպես է ընտրվել պատգամավոր, ինչեւէ…:   

Արդար չէ, երբ իշխանությունը երկակի մոտեցում ունի մեծանուն գրողների հանդեպ. Մի դեպքում մահկանացուն կնքած գրողներին մեծարում է, մյուս կողմից` այլ գրողների ժառանգների հանդեպ օրենքի խախտմամբ` սոցիալական խնդիրներ հարուցում: 1990-ականների ծանր տարիներին էլ Համո Սահյանը գրեթե նույն խնդրով հեռացավ կյանքից:    

Պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը խուսափեց իրեն անծանոթ սյունեցի Բակունցի խնդիրը բարձրաձայնելուց եւ լսելով հերթական հարցի մասին, որը եւս իր պաշտպանյալ Առուշի սխալներին էր վերաբերում, մասնավորապես, որ Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղի վարչական ղեկավարը գյուղի խնդիրները վարչապետի մոտ բարձրաձայնելուց հետո ծանուցագիր է ստացել աշխատանքից հեռացման եւ որ գյուղը զրկված է քաղաքի հետ հանրային տրանսպորտի հաղորդակցությունից եւ նյութական վնասներ են կրում շատ գյուղաբնակներ` ստիպված լինելով երթեւեկել տաքսիներով, խուսափեց պատասխանից ու շտապեց հեռանալ:   

Այսուհետ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին հարցեր ուղղելիս, թերեւս, լրագրողները պետք է առանձնացնեն այն հարցերը, որոնք վերաբերում են նրա ծանոթներին եւ որոնց ինքը տեղյակ կլինի, հակառակ դեպքում նա հապճեպ կհեռանա` հարցերը թողնելով անպատասխան:   

Ի դեպ, Ս.Գրիգորյանն այն պատգամավորների թվում է, որը դիմել է ԱԺ ստանալու վարձով բնակարանի հատուցում` ամսական 100000 դրամի չափով: Եթե պատգամավորին անգամ իր ամսական 660000 դրամ աշխատավարձը չի բավարարում ծախսերի համար եւ ակնկալում է լրացուցիչ ամսական 100000 դրամ, հարց է ծագում, իսկ ինչպե՞ս պիտի գոյատեւեն երկրի գործազուրկները, որոնց թիվը իշխանությունը մտադիր է ավելացնել իր օպտիմալացումներով: Իսկ գուցե արժե դրա փոխարեն վերանայել պատգամավորի աշխատավարձը եւ այլ վճարներ, նաեւ հետ գանձել միլիոնների պարգեւավճարները, չէ՞ որ աշխատաշուկայում ընդունված չէ անփորձ աշխատողին բարձր վարձատրելը, իսկ անփորձները շատ են ներկայիս խորհրդարանում, կառավարությունում:

 

«Գործընթաց» տեղեկատվավերլուծական անկախ թերթ, 

թիվ 250, 31 հունվար, 2019թ.

 

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34