Պատմագիտության երիտասարդ պրոֆեսորը

13.09.2013 16:17
3800

Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի 04.06.2013թ. որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի 15.07.2013թ. հաստատմամբ մեր հայրենակից, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Սրապիոնի Ստեփանյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` պատմագիտություն մասնագիտությամբ:

«Սյունյաց երկիր» թերթի կոլեկտիվը շնորհավորում է Գեւորգ Ստեփանյանին եւ ցանկանում գիտամանկավարժական հետագա բեղուն գործունեություն:

Գ.Ստեփանյանը ծնվել է 1966թ. Սիսիան քաղաքում, վաստակաշատ հյուսն Սրապիոն Ստեփանյանի եւ շնորհաշատ խոհարար Արմանուշ Ասրյանի ընտանիքում: Արմատներով Սյունիքի Ճահուկ գավառի Սաղվասոնք գյուղից է: Ստեփանյանների տոհմի նախապապը 1828թ. վերաբնակվել է Սյունիքի Ծղուկ գավառի Լորաձոր կամ Վերին ձոր ենթագավառի Գետաթաղ գյուղում:

1983թ. ավարտել է Սիսիան քաղաքի Արշակ Գրիգորյանի անվան N1 միջնակարգ դպրոցը: 1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1992թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետը: 1992-1996թթ. սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում` հայոց պատմություն մասնագիտությամբ:

1996թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Հայերի կոտորածներն ու ինքնապաշտպանական մարտերը Նուխի եւ Արեշ գավառներում 1918-1920թթ.» թեմայով եւ ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2008թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 2009թ. պաշտպանել է դոկտորական թեզ` «Բաքվի նահանգի հայությունը XIX դարի երկրորդ կեսին եւ XX դարի սկզբներին» (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն) թեմայով եւ ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Գ.Ստեփանյանի գիտական ուսումնասիրությունների շրջանակներն ընդգրկում են Գանձակ-Ելիզավետպոլի եւ Բաքվի նահանգներում Թուրքիայի եւ մուսավաթական Ադրբեջանի կողմից 1918-1920թթ. իրականացված հայերի ցեղասպանության, հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերի, Բաքվի նահանգի հայության ժողովրդագրական, հասարակական-քաղաքական եւ հոգեւոր-մշակութային կյանքի պատմության հարցերը: Նշված թեմաներով հեղինակել է շուրջ 50 գիտական հոդված: Զեկուցումներով պարբերաբար հանդես է եկել հանրապետական եւ միջազգային գիտաժողովներում:

Գ. Ստեփանյանի հեղինակած մենագրություններն են.

1.    «Շամախու հայոց թեմի Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա վանքի պատմությունը, Երեւան, 2007»:
2.    «Բաքվի նաhանգի հայությունը XIX դարում (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն), Երեւան, 2010»:
3.    «Բաքու քաղաքի հայության պատմությունը (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն), Երեւան, 2011»:
4.    “Armenians of Baku Province in the Second Half of the 19th century (Historical-Demographic Study), Yerevan, 2013”.
5.    «Շամախի քաղաքի հայերի պատմությունից, Երեւան, 2013»:

Հրատարակության են պատրաստված հետեւյալ մենագրությունները.

1.    «Հայերի կոտորածներն ու ինքնապաշտպանական մարտերը Նուխի եւ Արեշ գավառներում 1918-1920թթ.»:
2.    «Շիրվանահայոց թեմերի պատմությունը (XI-XVIII դդ)»:
3.    «Շամախու հայոց թեմի պատմությունը (XIX-XX դդ)»:
4.    «Բաքվի նահանգի հայկական դպրոցները (XIX դ. երկրորդ կես-XX դ. սկիզբ)»:
5.    «Բաքու քաղաքի հայկական թատրոնի պատմությունը (XIX դ. 70-ական թթ.-XX դ.)»:
6.    «Համազասպ Սրվանձտյանց. կյանքն ու գործունեությունը»:
7.    «Դրվագներ Գորիս քաղաքի պատմության (1870-1917). մաս Ա»:

Գ.Ստեփանյանն աշխատել է Սիսիանի N2 եւ N1 դպրոցներում, եղել է գիտամեթոդական աշխատանքների գծով փոխտնօրեն Սիսիանի պետական հումանիտար քոլեջում, ապա 2002թ. անցել է դասախոսական աշխատանքի Գորիսի պետական համալսարանում: 2004-2007թթ. եղել է նույն համալսարանի պատմության ամբիոնի առաջին ընտրված վարիչը եւ Ստեփանոս Օրբելյանի անվան պատմության կաբինետի հիմնադիրը: 2008թ. նոյեմբերից աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Սփյուռքի եւ հայկական գաղթօջախների պատմության» բաժնում` ավագ գիտաշխատող: Դասախոսում է Երեւանի պետական համալսարանի «Արեւելագիտության» եւ Գորիսի պետական համալսարանի «Պատմության եւ իրավագիտության» ֆակուլտետներում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ` Սիփան եւ Սասուն:

Պատմագիտության երիտասարդ պրոֆեսորը
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի 04.06.2013թ. որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի 15.07.2013թ. հաստատմամբ մեր հայրենակից, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Սրապիոնի Ստեփանյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` պատմագիտություն մասնագիտությամբ:
«Սյունյաց երկիր» թերթի կոլեկտիվը շնորհավորում է Գեւորգ Ստեփանյանին եւ ցանկանում գիտամանկավարժական հետագա բեղուն գործունեություն:
Գ.Ստեփանյանը ծնվել է 1966թ. Սիսիան քաղաքում, վաստակաշատ հյուսն Սրապիոն Ստեփանյանի եւ շնորհաշատ խոհարար Արմանուշ Ասրյանի ընտանիքում: Արմատներով Սյունիքի Ճահուկ գավառի Սաղվասոնք գյուղից է: Ստեփանյանների տոհմի նախապապը 1828թ. վերաբնակվել է Սյունիքի Ծղուկ գավառի Լորաձոր կամ Վերին ձոր ենթագավառի Գետաթաղ գյուղում:
1983թ. ավարտել է Սիսիան քաղաքի Արշակ Գրիգորյանի անվան N1 միջնակարգ դպրոցը: 1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1992թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետը: 1992-1996թթ. սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում` հայոց պատմություն մասնագիտությամբ: 1996թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Հայերի կոտորածներն ու ինքնապաշտպանական մարտերը Նուխի եւ Արեշ գավառներում 1918-1920թթ.» թեմայով եւ ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2008թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 2009թ. պաշտպանել է դոկտորական թեզ` «Բաքվի նահանգի հայությունը XIX դարի երկրորդ կեսին եւ XX դարի սկզբներին» (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն) թեմայով եւ ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Գ.Ստեփանյանի գիտական ուսումնասիրությունների շրջանակներն ընդգրկում են Գանձակ-Ելիզավետպոլի եւ Բաքվի նահանգներում Թուրքիայի եւ մուսավաթական Ադրբեջանի կողմից 1918-1920թթ. իրականացված հայերի ցեղասպանության, հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերի, Բաքվի նահանգի հայության ժողովրդագրական, հասարակական-քաղաքական եւ հոգեւոր-մշակութային կյանքի պատմության հարցերը: Նշված թեմաներով հեղինակել է շուրջ 50 գիտական հոդված: Զեկուցումներով պարբերաբար հանդես է եկել հանրապետական եւ միջազգային գիտաժողովներում:
Գ. Ստեփանյանի հեղինակած մենագրություններն են.
1.    «Շամախու հայոց թեմի Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա վանքի պատմությունը, Երեւան, 2007»:
2.    «Բաքվի նաhանգի հայությունը XIX դարում (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն), Երեւան, 2010»:
3.    «Բաքու քաղաքի հայության պատմությունը (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն), Երեւան, 2011»:
4.    “Armenians of Baku Province in the Second Half of the 19th century (Historical-Demographic Study), Yerevan, 2013”.
5.    «Շամախի քաղաքի հայերի պատմությունից, Երեւան, 2013»:

Հրատարակության են պատրաստված հետեւյալ մենագրությունները.
1.    «Հայերի կոտորածներն ու ինքնապաշտպանական մարտերը Նուխի եւ Արեշ գավառներում 1918-1920թթ.»:
2.    «Շիրվանահայոց թեմերի պատմությունը (XI-XVIII դդ)»:
3.    «Շամախու հայոց թեմի պատմությունը (XIX-XX դդ)»:
4.    «Բաքվի նահանգի հայկական դպրոցները (XIX դ. երկրորդ կես-XX դ. սկիզբ)»:
5.    «Բաքու քաղաքի հայկական թատրոնի պատմությունը (XIX դ. 70-ական թթ.-XX դ.)»:
6.    «Համազասպ Սրվանձտյանց. կյանքն ու գործունեությունը»:
7.    «Դրվագներ Գորիս քաղաքի պատմության (1870-1917). մաս Ա»:
Գ.Ստեփանյանն աշխատել է Սիսիանի N2 եւ N1 դպրոցներում, եղել է գիտամեթոդական աշխատանքների գծով փոխտնօրեն Սիսիանի պետական հումանիտար քոլեջում, ապա 2002թ. անցել է դասախոսական աշխատանքի Գորիսի պետական համալսարանում: 2004-2007թթ. եղել է նույն համալսարանի պատմության ամբիոնի առաջին ընտրված վարիչը եւ Ստեփանոս Օրբելյանի անվան պատմության կաբինետի հիմնադիրը: 2008թ. նոյեմբերից աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Սփյուռքի եւ հայկական գաղթօջախների պատմության» բաժնում` ավագ գիտաշխատող: Դասախոսում է Երեւանի պետական համալսարանի «Արեւելագիտության» եւ Գորիսի պետական համալսարանի «Պատմության եւ իրավագիտության» ֆակուլտետներում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ` Սիփան եւ Սասուն:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08