Պատրաստվում է ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթուղթ․ Լավրով

17.12.2018 17:32
1240

Վրաստանից բացի, ամերիկյան բիոլաբորատորիաներ կան նաև Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում։ Ռուսաստանը կապի մեջ է ընդունող երկրների, այդ թվում և Հայաստանի ու Վրաստանի հետ։ Վրաստանի պաշտոնյաներն արդեն հրավիրել են ռուսական կողմին այդ լաբորատորիաների հետ ծանոթանալու։ Այս մասին այսօր տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Հարցազրուցավարը, որ ռադիկալ էր տրամադրված Վրաստանի հանդեպ, նույն ոճի հարց ուղղեց նաև Հայաստանի վերաբերյալ՝ ինչո՞ւ է ռուսական կողմը թույլ տվել, որ Հայաստանում միանգամից երեք ամերիկյան լաբորատորիա բացվի, չէ՞ որ Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ բարեկամն է։

«Հայաստանի հետ ավարտում ենք նախապատրաստման գործընթացը մի փաստաթղթի, որով երաշխավորվելու է այնտեղ արտասահմանյան զինվորականների բացակայությունը և երաշխավորելու է, որ այդ ամենը թափանցիկ է»,- ասել է Լավրովը։

Նա ասել է, որ նույնպիսի փաստաթուղթ է նախապատրաստվում Ղազախստանի հետ, և խոսքը ոչ թե այդ լաբորատորիաների բացառման մասին է, այլ զինվորականների ներկայության ու վտանգների բացառման։

 

 

 

shantnews.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12