Պայմանավորվածություն կա այսօր բանակցություններ սկսել. Գևորգ Փարսյան

26.08.2021 13:48
1091

ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ դեռևս գիշերվանից ադրբեջանցիների կողմից Գորիսից Կապան տանող ճանապարհը փակելուց հետո պայմանավորվածություն կա բանակցությունները այսօր սկսելու, սակայն դեռ ոչ հանդիպման ժամը, ոչ էլ հստակ տեղը դեռևս հայտնի չէ, այս պահին որևէ բանակցություններ չեն վարվում։

«Ադրբեջանական կողմը ճանապարհը փակել է երեկվանից։ Պատճառաբանությունը թվացյալ կամ իրենց կողմից ներկայացվող միջադեպն է, որն իրականությանը չի համապատասխանում։ Նրանք ասում են, թե իբր մեր երկու զինվորականները իրենց զինվորականին են վիրավորել սվիններով, բայց նման բան չի եղել»,-ասաց Փարսյանը։

Կապանի քաղաքապետն ասաց, որ ադրբեջանցիները փորձել են դեպի Կապան գնացող ճանապարհը ծանր տեխնիկայով փակել, տեղաշարժել են տեխնիկան ու շարել ճանապարհի երկայնքով, սակայն ռուս սահմանապահների պահանջով հետ են քաշել տեխնիկան։

Ինչ վերաբերում է բանակցությունների հնարավոր վայրին, Փարսյանն ասաց. «Բանակցությունների հանդիպման վայրն, ամենայն հավանականությամբ, Կարմրաքարից մեկ-երկու կիլոմետր դեպի Շուռնուխ է ընկած լինելու՝ հնարավոր է հենց այստեղ լինեն բանակցությունները»,- ասաց Կապանի համայնքապետը։

Մեր հարցին, թե ադրբեջանցիների կուտակում նկատվո՞ւմ է խնդրահարույց հատվածում, ասաց. «Նման բան չի նկատվել»։ Բանակցություններին մասնակցելու են ռուս սահմանապահները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարությունն ու ադրբեջանցիները։

                                                                                                                                                                                                             Հայկա Ալոյան

 

 

«Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները

12.10.2026 21:12

РФС планирует матч сборной в ретроформе в честь 100‑летия Никиты Симоняна

12.10.2026 17:43

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից

12.10.2026 17:11

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցեր

12.10.2026 16:19

Մինչև նոյեմբերի 1-ը պետք է լրացնել վարձակալությունից ստացած եկամտի չափը

12.10.2026 16:05

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

12.10.2026 15:35

ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի. ամփոփվել են 2026թ․ բուհական ընդունելության արդյունքները

12.10.2026 14:19

Ադրբեջանը 60 հա. անտառ է հատել մեր տարածքում՝ Շիկահողի արգելոցում, ձայն չեք հանում. Իրինա Յոլյան

12.10.2026 14:16

2027-ից ուժը կորցրած կճանաչվի էլեկտրոնային համակարգերի պահանջները սահմանող որոշումը

12.10.2026 12:35

Հուշամրցաշար՝ զոհված մարտիկի հիշատակին

12.10.2026 12:18

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

12.10.2026 11:56

Հայոց ազգային բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ

12.10.2026 10:41