Պետբյուջեի եկամուտների ձևավորումը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց և մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդուց. վարչապետ

28.10.2024 11:34
516

Այսօրվանից Ազգային ժողովում մեկնարկում են «2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Քննարկումները տևելու են մինչև նոյեմբերի 5-ը:

Բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի քննարկումները սկսեց պետբյուջեի ընկալման մի դիտանկյունից, որը հատվածական հաճախ է քննարկվել, սակայն համակարգված կերպով քննարկելու առիթ չի եղել:

Այդ քննարկումները մեկնարկելու համար վարչապետը վկայակոչեց հայեցակարգային մի քանի կարգախոս-բանաձևեր, որոնք առաջարկել է 2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ և հետո:

«Այդ բանաձևերից առաջինը հետևյալն է՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»,  երկրորդը հետևյալն է՝ «Հարստացիր և հարստացրու», երրորդը՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»: Չորրորդ բանաձևը հետևյալն է՝ «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ»: Հինգերորդ բանաձևը հետևյալն է՝ «Այստեղ պետություն, այստեղ՝ հաց, այստեղ՝ հայրենիք, այստեղ՝ կաց»: Այս բոլոր բանաձևերը ուզում եմ դնել իրական Հայաստանի հայեցակարգային շրջանակի մեջ և այդ դիտանկյունից մեկնարկել բյուջետային քննարկումները այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերում է ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլև «ՀՀ պետական բյուջե» հասկացությանը ընդհանրապես»,- ասաց վարչապետը՝ մանրամասն պարզաբանելով, թե ինչ է ՀՀ պետական բյուջեն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է:

«Երկրում ընդհանրապես կան տարբեր բյուջեներ՝ համայնքային, որ ձևավորում են համայնքները ավագանիների հետ, մասնավոր կազմակերպությունների բյուջեներ, կան նաև ընտանեկան բյուջեներ, բայց եթե մեր ընտանիքներում բյուջետային հաշվարկի փաթեթներ չկան, չի նշանակում, թե ընտանեկան բյուջեներ չկան»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայեցակարգային տրամաբանությամբ ՀՀ բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է, որովհետև այն ձևավորվում է ՀՀ-ում ապրող և գործունեություն ծավալող քաղաքացիների և բնակիչների աշխատանքի ու գործունեության արդյունքում: 

Վարչապետն այնուհետև ներկայացրեց, թե ինչպես են ձևավորվում բյուջեի եկամուտները, եկամտային հարկը, շահութահարկը, ավելացված արժեքի հարկը, մաքսատուրքի հարկը, նշեց՝ վերոնշյալ հարկատեսակներից է ձևավորվում մեր պետբյուջեի եկամուտների ավելի քան 80 տոկոսը: 

«Մյուս 20 տոկոսն էլ այսպես թե այնպես ձևավորվում է կոնկրետ մարդկանց աշխատանքի արդյունքում: Այսինքն՝ ՀՀ պետական բյուջեն միայն ու միայն աշխատանքի արդյունք է: Ինչպես տեսաք, պետական բյուջեի եկամուտների ձևավորումը կախված է յուրաքանչյուրից, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց և մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդուց»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40