Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան

15.02.2019 14:32
1066

Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ պետք է ունենանք ամփոփ պատկերացում:

Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ ոչ միայն թիվ է պետք, այլ թիվ, հասցե, աշխատավարձ, և այս տեղեկությունը՝ պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է լրջորեն մտածել մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ արդեն իսկ վարչապետի հետ քննարկել են թափուր աշխատատեղերի և կենտրոնների զարգացման հարցը: «Ծրագիրը մշակման փուլում է, և մյուս շաբաթ ունենալու ենք քննարկում նախնական կոնցեպտի վերաբերյալ, որը կոչվելու է «Աշխատիր, Հայաստան»: Այստեղ կցանկանայի նաև նշել, որ հարցը կոմպլեքս լուծում է ստանալու, մի քանի կետերով, որոնք Դուք նշեցիք, դրանք վերաբերում էին թափուր աշխատատեղերի ընդհանուր տեղեկատվական կենտրոնին, կարողությունների զարգացմանը: Դրանք իրականացվելու են միասնական մի ծրագրի շրջանակում, և ես կարծում եմ, որ այստեղ ունենք լայն հնարավորություններ աշխատելու, որովհետև գործազրկության բարձր մակարդակի հետ համատեղ ունենք բավականին մեծ քանակի թափուր աշխատատեղեր, և այս համընկնումն է, որ դեռևս չկա և պետք է մոտեցնել, որպեսզի գործազրկության քանակը կրճատվի, ինչպես նաև այդ թափուր աշխատատեղերն արագ համալրվեն համապատասխան կադրերով: Սա է լինելու մեր նպատակը»,- ասաց փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բավականին ֆիզիկական կարողություններ կան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, խնդիրն այդ ֆիզիկական կարողությունների բովանդակությունը կոնկրետացնելն է և էֆեկտիվ օգտագործելը: «Վերջերս այս թեմայի հետ կապված մի խնդիր էինք քննարկում Կրթության և գիտության նախարարի հետ: Տեսեք, մենք ինչ խնդիր ունենք, հիմա պետք է պետպատվերի տեղերը սահմանվեն բարձրագույն կրթության ոլորտում: Տարբեր բուհերից գալիս են հայտեր, և պարզ չէ, թե այդ հայտն ինչի հիման վրա է կառուցվել: Այսինքն՝ դրա տակ որևէ հաշվարկ և վերլուծություն չկա: Մեծ հաշվով համաձայն եմ՝ այս ամենը համակարգային խնդիր է լուծելու: Առանձին ուղղություններով աշխատանքները թող սկսեն, մենք շարունակաբար կհամակարգենք»,- նշեց կառավարության ղեկավարը:

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22