Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

19.02.2021 11:09
1522

152 տարի է մեզ բաժանում մեծ լոռեցու ծննդյան օրվանից։ Նախախնամությունը Հովհ. Թումանյանին ընդամենը 54 տարվա կյանք էր պարգեւել։ Բայց դա էլ բավական է, որ կենդանության օրոք նրան կոչեին Ամենայն հայոց բանաստեղծ, իսկ Չարենցը պարզապես անվանեց հայ նոր պոեզիայի Պատրիարք։ Իր այդ գնահատականին նաեւ բանաստեղծական կերպավորում է տվել. 
Կա Մեծարենց, կա Տերյան եւ բազում ուրիշ պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության։
Թումանյանը բազմաժանր ստեղծագործող էր, ում երկերը ծայրեծայր շնչում են հայրենի երկրի եւ հարազատ ժողովրդի հանդեպ տածած խորունկ սիրով։ Այս ամենը գնահատել են օտարազգի գրողները, իսկ Վալերի Բրյուսովի բնորոշմամբ` Թումանյանի պոեզիան հենց ինքը Հայաստանն է` հին ու նոր, վերածնված եւ տպավորված մեծ վարպետի բանաստեղծություններում։
Մեծ լոռեցին այն հաստատ համոզմունքն ուներ, որ պոետը երկու ոտքով պետք է կանգնի հայրենի հողին, եւ միայն այդ ժամանակ նրա ձայնը կհնչի իր ողջ ուժգնությամբ եւ նա կարող է գտնել իր տեղը համաշխարհային գրականության մեջ։
Եվ, իրոք, նրա անուն-ազգանունը հնչելիս, բոլորիս մտապատկերում հառնում է բանաստեղծ Թումանյանը, մինչդեռ Թումանյանը նաեւ քննադատ ու հրապարակախոս է եղել, ում հոդվածները, նամակները, ելույթները նվիրված են մշակույթի, գրականության, լրագրության պատմության, լեզվի հիմնախնդիրներին։ Նաեւ թարգմանիչ, ով հայ գրականությունը հարստացրեց ռուսական, եվրոպական, արեւելյան պոեզիայի հրաշալի թարգմանություններով։
Թումանյան քննադատի համար ավելի բնորոշ է սովորաբար մեկ-երկու էջից բաղկացած հոդվածը, որի մեջ տրվում է այս կամ այն երեւույթի բուն էության դիպուկ գնահատականը։
«Երբեք այնքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր եւ երբեք այնքան ահռելի չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր»։ Նման նախադասությամբ է սկսվում նրա «Անկեղծ չենք» հոդվածը, որ գրել է 1907 թվականին։ Մի՞թե անկեղծության ու կարոտի անհրաժեշտությունը չկա Թումանյանի գրած ժամանակից 110 եւ ավելի տարի հետո։ Ի դեպ, հոդվածում մեծ լոռեցին մի ուշագրավ դիտարկում էլ է անում եւս. «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են։ Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածրերն ու կեղծավորները։  Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ եւ ահա մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու տեսեք այդ բեմը որքա՜ն դերասաններ ունի...»։
Անցած դարասկզբին Թումանյանի արտահայտած խոհերն ու մտքերն այսօր էլ հրատապ են եւ չեն կորցրել իրենց արդիականությունը։
Դեռեւս 1910 թվականին գրված «Դառնացած ժողովուրդ» հոդվածում ձեւակերպած միտքը ասես մեր օրերի համար է գրված. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»։
Մի խոսքով, Թումանյանի գրական ժառանգությունը ոչ միայն իր ժամանակների, այլեւ բոլոր ժամանակների համար է գրված, եւ միանգամայն օգտակար ու շահեկան կլինի, եթե ոչ ամեն օր, ապա գոնե ժամանակ առ ժամանակ վերցնել Թումանյանի ստեղծագործությունների ցանկացած հատորյակը եւ պարզապես սկսել ընթերցել։

Վահրամ Օրբելյան
 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40