Պետությունը անասնահամաճարակային կայուն իրավիճակի համար իրականացնում է ռազմավարական միջոցառումներ

26.03.2020 17:11
1257

Էկոնոմիկայի նախարարությունը երկրում իրականացնում է ռազմավարական նշանակության միջոցառումներ` կենդանիների շրջանում անասնահամաճարկային կայուն իրավիճակ ապահովելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը` ներկայացնելով գարնանային աշխատանքները:

«Հայաստանում հակահամաճարակային կայուն իրավիճակի ապահովման, կենդանիների շրջանում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, նաև բույսերի հիվանդությունների կանխարգելման և վնասատուների դեմ պայքարի համար Էկոնոմիկայի նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվում են ռազմավարական նշանակության մի շարք միջոցառումներ: Դրանցից մեկը գյուղացիական կենդանիների պատվաստման ծրագիրն է: Հիմա մարզերում իրականացվում է պլանային 7  կանխարգելիչ միջոցառում և 4 ախտորոշիչ միջոցառում»,-ասաց Գաբրիելյանն ու հորդորեց ազգաբնակչությանն ու համայնքապետերին օժանդակել անասնաբույժների աշխատանքին:

Անդրադառնալով բուսասանիտարական միջոցառումներին` նա ասաց, որ այս կիսամյակում Հայաստանի ցածրադիր և բարձրադիր գոտիներում նախատեսվում է իրականացնել պտղատու ծառատեսակների, բանջարաբոստանային կուլտուրաների` վնասատուների, մկնանման կրծողների, մորեխների և ցորենի ժանգի մոնիտորինգ: Արդեն իսկ իրականացվել են մկնանման կրծողների մոնիտորինգի աշխատանքները: Արարատի մարզի Արարատի և Արտաշատի և Սյունիքի մարզի Կապանի և Գորիսի տարածաշրջաններում արդեն տրամադրվել են մկնասպան պրեպարատները:

Արմենպրես

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22