Փոխվարչապետ Ավինյանը հայտարարություն է տարածել՝ կապված Ամուլսարում վերջին օրերին ստեղծված իրավիճակի հետ

27.06.2018 16:57
1906

«Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը եւ դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձեւավորվելու է աշխատանքային խումբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ։ Խումբը՝ որպես հանքաարդյունաբերական ընկերություններում գործող ընթացակարգերի համապարփակ ուսումնասիրության ուրույն, օբյեկտիվ եւ բազմակարծություն ապահովող հարթակ, հնարավորություն կընձեռի արձանագրված իրավիճակի համար մշակել եւ ներդնել հասցեական լուծումներ»,-մասնավորաբար ասվում է Ավինյանի հայտարարության մեջ:

Ինչպես հայտնի է, Ամուլսար տանող ճանապարհը արդեն 4-րդ օրն է՝ փակ է. բազմաթիվ քաղաքացիներ բողոքի երթ են անցկացնում, որին մասնակցում են ոչ միայն Ջերմուկի եւ Գնդեվազի, այլեւ՝ մոտակա գյուղերի բնակիչները, ինչպես նաեւ կան Երեւանից եւ այլ  մարզերից եկած մարդիկ։ Ցուցարարները պահանջում են «Լիդիան Արմենիա»-ից հեռանալ Ամուլսարից։

Պետք է արդարացիորեն նկատել, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը վերջին տարիների ամենաաղմկահարույց խնդիրներից է Հայաստանում, որ շարունակում է դեռեւս սպասել իր վերջնական հանգուցալուծմանը: Իսկ պատճառն, ինչպես հայտնի է, այն պնդումն է, որ Ամուլսարի հանքի շահագործումը կարող է  անդառնալի վտանգ ներկայացնել բնության համար՝ պղտորելով Հայաստանի ջրերն ու փչացնելով բնությունը:

Թե որքանով է այս պնդումը հիմնավոր, այնքան էլ հեշտ չէ ասել: «Լիդիան Արմենիա»-ի դեմ բողոքողները շարունակաբար շահարկում են Մաեսթի եւ Սոբոլեւսկու եզրակացությունները. Ամուլսարում թթվային դրենաժի ռիսկը եւ դրա կառավարման միջոցառումները քննադատած համապատասխան զեկույցները ներկայացվում էին որպես եզրահանգում, թե Ամուլսարը չի կարող անվտանգ շահագործվել:

Մինչդեռ «Լիդիան Արմենիա»-ի կողմից հունիսի 21-ին հյուրընկալված Հ.Բրոնզյանն ու վերջինիս պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած Էնն Մաեսթն ու Անդրե Սոբոլեւսկին, տեղում ծանոթանալով իրավիճակին, հայտարարել են, որ ճիշտ կառավարման մեթոդների կիրառման դեպքում Ամուլսարը կարող է անվտանգ շահագործվել՝ որեւիցե խնդիր չտեսնելով Ամուլսարի ոսկու հանքի հետագա շահագործման մեջ:

Իրականում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը բավական խորքային կողմեր ունի՝ շատերի համար միգուցե անտեսանելի: Բանն այն  է, որ  որոշ բնապահպանական կազմակերպությունների ու նրանց աջակիցների պնդումներն ու դիրքորոշումը, շատ առումներով լինելով անհիմն, ակտիվորեն, բայց շատերի համար անտեսանելի կերպով շահարկվում են որոշ ուժերի կամ անձանց կողմից, որոնք, օգտվելով իրավիճակից ու փորձելով «պղտոր ջրում ձուկ որսալ», սեփական շահերն են առաջ տանում:

Գաղտնիք չէ, որ ի տարբերություն Հայաստանի շատ ու շատ հանքերի, Ամուլսարը զերծ է պոչամբարներից, որոնք, ինչպես հայտնի է, հանքարդյունաբերությանը կից բնապահպանական կառույցներ են, որտեղ առանձնացվում եւ ամբարվում են քիմական վերամշակման հետեւանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմական թափոններ, հանքաջրեր։ Իսկ սա նշանակում է, որ, ինչպես պնդում են միջազգային հեղինակություն վայելով մասնագետները, բնապահպանական նորմերի պահպանման դեպքում Ամուլսարի հանքի շահագործումն իսկապես որեւիցե կերպ չի կարող վնաս հասցնել բնությանը՝ չնայած տարածված կարծիքին. եթե իսկապես ոմանք խնդիր են տեսնում հանքարդյունաբերության զարգացման մեջ, ապա այդ խնդիրները կարող են առկա լինել ավելի շատ այլ վայրերում, քան Ջերմուկում:

Հարց է ծագում, սակայն, եթե, այնուամենայնիվ, այս ողջ պատմությունն ընդամենը «փոթորիկ է մեկ բաժակ ջրում», ու Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման տեսակյունից իրենից մեծ կարեւորություն  ներկայացնող ոսկու հանքի շահագործման շուրջ բարձացած թոհուբոհն՝ընդամենը շինծու աղմուկ, ապա ովքե՞ր կարող են կանգնած լինել այս ամենի հետեւում եւ հատկապես ի՞նչ նպատակով:Այս իմաստով պետք է  նկատել, որ Ամուլսարի թնջուկն է՛լ ավելի խճճելու հարցում անձնական շահագրգռվածություն կարող է ունենալ, օրինակ, նույն  Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահն, ում համար այս խնդիրը ոչ այնքան ֆինասնական, որքան, թերեւս, քաղաքական հարց է: Բանն այն է, որ եթե Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը կարգավորվի ու  հազարովր տեղացիներ ձեռք բերեն կայուն ու բարձր վարձատրվող աշխատանք, ապա քաղաքական իմաստով համապատասխան հավակնություններով հայտնի Արսենյանի համար այդ հանգամնքը կարող է կործանարար լինել, ու գործարարը այլեւս ի զորու չլինի ընտրություններին ասենք մարդա մի 10.000 դրամով ձայն գնել ու այդպիսով ներթափանցել Ազգային ժողով. օրական 30-40000 դրամ եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացուն 10.000 դրամով գայթակղելը, մեղմ ասած, անլուծելի խնդրի կարող է վերածվել Արսենյանի համար. որքան աղքատ բնակչություն, այնքան հեշտ քաղաքական վերարտադրություն եւ հակառակը:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի հետեւում Արսենյանի հետ մեկտեղ կանգնած է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ում անունն, ինչպես հայտնի է, բնավ ոչ անհիմն կերպով կապվում է Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի ու դրա հետ օրգանական կապի մեջ գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Ըստ էության՝ Հակոբյանը, չբավարարվելով ունեցածով, այժմ որոշել է ձեռք գցել նաեւ Ամուլսարին ու գրավել «Լիդիան Արմենիայի» տեղը:

Կան բոլոր հիմքերը պնդելու, որ չդադարող բողոքի ակցիաների, իբր բնության պաշտպանությանն ուղղված հասարակական բողոքների կազմակեպման գործում խառն է վերոհիշյալ այրերի մատը, ու հենց նրանց ֆինասնավորմաբ ու աջակցությամբ է, որ տեղի են ունենում իրենց հիմքում որեւիցե հիմնավորում չունեցող բողոքի ակցիաները, որոնց պատճառով, փաստորեն, խաթարվում է հանքարդյունաբերության զարգացումը Հայաստանում՝ ոլորտ, որի սոցիալ-տնտեսական նշանակությունը Հայաստանի համար ուղղակի անգնահատելի է:

Մնում է հուսալ, որ Կառավարությունը ողջամիտ կգտնվի, ու խնդրին իսկապես հիմնավոր լուծում կտրվի՝ համապատասխան այն միջազգային   նորմերին, որոնց պահպանումը պարտադիր է նմանատիպ դեպքերում, ու որոնք բնավ չեն հակասում հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված հազարավոր քաղաքացիների կենսական շահերին, աշխատանք ունենալու ու սեփական աշխատանքով հաց վաստակելու բնատուր իրավունքին:

Norlur.am

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11