Պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել. արձանագրում են մասնագետն ու նախարարությունը

29.03.2022 11:19
1389

Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել: Այս փաստն արձանագրում են առևտրի կետերը, բնապահպանական կազմակերպությունները և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մի քանի  խոշոր սուպերմարկետներում նշեցին, որ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի կտրուկ նվազում դեռևս չկա, բայց նկատվում է փոփոխություն: Արդեն կան մարդիկ, որոնք օգտվում են տոպրակների այլընտրանքային տարբերակներից՝ կտոր, թուղթ: Կան նաև գնորդներ, որոնք հենց պոլիէթիլենային տոպրակն են բազմակի անգամ օգտագործում: Սուպերմարկետներում արձանագրում են, որ այլընտրանքային ու բազմակի տոպրակներ օգտագործողների թիվը մեծ չէ:

«Էկո աղբ» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանը նշեց, որ դեռևս ուսումնասիրությունների համար շուտ է, քանի որ, ըստ ստացված տվյալների՝ առայժմ դրական արդյունք չկա: Երևանում որոշ սուպերմարկետներում տոպրակները փոխարինվել են ավելի հաստ տեսակներով ու դրվել վաճառքի, բայց կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները դեռ դուրս չեն եկել շրջանառությունից և օգտագործվում են մեծ քանակով:

Նրա կարծիքով՝ մարզերում պատկերն ավելի վատ է, ու մի քանի խանութներ այցելություններից պարզ է դարձել, որ դեռևս չեն հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից՝ մեկնաբանելով, որ տեղեկացված չեն եղել:

«Վստահաբար կարող եմ ասել, որ օրենքն ընդունելուց առաջ ճիշտ քայլեր չեն ձեռնարկվել: Համապատասխան կառույցների հետ աշխատանք նախապես չի տարվել, նշվում է, որ ծանուցումներ եղել են, բայց դա բավարար չէ: Այս պահին կարելի է ասել, որ գործընթացը մի փոքր հունի մեջ է մտնում, բայց դա չի նշանակում, որ պոլիէթիլենային աղբը նվազելու է: Ամենևին, ավելի է շատանալու, որովհետև մարդիկ նորից գնում են ու օգտագործում են շատ ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակներ»,- եզրափակեց Հռիփսիմե Մկրտչյանը:

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրեց, որ արտադրողների շրջանում իրականացրած հարցումների արդյունքը ցույց է տվել, որ կա արտադրական ծավալի կրճատում, ինչպես նաև կան փոքր արտադրողներ, որոնք արդեն փակվել են:

«Բայց, իհարկե, ես համաձայն եմ,  որ մենք այն արդյունքը չենք ստացել, ինչը, միգուցե, ակնկալում էինք: Այստեղ ավելի շատ հսկողության բացն է մի փոքր, բայց պետք է նշեմ, որ այդ հսկողությունն իրականացնող մարմինների հետ մենք  պարբերաբար աշխատում ենք: Եթե մենք հսկողությունն ուժեղացնենք, օրենքի նշանակությունը կարծում եմ արդարացված կլինի»,-ասաց նա:

Մասնագետը մի կողմից էլ նշեց, որ տոպրակների հաստացման պարագայում աղբանոցներից և շրջակա միջավայրից հավաքագրումը դարձել է ավելի հեշտ  և ավելի շատ է հավաքվում, ինչը հետագայում հանձնվում է վերամշակման: Նախկինում նույնպես իրականացվում էր, բայց բարակ տոպրակները հավաքելը ավելի դժվար էր, քանի որ հավաքողները կիլոգրամով էին հանձնում և կիլոգրամի դիմաց էին վճարվում: Այս նոր, ավելի հաստ տոպրակների դեպքում ավելի ձեռնտու է դառնում այդ գործընթացը:

«Մենք  առաջին եռամսյակից հետո կիրականացնենք ստուգումներ, հարցումներ հասկանալու համար, թե արդյոք պոլիէթիլենային տոպրակների վաճառքի  ծավալները նվազել են, որոնք են թերացումներն ու բացերը»,- եզրափակեց Լուսինե Ավետիսյանը:

Հայաստանում թաղանթի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքի արգելքը գործում է 2022 թվականի հունվարի 1-ից: Շրջակա միջավայրի նախարարության առաջնային նպատակը պլաստիկի կրճատումն է և հանրության իրազեկումն է պոլիէթիլենի վնասակար հետևանքների մասին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: Այսպիսով՝ այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։

Գայանե Գաբոյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08