Պոպովը պատասխանել է Փաշինյանին. Մոսկվան չի առաջարկել Բաքվին տալ Ղարաբաղի յոթ շրջաները

13.01.2021 19:00
1190

Ռուսաստանը երբեք  Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը չի տարել մինչեւ միայն տարածաշրջանի յոթ շրջաններ Ադրբեջանին վերադարձնելուն՝ մոռանալով նրա կարգավիճակի հարցը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովի մեկնաբանության մեջ՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածի հետ:

«Պնդումը, թե Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջանները վերադարձնել «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»,- ասել է դիվանագետը:

«Ռուսական առաջարկների տակ, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիր, որի վերջին տարբերակը կողմերին է ներկայացվել 2019-ի հունիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Այս ծրագրի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են ԼՂ հիմնական սկզբունքները, ներառյալ առաջին փուլում Ադրբեջանին հինգ, իսկ երկրորդում` երկու տարածաշրջանները վերադարձնելը, ընդ որում, հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ: Երեւանի շահերը արտացոլող առաջին փուլի այլ տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որոնք ապահովում են նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակումը վերացնելը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը եւ այլն: Ուստի պնդումը, որ թե Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջանները վերադարձնել «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսվում էին որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում՝ նշանակված ժամկետում, կողմերի կողմից համաձայնեցված, ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո համաժողովրդական քվեարկության ճանապարհով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտումը եւ կունենա իրավական պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան։ Ընդ որում, քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չեն սահմանափակվի, իսկ քվեարկության ցանկացած արդյունք հարգված կլինի կողմերի կողմից»: Ի դեպ, առաջարկվեց նաեւ դիտարկել Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվել է քննարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձը։

Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, թեեւ լիարժեք համաձայնության հասնել չէր հաջողվում, բայց գլխավորն այն է, որ բանակցությունները անցկացվում էին պարբերաբար: Մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ»:

news.am

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37

Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

12.11.2026 15:18

Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

12.11.2026 15:06

Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

12.11.2026 14:34

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին

12.11.2026 14:25

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38