ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.10.2025 14:00
821

Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ,

շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ գրադարանավարի օրվա առթիվ։

Գրադարանավարի զենքը գիրքն է, այն այսօր էլ, ինչպես և անցյալում, եղել և մնում է մեր հոգևոր-մշակութային իրողության սահմանապահը, իսկ գրադարանը՝ մեր ինքնության զինանոցը:

Այսօր մենք համայնքում մեր գրադարանները վերակառուցել և նոր շունչ ենք տվել` ստեղծելով բարձրակարգ պայմաններ, թե' ընթերցասեր հասարակության և թե' ոլորտի աշխատակիցների համար և ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ էլ միշտ պատրաստ ենք լուծելու ցանկացած խնդիր, որը կառաջանա ձեր առջև։

Հայ ժողովրդի սերը գրի ու գրականության նկատմամբ հազարամյակների պատմություն ունի և այդ պատմությունը ամբարված է Մեսրոպ Մաշտոցի անունը կրող մեր Մատենադարանում, որը մեր գրական մտքի և ժառանգության գլխավոր զինանոցն է։

Ամուր պահենք, հզորացնենք, հավելենք մեր մտքի զինանոցը՝ մեր հաղթանակները մշակույթով, գիտությամբ, կրթությամբ վերակերտելու անձնուրաց հավատով:

Վստահ եմ, որ գրադարանների ընթերցասրահներից երբևէ չի պակասի գիտակ ընթերցողի ներկայությունը և դուք ձեր կատարած կարևոր առաքելությամբ միշտ արթուն կպահեք սերը դեպի գիրքը։

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական ձեր տոնը՝ սեր, երջանկություն և խաղաղություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34