Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորանքը՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2023 10:42
1308

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները հայկական ընտանիքներում ունեն իրենց առանձնահատուկ տեղը, և անկախ ընտանեկան ու սոցիալական տարբեր խնդիրներից` նրանք մշտապես շրջապատված են ջերմությամբ, հոգատարությամբ և սիրով: Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ կան նաև ընտանեկան ջերմության, պետության և հասարակության ամենօրյա հոգածության կարիք ունեցող մանուկներ:
Որպես համայնքի ղեկավար` վստահեցնում եմ, որ ջանքեր չեմ խնայել և չեմ խնայելու բոլոր երեխաների պաշտպանվածության, բարեկեցության և բազմաբնույթ այլ խնդիրների լուծման գործում:
Սիրելի՛ երեխաներ, դուք եք մեր վաղվա օրվա կրողներն ու հայրենիքի ապագան կերտողները, ուստի մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ստեղծել բարեկեցիկ պայմաններ ձեր պայծառ ու անհոգ կյանքի համար:
Հունիսի 1-ը ևս մեկ առիթ է պատասխանատվության առավել մեծ զգացումով համախմբվել վերը նշված և բազմաթիվ այլ հարցերի լուծման շուրջ:
Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ՝ թանկագին փոքրիկներ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին` այս հրաշալի տոնի կապակցությամբ և մաղթում բոլորիդ քաջ առողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք:

Մանվել Փարամազյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22