Քաջարան համայնքում կայացավ ավագանու հերթական նիստը

11.03.2025 21:40
576

Հարգելի բնակիչներ,

կայացավ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2025 թվականի մարտի 11-ի հերթական նիստը։

Նիստից առաջ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan ը ավագանու կին անդամներին շնորհավորեց գարնանային մեկամսյակի կապակցությամբ, որից հետո մեկնարկեց նիստը, հետևյալ օրակարգով`

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին։

2.Կազմակերպությունների կողմից վճարված ռոյալթիներից Քաջարան համայնքի կատարած մասհանումների ծախսման 2024 թվականին իրականացված ծրագրի վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին։

3.Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին։

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Քաջարան Բակունցի փողոց 5Ա հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Քաջարան Գայի փողոց 2/20 հասցեում հասցեում գտնվող տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։

6.Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Գեղի գյուղում գտնվող հողամասը հրապարակային սակարկություններով /մրցույթով/ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։

7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու համաձայնություն տալու մասին։

8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 96-Լ որոշման N 8 հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։

9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։

Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին

27.10.2026 19:42

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

27.10.2026 17:31

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23