Քաջարանի կոմբինատում՝ լիցենզիայի խախտումներ

24.10.2018 16:47
1710

Վերջերս Քաջարանի կոմբինատի տնօրինությունը հայտարարել է, թե մտադիր է փակել Արծվանիկի պոչամբարը մինչեւ շահագործման ժամկետի լրանալը, որին դեռ ութ տարի կա: Նաեւ հիշեցնենք, որ նախկին կառավարության օրոք գերակա շահ ճանաչվեց ու շուրջ 500 հա տարածք փոխհատուցման հիմունքով հատկացվեց Քաջարանի կոմբինատին՝ արդեն իսկ աշխարհի ամենամեծ պոչամբարների եռյակում տեղ զբաղեցնող Արծվանիկի պոչամբարը մեծացնելու նպատակով: Քանզի մինչեւ օրս Վահե Հակոբյանն ու հարակից շրջանակներն իրենց գործելաոճով ապացուցել են, որ հետաքրքրված են միայն իրենց շահերով, հարց է առաջանում, թե ի՞նչն է նման որոշման պատճառը:

Հետադարձ հայացք գցենք իրադարձություններին:

Մաս առաջին: Լիցենզիան գերազանցող արդյունահանում

2016թ. դեկտեմբերից Քաջարանի կոմբինատին թույլատրվել է օգտակար հանածոյի արդյունահանման ծավալները հասցնել 22 մլն տոննայի՝ նախկին 12.5 տոննայի փոխարեն: Միեւնույն ժամանակ ուսումնասիրում ենք վիճվարչության տվյալները եւ պարզում, որ 2012 թվականից սկսած տարեկան Քաջարանում թույլատրվածից ավելի արդյունահանվել է 5 մլն տոննա հանքաքար: Օգտվելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ամփոփ ֆինանսական հաշվետվությունից՝ կարելի է գնահատել, որ վերջին վեց տարում լիցենզիայի խախտումով արդյունահանված 30 մլն տոննա օգտակար հանածոյի վերամշակումից կոմբինատը 400 մլն դոլար հավելյալ եկամուտ է ստացել: Անկախ այն բանից՝ այս ամենը որպես անփութությո՞ւն, հանդգնություն, թե՞ անպատժելիություն կբնութագրվի, սա լինցենզիայի պայմանի կոպիտ խախտում է:

Մաս երկրորդ: Արդյունահանման  ու վաճառքի անհամապատասխանություն

Արդյունահանման ծավալի այսպիսի աճի դեպքում ակնհայտ է, որ ֆերոմոլիբդենի արտահանման ծավալը պետք է էականորեն աճի, բայց, օ՜, զարմանք: Իրականությունը միանգամայն շեղվում է տրամաբանությունից, արտահանման  ծավալների մասին անհրաժեշտ ինֆորմացիան ստանում ենք ՄԱԿ-ի հրապարակած տվյալներից, քանի որ կոմբինատը, օրենքը խախտելով, չի հրապարակում ամբողջական ֆինանսական հաշվետվությունները: Համաձայն դրանց` 2017թ. արտահանման ծավալները մնացել են նույն մակարդակի վրա, մինչդեռ օգտակար հանածոների արդյունահանման ծավալն աճել է 40 տոկոսով: Ինչպե՞ս կարող է արդյունահանման ծավալն էականորեն աճել` առանց արտահանման ծավալի աճի, հատկապես որ, ըստ տարածված լուրերի, կոմբինատը վերջին շրջանում անխնա կերպով արդյունահանում է հանքի միայն «երակ» կոչվող հատվածները: Պատասխանը միանշանակ է՝ հնարավոր չէ: Այս ամենին միայն տրամաբանական բացատրություն կա. արտադրանքի մի մասը վաճառվում է առանց գրանցման:

Մաս երրորդ: Պոչամբարի լցվելու հանելուկը

2016թ. դեկտեմբերին հրապարակված ՇՄԱԳ-ի եզրակացության համաձայն` Արծվանիկի պոչամբարն իբր թե դեռ տասը տարվա շահագործման պոտենցիալ ուներ, իսկ 1.5 տարի անց տնօրինությունն արդեն խոսում է պոչամբարը շուտափույթ փակելու մասին` չեղարկելով պոչամբարի մեծացման իր իսկ նախագիծը: Մի՞թե սա չի նշանակում, որ արդյունահանման իրական ծավալները շատ ավելի շատ են եղել նույնիսկ հրապարակվածից: Կամ էլ ՇՄԱԳ-ն ի սկզբանե չի համապատասխանել իրականությանը:

Վերջաբանի փոխարեն

Միգուցե հենց հանքի գերշահագործման հետքերը կամ ապօրինի իրացումը կոծկելու համար է տնօրինությունը փակում պոչամբարը, քանի որ ասում են` երկրում իրավիճակ է փոխվել: Այսպիսով ամփոփենք`

  1. գրանցվել են լիցենզիայի խախտում՝ թույլատրվածից ավելի օգտակար հանածո արդյունահանելու վերաբերյալ,
  2. Քրեական օրենսգրքի խախտման հիմնավոր կասկածներ ֆերոմոլիբդենի ապօրինի վաճառքի վերաբերյալ,
  3. Քրեական օրենսգրքի խախտման հիմնավոր կասկածներ շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության վերաբերյալ:

Արթուր Օրբելյանի «Յութուբյան» էջից

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11